Урок 18

Упражнения на повторение :

1. Написать правильные буквы (а, о)

Касательная, прикоснуться, прикосновение, предложить, предлагать, предложение, изложение, излагать, прилагательное, приложение, озорять, зоренька, зорница, заря, зорька, подгорать, подгореть, загар, загорелый, подгореть, нагореть, выгореть, загореть, слагаемые, выросли, вырастать, выращенный, возраст, сращение, растительность, горит, равнина, равняйсь, макать в сметану, горели, равняется, росток, отрасль, уровень, сравнение, Ростислав, выровнять грядки, сравнить с кем-то, расположиться, составить уравнение, растение, город Ростов, непромокаемый плащ, водоросли, заря разгорается, касались, наращение, сложение, коснуться, озарена, догорали, горелки, возложить, возлагать, полагаю, неприкосновенный, разложить, озарять, гарелка, пригорать, озаренный, вырасти, выросший, отраслевой, равносторонний, обувь промокает, равновесие, ровесники, обмакнуть кисть в краску, вымокнуть под дождем, заровнять швы, соприкосновение.

2. Написать значение фразеологизмов

Сложить оружие — перестать сопротивляться, положить зубы на полку — уйти в тень, сидеть сложа руки — ничего не делать, положить на обе лопатки — победить в борьбе, вложить в уста — Заставлять кого-либо высказывать те или иные слова, мысли, ложиться на плечи — взвалить на себя какую-то проблему, положа руку на сердце — подтверждение истины при уверениях в правдивости, заложить основы — положить начало чему-то, войти в положение — понять чью-либо ситуацию, ума не приложу — не могу догадаться.

3. Написать правильные буквы (-гар, — гор)

Горючее вещество, угарный газ, обгорелый пень, горячий пирог, горевая дорожка, догоревший костер, загорелый спортсмен, бронзовый загар, огорок свечи, пахнет гарью, горячее время, загорать на берегу, выгореть на солнце, горячка, не горячись, газовая горелка, угар, подгоревшее молоко, разгорающийся день, перегоревший провод.

4. Написать правильные буквы (а, о, ы, и)

Вскочить на пригорок, долго заниматься, макание сухарика в чай, заровнять поверхность, подводное плавание, выскочка, начинать выравнивать , вымокнуть под дождём, держаться на плаву, невысоко привскочить, равномерное сжимание, вымокать всё содержимое, мимо проплывать, доскакать до спливной реки, отнимать у ровесника, уравновешенные пловцы.

Մարդու քաղաքացիական և քաղաքական իրավունքներն ու ազատությունները

Սույն դաշնագրին մասնակից պետությունները, ուշադրության առնելով այն հանգամանքը, որ Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությամբ հռչակված սկզբունքներին համապատասխան մարդկության ընտանիքի բոլոր անդամներին ներհատուկ արժանապատվության և նրանց հավասար ու անկապտելի իրավունքների ճանաչումը հանդիսանում է ազատության, արդարության և համընդհանուր խաղաղության հիմքը,

ընդունելով, որ այդ իրավունքները բխում են մարդկային անհատին ներհատուկ արժանապատվությունից,

ընդունելով, որ Մարդու իրավունքների Համընդհանուր Հռչակագրի համաձայն քաղաքացիական և քաղաքական ազատությունից օգտվող և վախից ու կարիքից ազատագրված մարդկային ազատ անհատի իդեալը կարող է իրականանալ միայն այն դեպքում, եթե ստեղծվեն այնպիսի պայմաններ, երբ ամեն ոք կարող է օգտվել իր տնտեսական, սոցիալական ու կուլտուրական իրավունքներից, այնպես, ինչպես իր քաղաքացիական ու քաղաքական իրավունքներից,

ուշադրության առնելով այն հանգամանքը, որ Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությամբ պետությունները պարտավոր են խրախուսել մարդու իրավունքների և ազատությունների համընդհանուր հարգանքն ու պահպանումը,

ուշադրության առնելով այն հանգամանքը, որ յուրաքանչյուր առանձին մարդ, պարտավորություններ ունենալով մյուս մարդկանց ու այն կոլեկտիվի նկատմամբ, որին նա պատկանում է, պետք է հետամուտ լինի սույն դաշնագրում ճանաչվող իրավունքների խրախուսմանն ու պահպանմանը,

համաձայնում են ներքոհիշյալ հոդվածների մասին.

