Գոյության կռիվ

Գոյության կռիվգոյության պայքար, բնության մեջ օրգանական աշխարհի տարբեր ներկայացուցիչների միջև ընթացող պայքար, որի նպատակը կյանքի և սերունդների պահպանումն է։ Գոյության պայքար հասկացությունը, որն առաջարկել է Չարլզ Դարվինը (1859), սերտորեն կապված է բնական ընտրության հետ։ Գոյության պայքարը առաջ է գալիս օրգանական աշխարհում օրգանիզմների ինտենսիվ բազմացման և գոյության միջոցների (տարածություն, սննդանյութեր, ջուր և այլն) սահմանափակության հետևանքով։ Այսպես, Դարվինի հաշվումներով փղերի յուրաքանչյուր զույգի սերունդները, եթե բոլորն էլ ապրեին ու բազմանային, 750 տարում կկազմեին 19 միլիոն անհատ։ Մեկ դիատոմային ջրիմուռը, առանց խոչընդոտի բազմանալու դեպքում, կարող է 1,5 օրվա ընթացքում ծածկել ողջ երկիրը։ Սակայն բազմացման այս պոտենցիալ ընդունակությունը բնության մեջ երբեք ամբողջությամբ չի իրացվում։ Նոր գոյացող անհատների մեծ մասը գոյության պայքարում ոչնչանում է։

Շուրջերկրյա ճանապարհորդության ընթացքում Դարվինն ուշադրություն դարձրեց օրգանիզմների բազմացման առանձնահատկությունների վրա։ Բոլոր օրգանիզմները բազմանում և սերունդ են թողնում բավականին մեծ քանակով։ Լուսնաձուկը դնում է մոտ 300 միլիոն ձկնկիթ, թառափը՝ մինչև 1 միլիոն ձկնկիթ, դոդոշը՝ մոտ 10 հազար գորտնկիթ։ Գորշ մեծամուկը տարեկան ծնում է հինգ անգամ միջին հաշվով 8-ական ձագ, որոնք էլ երեք ամսից սկսում են բազմանալ։ Բազմաթիվ օրինակների հիման վրա Դարվինը եզրակացրեց, որ բնության մեջ բոլոր կենդանիները և բույսերը բազմանում են երկրաչափական պրոգրեսիայով, սակայն յուրաքանչյուր տեսակի հասուն առանձնյակների քանակությունը բնության մեջ մնում է գրեթե անփոփոխ։ Դարվինը գտնում է, որ ծնված առանձնյակների մեծ մասը մինչև սեռահասուն դառնալը ոչնչանում է, որի պատճառը բնության մեջ գործող գոյության կռիվն է։ «Գոյության կռիվ» ասելով հասկանում ենք տեսակի ներսում առանձնյակների միջև, տարբեր տեսակների առանձնյակների միջև, ինչպես նաև առանձնյակների և անօրգանական աշխարհի միջև տեղի ունեցող բարդ և բազմազան հարաբերությունները։ Դարվինը գտնում էր, որ գոյության կռիվը ոչ թե առանձին էվոլյուցիոն գործոն է, այլ նախադրյալ է բնական ընտրության համար։ Բոլոր կենդանի օրգանիզմները տալիս են բազմաքանակ սերունդ, սակայն բնության մեջ օրգանիզմների անկառավարելի աճ երբեք չի դիտվում։ Գոյություն ունեն օրգանիզմների թվաքանակը կարգավորող և սահմանափակող բազմաթիվ գործոններ։ Դրանցից են՝ բնակլիմայական պայմանները, գոյության կռիվը՝ ինչպես տեսակի ներսում, այնպես էլ տարբեր տեսակների միջև։ Դարվինն առաջինը հասկացավ գոյության կռվի նշանակությունը էվոլյուցիայի համար։ Գոյության կռվի հիմնական պատճառը տեսակների թվաքանակի հնարավոր անսահմանափակ աճի և միջավայրի պայմանների, պաշարների միջև եղած անհամապատասխանությունն է։