1. Բոլոր ժողովուրդներն ունեն ինքնորոշման իրավունք: Այդ իրավունքի բերումով նրանք ազատորեն սահմանում են իրենց քաղաքական կարգավիճակը և ազատորեն ապահովում են իրենց տնտեսական, սոցիալական ու մշակութային զարգացումը:

2. Բոլոր ժողովուրդներն իրենց նպատակներին հասնելու համար կարող են ազատ տնօրինել իրենց բնական հարստություններն ու ռեսուրսները` առանց խախտելու փոխշահավետ սկզբունքի վրա հիմնված միջազգային տնտեսական համագործակցությունից և միջազգային իրավունքից բխող որևէ պարտավորություն: Ոչ մի ժողովուրդ ոչ մի դեպքում չի կարող զրկվել գոյության իրեն պատկանող միջոցներից:

3. Սույն դաշնագրի մասնակից բոլոր պետությունները, այդ թվում` նրանք, ովքեր պատասխանատվություն են կրում ինքնակառավարում չունեցող և խնամարկյալ տարածքների կառավարման համար, Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության դրույթներին համապատասխան պետք է խրախուսեն ինքնորոշման իրավունքի իրականացումը և հարգեն այդ իրավունքը:

1. Սույն դաշնագրի մասնակից յուրաքանչյուր պետություն պարտավորվում է հարգել իր տարածքի սահմաններում և իրավազորության տակ գտնվող բոլոր անձանց այն իրավունքները, որոնք ճանաչվել են սույն դաշնագրում, և ապահովել դրանք առանց որևէ տարբերության, այն է` ռասայի, մաշկի գույնի, սեռի, կրոնի, քաղաքական կամ այլ համոզմունքների, ազգային կամ սոցիալական ծագման, գույքային վիճակի, ծննդի կամ այլ հանգամանքի կապակցությամբ:

2. Եթե դա արդեն չի նախատեսված գոյություն ունեցող օրենսդրական կամ այլ միջոցներով, սույն դաշնագրի մասնակից յուրաքանչյուր պետություն պարտավորվում է իր սահմանադրական ընթացակարգերին և սույն դաշնագրի դրույթներին համապատասխան անհրաժեշտ միջոցառումներ իրականացնել այնպիսի օրենսդրական կամ այլ միջոցներ ձեռնարկելու համար, որոնք անհրաժեշտ կլինեն սույն դաշնագրում ճանաչվող իրավունքների իրականացման համար:

3. Սույն դաշնագրի մասնակից յուրաքանչյուր պետություն պարտավորվում է.

ա/ ցանկացած այն անձի համար, որի սույն դաշնագրում ճանաչվող իրավունքներն ու ազատությունները խախտված են, ապահովել իրավական պաշտպանության արդյունավետ միջոց, եթե նույնիսկ այդ խախտումը կատարվել է պաշտոնապես գործող անձի կողմից.

բ/ ապահովել, որպեսզի իրավական պաշտպանություն պահանջող ցանկացած անձի համար այդպիսի պաշտպանության իրավունք սահմանվի դատական, վարչական կամ օրենսդրական իրավասու իշխանությունների կամ պետության իրավական համակարգով նախատեսված այլ իրավասու մարմնի կողմից, և զարգացնել դատական պաշտպանության հնարավորությունները.

գ/ ապահովել իրավասու իշխանությունների կողմից իրավական պաշտպանության միջոցների կիրառումը, դրանք տրամադրելու դեպքում:

Սույն դաշնագրի մասնակից պետությունները պարտավորվում են ապահովել տղամարդկանց ու կանանց հավասար իրավունք` օգտվելու սույն դաշնագրով նախատեսված քաղաքացիական ու քաղաքական բոլոր իրավունքներից:

Շարահյուսորեն և ձևաբանորեն վերլուծել նախադասությունը

Եվ թեկուզ ամառվա շոգին կանաչը խանձվում է, հողը ճաքճքում, էլի շոգից նեղացած նախիրը ժայռի շվաքում հանգստանում է, գետի սառնությունը հովացնում է նրանց մաշկը, և արևը թեքվելուց հետո, Ծիրանի տափում նախիրն էլի ուտելու մի քիչ խոտ է ճարում, այծերը՝ մացառների վրա տերև։