Դարվինը տարբերել է գոյության պայքարի 3 ձև․

  • Ներտեսակային պայքար,
  • Միջտեսակային պայքար,
  • Պայքար բնության ուժերի դեմ։

Տեղի է ունենում նույն տեսակին պատկանող առանձնյակների միջև։ Գոյության կռվի այս ձևը ամենատարածվածն է, քանի որ նույն տեսակի առանձնյակները միջավայրի պայմանների նկատմամբ նույն պահանջներն ունեն։ Ներտեսակային գոյության կռվի օրինակ է մրցակցությունը միևնույն տեսակի առանձնյակների միջև ապրելատեղի, սննդի համար, մրցակցություն էգին տիրանալու համար։ Օրինակ, նույն տեսակին պատկանող թռչունների և կաթնասունների արուները բազմացման շրջանում պայքարի մեջ են մտնում միմյանց հետ՝ էգին տիրանալու հնարավորության համար։ Փշատերև նույնատարիք անտառում ամենաբարձր ծառերը լայն փռված սաղարթներով կլանում են արեգակի ճառագայթների հիմնական զանգվածը արագ աճում։ Զարգացած արմատային համակարգի միջոցով հողից վերցնում են ջուր և նրա մեջ գտնվող հանքային աղերը, հզորանում և ճնշում են մյուս ծառերի աճը՝ ընդհուպ մինչև նրանց լրիվ չորացում և անհետացում։

Տեսակի ներսում առանձնյակների թվաքանակի չափազանց մեծանալու դեպքում ներտեսակային գոյության կռիվը սրվում է, առանձնյակների պտղաբերությունը ընկնում է, առաջանում են համաճարակներ, արդյունքում՝ թվաքանակը փոքրանում և կարգավորվում է։ Ներտեսակային գոյության կռիվը, անշուշտ, նպաստում է տեսակների կատարելագործմանը, հարմարվածության աստիճանի բարձրացմանը այն գործոնների նկատմամբ, որոնք հարուցում են կռվի այս ձևը։

Տեղի է ունենում տարբեր տեսակների պատկանող պոպուլյացիաների առանձնյակների միջև։ Այն ավելի սուր է ընթանում, եթե տեսակները պատկանում են միևնույն ցեղին, ապրում են նույն էկոլգիական պայմաններում և օգտագործում են սննդի նույն աղբյուրը։ Միջտեսակային գոյության կռվի օրինակները բազմաթիվ են։ Դրանք գիշատչի և զոհի, միջատների և միջատակեր թռչունների, մակաբույծների և տիրոջ, մշակովի բույսերի և մոլախոտերի միջև գոյություն ունեցող փոխհարաբերություններն են։

Անօրգանական աշխարհի անբարենպաստ պայմանների դեմ ընթացող գոյության կռվին Դարվինը մեծ դեր էր հատկացնում։ Այդ կռիվը նկատվում է տեսակի արեալի ցանկացած մասում՝ կապված արտաքին պայմանների փոփոխման հետ։ Դարվինը նշում էր, որ, օրինակ, Անգլիայում խիստ ձմռան պատճառով ոչնչացան թռչունների մոտ 80%-ը։ Ջերմության կամ խոնավության տատանումները լուրջ ազդեցություն են ունենում պոպուլյացիայի առանձնյակների վրա։ Ձմեռային քուն մտնող շատ կենդանիներ՝ երկկենցաղներսողուններկրծողներ, սակավաձյուն ձմռանը կարող են ցրտահարվել, ոչնչանալ։ Ձմռանը ջրում լուծված թթվածնի պակասից ջրավազաններում ոչնչանում են ձկները։ Լեռներում կլիմայական անբարենպաստ պայմանների դեպքում հանդիպում են հյուծված ծառեր և թփեր, թեև նրանց այլ բույսեր չեն ճնշել։ Անապատներում ապրող բույսերի տերևները ձևափոխվել են փշերի, արմատները երկարել են և այլն։

https://hy.wikipedia.org/wiki/%D4%B3%D5%B8%D5%B5%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6_%D5%AF%D5%BC%D5%AB%D5%BE

Էվոլյուցիայի գլխավոր ուղիները

Արոմորֆոզներ այնպիսի էվոլյուցիոն փոփոխություններ են, որոնք օրգանիզմները տանում են դեպի կազմավորվածության ընդհանուր վերելք, բարդացնում նրանց կառուցվածքը, բարձրացնում կենսագործունեության ուժգնությունը։ Օրինակ՝ բույսերի ֆոտոսինթեզի գործընթացի առաջացումը, օրգանիզմների սեռական ճանապարհով բազմացումը։