Ձևաբանական և շարահյուսական վերլուծություն՝

Եվ — համադասական շաղկապ

թեկուզ — սահմանափակման վերաբերական/ զիջման պարագա

ամառվա — իրանիշ, հատկացուցիչ, հասարակ, վերացական գոյական, սեռական հոլով, -վա արտաքին հոլովում, եզակի թիվ

շոգին — ժամանակի պարագա, վերացական գոյական, եզակի թիվ, տրական հոլով, -ին արտաքին հոլով, եզակի թիվ

կանաչը — որակական ածական (աստիճաններ չունի)

խանձվում է — դիմավոր, պարզ ստորոգյալ, սահմանական եղանակ, անկատար ներկա, երրորդ դեմք, եզակի թիվ, կրավորակերպ չեզոք

հողը — թանձրացական գոյական, իրանիշ, հասարակ, եզակի թիվ, ուղղական հոլով, -ը առում / ենթակա

ճաքճքում — դիմավոր, սահմանական եղանակ, պարզ ստորոգյալ, բազմապատկական ածանց, երրորդ դեմք, եզակի թիվ, անկատար ներկա, կրավորական սեռ, զեղչված օժանդակ բայ / ճաքել — անորոշ բայ

էլի — չափի մակբայ

շոգից — իրանիշ, վերացական գոյական, հասարակ, բացառական հոլով, -ից արտաքին հոլովում, եզակի թիվ, պատճառի պարագա

նեղացած — անդեմ, հարակատար դերբայ, նեղանալ — անորոշ բայ / որոշիչ

նախիրը — իրանիշ, վերացական գոյական, հասարակ, եզակի թիվ, ուղղական հոլով, -ը արտաքին հոլովում, առում / ենթակա

ժայռի — թանձրացական գոյական, իրանիշ, հասարակ, սեռական հոլով, -ի արտաքին հոլովում, եզակի թիվ / հատկացուցիչ

շվաքում — վերացական գոյական, իրանիշ, հասարակ, ներգոյական հոլով, -ում արտաքին հոլովում / հատկացյալ, տեղի պարագա

հանգստանում է — դիմավոր բայ, սահմանական եղանակ, անկատար ներկա, երրորդ դեմք, եզակի թիվ, չեզոք սեռ / պարզ ստորոգյալ

գետի — թանձրացական գոյական, եզակի թիվ, իրանիշ, հասարակ, սեռական հոլով, -ի արտաքին հոլովում / հատկացուցիչ

սառնությունը — վերացական գոյական, իրանիշ, հասարակ, եզակի թիվ, ուղղական հոլով, -ը առում / հատկացյալ, ենթակա

հովացնում է — դիմավոր բայ, անկատար ներկա, պատճառական /ացն — եցն/, երրորդ դեմք, եզակի թիվ, հովանալ — անորոշ դերբայ / պարզ ստորոգյալ

նրանց — երրորդ դեմքի, հոգնակի թվի անձնական դերանվան սեռական հոլով / հատկացուցիչ

մաշկը — իրանիշ, հասարակ, հայցական հոլով, -ը արտաքին հոլովում, եզակի թիվ / հատկացյալ, ուղիղ խնդիր

և — համադասական շաղկապ

արևը — թանձրացական գոյական, իրանիշ, հասարակ, ուղղական հոլով, -ը արտաքին հոլովում, առում / ենթակա

թեքվելուց — անդեմ բայ (բացառական հոլով) / թեքվելուց հետո — գործողությունից հետո

հետո — գործողությանը հաջորդող մակբայ / ժամանակի պարագա

Ծիրանի — թանձրացական գոյական, հատուկ, իրանիշ, եզակի թիվ, սեռական հոլով, -ի արտաքին հոլովում, / հատկացուցիչ

տափում — վերացական գոյական, իրանիշ, հասարակ, եզակի թիվ, ներգոյական հոլով, -ում արտաքին հոլովում / հատկացյալ, տեղի պարագա

նախիրն — վերացական գոյական, իրանիշ, հասարակ, եզակի թիվ, ուղղական հոլով, -ն արտաքին հոլովում, -ն առում / ենթակա

էլի — չափի մակբայ

ուտելու — անդեմ բայ, (սահմանական եղանակ, ապակատար ժամանակ, զեչված օժանդակ բայ, չեզոք սեռ) / պատճառի պարագա