Իդիոադապտացիա  էվոլյուցիայի ընթացքում, բացի խոշոր հարմարանքներից, ինչպիսին են արոմորֆոզները, կենդանի օրգանիզմների մոտ ի հայտ են գալիս նաև միջավայրի պայմանների որոշակի փոփոխությունների հետ կապված ավելի նեղ հարմարանքներ։ Այդպիսի հարմարանքները Ա. Ն. Սևերցովը անվանել է իդիոադապտացիաներ։ Օրինակ՝Սերինոսների որոշ տեսակներ հարմարվել են միջատներով, մյուսները՝ սերմերով սնվելուն, կան նաև բույսերով սնվողներ։ Ծառաբնակ կենսակերպ վարող որոշ երկկենցաղների, ավազուտներում բնակվող մի շարք մողեսների մատները կրում են լայնացումներ, որոնք թույլ չեն տալիս նրանց թաղվելու ավազի մեջ։ Մերձհատակյա կենսակերպ վարող շատ ձկների` տափակաձկների, կատվաձկների մարմնի տափակությունը, հատակի նման գունավորում ունենալը իդիոադապտացիայի ցայտուն օրինակներ են։

Ընդհանուր դեգեներացիա,այն, որպես կենսաբանական առաջադիմության ճանապարհ, շատ ձևերում դիտվում է և կապված է հիմնականում մակաբույծների պարզեցումների հետ։ Ազատ ապրող ձևերից շատ տարբերվում է մակաբույծի կենսակերպը։ Մակաբույծների մոտ տեղի է ունեցել կազմավորվածության պարզեցում, ինչի հետևանքը զանազան հարմարանքների առաջացմամբ։ Մակաբույծ կյանք վարողների մոտ կան որոշ օրգաններ, որոնք կորցնում են իրենց իմաստը, հետ են զարգանում և անհետանում։ Դեգեներացիան այնպիսի էվոլյուցիոն փոփոխություններն նե, որոնք տանում են դեպի կազմավորվածության պարզեցում։ Դա սովորաբար ուղեկցվում է իրենց կենսաբանական նշանակությունը կորցրած մի շարք օրգանների անհետացմամբ։ Օրինակ դարեր առաջ մարդկանց ոտքերի մատները և ձեռքերը ավելի երկար են եղել բայց, քանի որ մարդկանց ապագայում դա այդքան ել պետք չի եկել դրանք գնալով սկսել են կարևանալ։ Ինձ թվում է դարեր հետո ոտքերի մատները նույնպես անիմաստության պատճառով կվերանան։

https://grishapoghosyan.wordpress.com/2021/04/05/%D5%A7%D5%BE%D5%B8%D5%AC%D5%B5%D5%B8%D6%82%D6%81%D5%AB%D5%A1%D5%B5%D5%AB-%D5%A3%D5%AC%D5%AD%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80-%D5%B8%D6%82%D5%B2%D5%AB%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8/

Մերկասերմեր ծածկասերմեր

Մերկասերմեր  (լատ.՝ Pinóphyta կամ Coníferae), բույսերի թագավորության 13—14 բաժիններից մեկը։ Սերմերը զարգանում են կոներում։ Ժամանակակից բոլոր տեսակները փայտատու բույսեր են, որի գերագշռող մասը ծառերն են, թեև կան նաև թփեր։ Տիպիկ ներկայացուցիչներն են՝ մայրի, նոճի, փշատերևազգիներ, գիհի, խեժափիճի, եղևնի, սոճի, սեքվոյա, Կենի և Agathis australis։ Մերկասերմերը վայրի ձևով աճում են աշխարհի գրեթե բոլոր տեղերում։ Հաճախ այս բույսերն աճում են այլ բուսատեսակների կողքին, օրինակ՝ այնպիսի բիոմներում, ինչպիսին է տայգան։ Մերկասերմերի փայտը ներառվում է «փափուկ» տեսակի մեջ։ Տրիասի և յուրայի դարաշրջանում որոշ մերկասերմ բույսեր աստիճանաբար ձեռք են բերել ծաղկավոր բույսերին բնորոշ բոլոր կարևոր հատկանիշները՝ սերմնարան, սպի, կրկնակի բեղմնավորում և այլն, իսկ ավելի ուշ վերափոխվել են (ասեղնատերևների հետ միասին) բուսական աշխարհի գերիշխող խմբի։