մի քիչ — անորոշ դերանուն / ձևի ու չափի պարագա

խոտ — թանձրացական գոյական, իրանիշ, հասարակ, եզակի թիվ, ուղղական հոլով, — առում, հոլովում / ուղիղ խնդիր

ճարում է — դիմավոր բայ, սահմանական եղանակ, անկատար ներկա, երրորդ դեմք, եզակի թիվ, ներգործական սեռ / պարզ ստորոգյալ

այծերը — թանձրացական գոյական, իրանիշ, հասարակ, հոգնակի թիվ, ուղղական հոլով, -ը առում ու հոլովում / ենթակա

մացառների — թանձրացական գոյական, իրանիշ, հոգնակի թիվ, սեռական հոլով, -ի արտաքին հոլովում / տեղի պարագա

վրա — հետադրական կապ / մացառների վրա — տեղի պարագա

տերև — թանձրացական գոյական, իրանիշ, հասարակ, եզակի թիվ, հայցական հոլով, — հոլովում / ուղիղ խնդիր

ԱՂԲՅՈՒՐ

Սարի լանջին, ժայռի տակ,
Ջուր էր բըխում սառնորակ
Ու ցրվելով խոտերում
Իզուր ճահիճ էր դառնում։

Նրա առջև մի խոր գուշ
Շինեց հովիվն ու անուշ
Խաղ ասելով նա տարավ
Ջրեց հոտը իր ծարավ։

Պախրեն անցավ էն սարից`

Շոգից հանած չոր լեզուն,
Կուշտ-կուշտ խմեց աղբյուրից,
Ապա նայեց Աստծուն։

Անցվորն եկավ տոթակեզ,
Սառն աղբյուրին որ հասավ,

Գըլխարկն առավ ու չոքեց՝
Խմեց, սիրտը հովացավ։

Ու տվավ իր օրհնանքը
Անցվոր մարդը էն բարի.
«Քո շինողի օր-կյանքը

Ջրի նման երկարի՜…»

Օսլաի մասին

Օսլան դա  սպիտակ, ջրում չլուծվող փոշի է, տաք ջրում նա ուռչում է առաջացնելով կոլոիդ լուծույթ։ Օսլան բույսերի կանաչ բջիջների կողմից ածխածնի  օքսիդի յուրացման արդյունքն է։ Տարածված է բուսական և կենդանական աշխարհում։ Կառուցվածքը՝ O6 H10 O5: Օսլան մեր սննդի

հիմնական ածխաջուրն է։ Օրգանիզմում այն ճարպերի նման հիդրոլիզվում է։ Այդ պրոցեսը սկսում է բերանի խոռոչում, սնունդը ծամելիս, թքի մեջ պարունակվող ֆերմենտների ազդեցությամբ։ Այնուհետև հիդրոլիզը շարունակվում է ստամոքսում և աղիքներում։ Առաջացած գլյուկոզը աղիքների թավիկների միջոցով անցնում է արյան մեջ և մտնում լյարդ։ Օսլայի հիդրոլիզի ժամանակ առաջանում են միջանկյալ նյութեր՝ դեքստրիններ, որոնք օրգանիզմի կողմից ավելի հեշտ են յուրացվում քան ինքը՝ օսլան, քանի որ դրանք կազմված են փոքր մոլեկուլներից և լուծվում են ջրում։

Շարահյուսորեն վերլուծել տեքստը

Գարնան (հատկացուցիչ) մի գեղեցիկ (որոշիչ) առավոտ (հատկացյալ, ժամանակի պարագա), երբ ամեն ինչ (ենթակա) աշխույժ (ձևի պարագա) և դուրեկան (ձևի պարագա) է թվում (ստորոգյալ), երբ մարդ (ենթակա) ամենից քիչ (ձևի պարագա) է մտածում (ստորոգյալ) առօրյա (որոշիչ) հոգսերի մասին (վերաբերության անուղղակի խնդիր) և իրեն ավելի մոտ զգում (ստորոգյալ) բնության, գարնան (հատկացուցիչ) այդպիսի մի (որոշիչ) առավոտ (ժամանակի պարագա) Անժիկն (ենթակաու Մինա բիբին (ենթակա) գնացին (ստորոգյալ) դեպի ձորակ (տեղի պարագա)։

Տանը (տեղի պարագա) Մինա բիբին (ենթակա) չէր ասել (ստորոգյալ), թե մատուռ (տեղի պարագա) են գնում (ստորոգյալ)։

Նա (ենթակավախենում էր (ստորոգյալ), որ Տիգրանն (ենթակաարգելի (ստորոգյալ) Անժիկին (հանգման անուղղակի խնդիր)։ 

Երբ դուրս եկան (ստորոգյալգյուղից (անջատման խնդիր), Մինա բիբին (ենթակասկսեց (ստորոգյալԱնժիկին (հանգման անուղղակի խնդիր) պատմել (ուղիղ խնդիր), որ ինքը (ենթակա) պառավ է (բաղադրյալ ստորոգյալ), շուտով (ժամանակի պարագակարող է (ստորոգյալ) մեռնի։

Տատի (հատկացուցիչ) տարօրինակ այդ (որոշիչպատմությունը (հատկացյալ, ենթակա), որ նպատակ (ուղիղ խնդիր) ուներ (ստորոգյալ) երկյուղած (որոշիչ) տրամադրություն (ուղիղ խնդիր) ստեղծել (ուղիղ խնդիր) թոռան (հատկացուցիչսրտում (տեղի պարագա, հատկացյալ), վատ (ձևի պարագա) ազդեց (ստորոգյալերեխայի վրա (ուղիղ խնդիր)։

Նա (ենթակա) չգիտեր (ստորոգյալ) ինչ ասի (ուղիղ խնդիր) և վարանքով (միջոցի խնդիր) նայում էր (ստորոգյալ) մոռի (հատկացուցիչթփերին (հանգման անուղղակի խնդիր, հատկացյալ), որ մուգ (որոշիչ) կանաչին (հանգման անուղղակի խնդիր) էին տալիս (ստորոգյալ) ճամփի (հատկացուցիչ) երկու (որոշիչ) կողքին (տեղի պարագա)։

Տեքստային խնդիրների լուծում

Խնդիր 239

ա) համ․ — 2+x

հայտ․ — x

(2+x)*2/x+3=1.2/3

(2+x)*2/x+3=5/3

4+2x/x+3=5/3=> 3*(4+2x)=5*(x+3)

12+6x=5x+15

x=15-12

x=3

Քանի, որ x+2/x=> 2+3/3=5/3

Պատ՝․ 5/3

բ) համ․ — x

հայտ․ — x+2

x+15/x+5=1.5/6

x+15/x+5=11/6=> (x+15)*6=(x+5)*11

6x+90=11x+55

5x=35=> x=7

Քանի, որ x/x+2=> 7/7+2=7/9

Պատ՝․ 7/9

Խնդիր 240

ա) համ․ — x-1

հայտ․ — x

(x-1)*3/2x=1.2/7

(x-1)*3/2x=9/7=> (3x-3)*7=2x*9

3x=21=> x=7

Քանի, որ x-1/x=> 7-1/7=6/7

Պատ՝․ 6/7

բ) համ․ — x

հայտ․ — x+6

15x/x+11=1.25

15x/x+11=5/4=> 15x*4=(x+11)*5

60x=5x+55=> 55x=55=> x=1

Քանի, որ x/x+6=> 1/1+6=1/7

Պատ՝․ 1/7

գ) համ․ — x

հայտ․ — x+2

x/x+2 + x+2/x=2.4/15

x/x+2 + x+2/x=34/15

15x2+15*(x+2)2=34x*(x+2)

15x2+15*(x2+4x+4)=34x2+68x

15x2+15x2+60x+60=34x2+68x

4x2+8x-60=0

x2+2x-15=0

D=4-(-60)=4+60=64

[ x= -2-8/2= -10/2= -5

[ x= -2+8/2= 6/2=3

Քանի, որ x/x+2=> 3/3+2=3/5, -5/(-5)+2= -5/(-3)

Պատ՝․ 3/5, -5/(-3)