գգգգ

Ծածկասերմեր:                                                                                                                       Ծաղկավոր բույսեր (ծածկասերմեր, լատ.՝ Magnoliophyta կամ Angiospermae), բույսերի ամենակատարելագործված և գերիշխող տիպը արդի երկրաբանական ժամանակաշրջանում։ Տարածված են ամենուրեք, բացառությամբ մամռատունդրաների և մերկասերմ անտառների։ Ունեն իսկական ծաղիկ, որի մեգասպորոֆիլը վեր է ածվել պտղաթերթիկների։ Վերջիններս եզրերից աճելով առաջացնում են փակ խոռոչ, որի ներսում զարգանում են սերմնաբողբոջները։ Ծածկասերմերին բնորոշ է կրկնակի բեղմնավորումը։ Հայտնի է մոտ 250 000 տեսակ, տարածված ամենուրեք, հատկապես խոնավ արևադարձային շրջաններում։  Ծաղկավոր բույսերի նշանակությունը շատ մեծ է մարդու տնտեսական կյանքում, տասնյակ հազար տեսակներ կիրառվում են գյուղատնտեսության և արդյունաբերության տարբեր բնագավառներում, երկրի ժողովրդական տնտեսության զարգացման հիմնական ֆոնդերից են։ Ծաղիկն առաջինն է ի հայտ գալիս այս տիպի բույսերում և ապահովում խաչաձև փոշոտումը։ Ծաղկավոր բույսերին բնորոշ է կրկնակի բեղմնավորումը, տրիպլոիդ էնդոսպերմը։ Ծաղկավոր բույսերի առանձնահատկություններից է վարսանդի առկայությունը, որն առաջացել է ծայրերով միաձուլված մեկ կամ մի քանի պտղատերևներից, որոնց ներսում զարգանում են սերմնասկզբնակները։ Բեղմնավորումիցհետո սերմնարանը վեր է ածվում պտղի, իսկ սերմնասկզբնակը՝ սերմի։ Այսպիսով, սաղմը և սերմը զարգանում են սերմնարանի և պտղի պաշտպանության ներքո։

https://atalyanmiqayelblog.wordpress.com/2017/12/07/%D5%B4%D5%A5%D6%80%D5%AF%D5%A1%D5%BD%D5%A5%D6%80%D5%B4%D5%A5%D6%80-%D5%AE%D5%A1%D5%AE%D5%AF%D5%A1%D5%BD%D5%A5%D6%80%D5%B4%D5%A5%D6%80/

Բարձրակարգ բույսեր

Բարձրակարգ բույսեր, տերևացողունայիններ (Cormophy- ta) կամ թելոմայիններ (Telo- mophyta), բուսական աշխարհի ամենատարածված և առավել կատարելագործված բաժին։ Մարդկությանը հայտնի մոտ 500000 բուսական տեսակներից համարյա 300000-ը պատկանում են բարձրակարգ բույսերին, որոնք շրջապատում են մեզ ամենուրեք և առաջացնում տարբեր բուսածածկեր՝ մարգագետիններանտառներտափաստաններ։ Բարձրակարգ բույսերը հարմարվում են երկրագնդի տարբեր պայմաններին, սկսած ալպյան գոտուց մինչև անապատները։ Բարձրակարգ բույսերի նախնիները հավանաբար եղել են գորշ կամ կանաչ ջրիմուռները։ Ի տարբերություն ստորակարգ բույսերի, բարձրակարգ բուսյսերն բարդ տարբերակված օրգանիզմներ են, հարմարված հիմնականում ցամաքում ապրելու պայմաններին և կազմված են արմատիցցողունիցտերևներից ու ծաղիկներից։ Բացառություն են միայն մերկաբույսերը (պսիլոֆիտներ) և մամռանմանները, որոնք զուրկ են արմատներից։ Բարձրակարգ բույսերի զարգացման ցիկլում համարյա միշտ տեղի է ունենում սերունդների հաջորդականություն՝․ Անսեռ սերնդի բազմացման օրգանները սպորանգիումներն են, որոնց մեջ առաջանում են սպորները, իսկ սեռական սերնդինը՝ գամետանգիումները, որոնք սեռական բջիջներ կամ գամետներ (ձվաբջիջ և սպերմատոզոիդ) են արտադրում։ Անսեռ սերունդն ավելի փարթամ է զարգացած, իսկ սեռականը խիստ հետ է զարգացած։ Բացառություն են մամռանմանները, որոնց մոտ գերիշխում է սեռական սերունդը՝ գամետոֆիտը։ Բարձրակարգ բույսերի բաժնում միավորված են հետևյալ տիպերը՝ մերկաբույսեր (Psilopsida), մամռանմաններ (Bryopsida), գետնամուշկանմաններ (Lycopsida), պսիլոտանմաններ (Tme- sopsida), սեպատերեանմաններ կամ հատվածացողունայիններ (Sphenopsida), պտերանմաններ (Pteropsida), մերկասերմեր (Gymnospermae) և ծածկասերմեր կամ ծաղկավոր բույսեր (Angiospermae, Anthophy- ta)։ Վերջին երկու տիպերն ավելի կատարելագործված են և կարևոր, քանի որ ունեն այնպիսի նորագոյացություններ, ինչպես սերմնասկզբնակըսերմըծաղիկը և պտուղը։