Խնդիր 241

ա) AB=50 կմ

Մոտ․ — x+30

Հեծ․ — x

x/x+30=1/4=> 4x=x+30=> 3x=30=> x=10

Մոտ․ — x+30=10+30=40 կմ/ժ

Հեծ․ — x=10 կմ/ժ

Պատ՝․ 10 կմ/ժ

բ) 40 րոպե

Խնդիր 243

ա) Անտառ — V=x կմ/ժ (?), S=5 կմ

Մայրուղի — V=x+4 կմ/ժ, S=7 կմ

t=1 ժամ=> 12 կմ=1 ժամ

5/7=x/4+x

5x+20=7x=> 20=2x=> x=10

Եթե V=10 կմ/ժ․ մայրուղի — 10+4=14 կմ/ժ, անտառ — 10 կմ/ժ

Քանի, որ 12 կմ-ն անցել է մեկ ժամում, ընդ որում առկա է երկու արժեք՝ հեռավորություն, ուստի 30 րոպե ծախսել է յուրաքանչյուր միջավայր անցնելու համար, սրանից ստացվում է, որ նա անտառը անցել է 10 կմ/ժ արագությամբ՝ 5 կմ՝ 30 րոպեյում, իսկ մայրուղին՝ 14/2=7 կմ։

Պատ՝․ 10 կմ/ժ

բ) Մայրուղի — V=x+2 կմ/ժ, S=3 կմ

Գյուղամեջ — V=x կմ/ժ (?), S=6 կմ

t=2 ժամ=> 9 կմ=2 ժամ

3/6=x+2/x=> 6x+12=3x=> 3x=12=> x=4

Vմայր․=x+2=4+2=6 կմ/ժ

Vգյուղ․=x=4 կմ/ժ

Ուստի նա 30 րոպե ծախսել է մայրուղով անցնելու համար (6 կմ/ժ/0.5 ժ=3 կմ), իսկ 1.30 ժամ նա ծախսել է գյուղամիջով անցնելու համար։ Vգյուղ․=x=4 կմ/ժ=> 4 կմ/ժ*1.5 ժ=6 կմ։

Պատ՝․ 4 կմ/ժ

Խնդիր 244

ա) I — x

II — x+1

t=4 ժ=240 րոպե

4 ժամ (I)=x+8 դետալ — 4/x+8

4 ժամ (II)=x դետալ — 4/x

4/x+8 — 4/x=1/60

240x+1920-240x=x2+8x

x2+8x-1920=0

1920+16=1936=> x= -4+44=40

4 ժամ (II)=x դետալ=40 դետալ

4 ժամ (I)=x+8 դետալ=48 դետալ

Պատ՝․ I — 48 դետալ, II — 40 դետալ

Կրկնողություն՝ լրացուցիչ խնդիրներ

Վարժ․ 259

Լուծում՝ գծագիր

AD=x+2, AB=15 սմ

AF₁²=(x+2)*15

AF₁²=15x+30

AF₂²=AE*AC=25x

AF₂-AF₁=25x-15x-30=0

10x=30

x=3 (AE)

AD=x+2=3+2=5 

Պատ՝․ AE=3 սմ, AD=5 սմ

Վարժ․ 263

Լուծում՝ գծագիր

AB/A₁B₁=BC/B₁C₁=AC/A₁C₁ →

6/x=9/y=10/7.5

x=A₁B₁, y=B₁C₁

9/y=10/7.5 → 9*7.5=10y → 67.5=10y →

y=6.75 սմ (B₁C₁)

AB/A₁B₁=BC/B₁C₁ →

6/x=9/7.5 → 6*6.75=9x → 9x=40.5 →

x=4.5 սմ (A₁B₁)

Պատ՝․ A₁B₁=4.5 սմ, B₁C₁=6.75 սմ

Վարժ․ 264

Լուծում՝ գծագիր

AC=9x=21.6 սմ

x=21.6/9=2.4

AD=2x=2*2.4=4.8 սմ

DC=7x=7*2.4=16.8 սմ

AB/DE=BC/EC=AC/DC → 10/x=18/y=21.6/16.8

18/y=21.6/16.8 → 18*16.8=21.6y →

21.6y=302.4

EC=y=14 սմ

10/x=18/14 → 140=18x → x=7.7/9 սմ

x=ED=7.7/9 սմ

Պատ՝․ ED=7.7/9 սմ, EC=14 սմ, DC=16.8 սմ

Վարժ․ 271

Լուծում՝ գծագիր

SABC=?

SABO=96 սմ²

A₁BO=96/2=48 սմ²

AA₁C=96*2=144 սմ²

144+96+48=288 սմ²

Կամ, եթե տանենք նաև CC₁ միջնագիծը, ապա կստանանք բանաձև՝

SABC=SAOC1*6 → SAOC1=SABO/2=96/2=48 սմ²

SABC=6*48 սմ²=288 սմ²

Պատ՝․ 288 սմ²