https://hy.wikipedia.org/wiki/%D4%B2%D5%A1%D6%80%D5%B1%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D6%80%D5%A3_%D5%A2%D5%B8%D6%82%D5%B5%D5%BD%D5%A5%D6%80

Ջրիմուռներ

Ջրիմուռներ (լատ.՝ Algae), ստորակարգ, ավտոտրոֆ սննդառություն, քլորոֆիլ պարունակող բույսերի էկոլոգիական խումբ են, որոնց գերակշռող մասը տարածված է և բնակվում է ջրային միջավայրում, որտեղ նրանք կազմում են բուսական զանգվածի հիմնական մասը։ Ջրիմուռները հարմարված են ցամաքային կյանքին, հանդիպում են հողումծառերի կեղևի վրա։ Ջրիմուռները, որպես էկոլոգիական խումբ համախմբված են ըստ իրենց ապրելակերպի։ Բաժինները տարբերվում են՝

  • պիգմենտների հավաքակազմով,
  • պաշարանյութերով,
  • մտրակային ապարատի կառուցվածքով,
  • քրոմատոֆորի կառուցվածքով

Ջրիմուռների կարևոր բաժիններն են՝ կապտականաչ ջրիմուռներ (Cyanophyta), կանաչ ջրիմուռներ (Chlorophyta), դեղնականաչ ջրիմուռներ (Xeanthophyta/Heterocontae/), Դիատոմային ջրիմուռներ (Bacillariophyta/Diatomeae/), գորշ ջրիմուռներ (Phaeophyta), կարմիր ջրիմուռներ (Rhodophyta)։ Բացառությամբ կապտականաչ ջրիմուռների, որն ընդգրկված է պրոկարիոտ (Procaryota) վերնաթագավորության մեջ, մնացած բաժինների ներկայացուցիչներն ընդգրկված են էուկարիոտների (Eucaryota) վերնաթագավորության մեջ և ունեն դրանց բնորոշ առանձնահատկությունները՝ բջիջները պարունակում են բոլոր այն կարևոր օրգանոիդները, որոնք բնորոշ են էուկարիոտներին և կարևորը՝ ունեն հստակ ձևավորված կորիզ։

Ըստ իրենց ինքնուրույն ծագման` ջրիմուռները տարբեր բաժիններում հանդիպում են թալոմի մորֆոլոգիական դիֆերենցիայի համանման աստիճաններ կամ կառուցվածքային տիպեր։

Ջրիմուռների չափսերը տատանվում են 30-50 մետրի սահմաններում (Լամինարիաքլորելա, սարգասում[1]):

Մտրակներով օժտված, շարժունակ միաբջիջ կամ գաղութային ձևեր են։ Բնորոշ է բոլոր միաբջիջ մտրակավորներին, որոնք հանդիպում են էվոլյուցիայի սկզբնական շղթա ջրիմուռների բազմաթիվ բաժինների համար։ Մոնադային կառուցվածք ունեն նաև վերարտադրող բջիջները։ Գաղութների դեպքում բջիջները կարող են կապվել միմյանց պլազմոդեսմաներով կամ բջիջները կարող են միանալ լորձով։ Օրինակ՝ քլամիդոմոնաս (Chlamydomonas), էուդորիա (Eudorina), պանդորիա (Pandorina)։

Միաբջիջ ջրիմուռներ են, զուրկ կարծր թաղանթից, կարող են լինել տարբեր ձևերի։ Շարժվում են պսևդոպոդիումների (կեղծ ոտիկ) միջոցով։ Ջրիմուռների ֆիլոգենեզում առաջնային նախնական ձևերն են։

Զուրկ են մտրակներից, օժտված են կարծր բջջաթաղանթով, լինում են միաբջիջ կամ գաղութային։ Հիմք են հանդիսացել բազմաբջիջ ջրիմուռների առաջացմանը։

Բջիջները միացված են զուտ մեխանիկորեն և պրոտոպլազմատիկ կապեր չունեն, անբարենպաստ պայմաններում ջրիմուռների բջիջները պատվում են լորձով և կարող են երկար ժամանակ գոյատևել։ Օրինակ՝ ոսկեգույն ջրիմուռներ (Hydrurus)։

https://hy.wikipedia.org/wiki/%D5%8B%D6%80%D5%AB%D5%B4%D5%B8%D6%82%D5%BC%D5%B6%D5%A5%D6%80

Ստորակարգ բույսեր

Ստորակարգ բույսեր, թալոմային բույսեր, թալոֆիտներ (լատ.՝ Thallophyta), բույսերի երկու մեծ խմբերից մեկը (150 հազար տեսակ)։ Ստորակարգ բույսերի վեգետատիվ մարմինը՝ թալոմը, ի հակադրություն բարձրակարգ բույսերի, տարբերակված չի արմատների, ցողունի և տերևների։ Թալոմը միաբջիջ է, գաղութային կամ բազմաբջիջ։ Սիայն որոշ զարգացած․ բույսեր ունեն պարզունակ հյուսվածքներ և փոխադրող համակարգ։ Ստորակարգ բույսերի չափերը տատանվում են մանրադիտակայինից մինչև տասնյակ մետրեր (գորշ ջրիմուռներ)։ Բազմացման ձևերը խիստ բազմազան են․ հիմնականում բազմանում են սեռական և անսեռ եղանակով առաջացող շարժուն և անշարժ սպորներով։ Ըստ այդ հատկանիշի ստորակարգ բույսեր դասում են ացորա- վոր բույսերի խմբում։

Լայնորեն տարածված է նաև թալոմի կտորներով կամ ձևափոխություններով տեղի ունեցող վեգետատիվ բազմացումը։ Որոշ Ստորակարգ բույսերի հատուկ է սերունդների հաջորդականությունը։ Ստորակարգ բույսերի մի մասը պարունակում է քլորոֆիլ և ինքնասուն է (որոշ բակտերիաներ, քարաքոսեր), մյուսը՝ տարասուն (բակտերիաների մեծ մասը, ճառագայթասնկերը, սնկեր, միքսոմիցետներ)։ Որոշ ցածրակարգ Ստորակարգ բույսեր սնվում են երկու եղանակներով էլ (միքսոտրոֆ են)։

Կան սապրոֆիտ և մակաբույծ տեսակներ։ Տարածված են ամենուրեք, բոլոր բնական և արտադրական սուբստրատներում։ Ստորակարգ բույսեր Երկրի առաջին բույսերն են։ Ծագել են ջրում, և այժմ էլ տեսակների մեծամասնությունն ապրում է ջրում, իսկ ցամաքում աճողները կարիք ունեն միջավայրի բարձր խոնավության։ Ստորակարգ բույսերի մեջ կան և՝ պրոկարիոտ, և՝էուկարիոտ օրգանիզմներ։ Երբեմն պայմանականորեն Ստորակարգ բույսերեն համարվում կյանքի ոչ բջջային ձևերը՝ վիրուսները և վիրոիդները։

Ընդհանրապես բակտերիաները, ճառագայթասնկերը, ինչպես նաև սնկերը, պայմանականորեն են բույսեր համարվում։ ժամանակակից դասակարգումների համաձայն դրանք առանձնացվում են որպես օրգանիզմների առանձին թագավորություններ։ Սովորաբար Ստորակարգ բույսեր են համարվում բակտերիաներըմիկոպլազմաներըճառագայթասնկերը, ջրիմուռները, միքսոմիցետները, սնկերը, քարաքոսերը։ Որոշ հեղինակներ միքսոմիցետները և քարաքոսերը միացնում են սնկերի հետ։

https://hy.wikipedia.org/wiki/%D5%8D%D5%BF%D5%B8%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D6%80%D5%A3_%D5%A2%D5%B8%D6%82%D5%B5%D5%BD%D5%A5%D6%80

Էկոլոգիական գործոններ, դրանց դասակարումը

Միջավայրի պայմանները մշտապես փոփոխվում են, և ցանկացած կենդանի էակ իր գոյությունը պահպանելու համար հարմարվում է այդ պայմաններին: Կենսոլորտի սահմաններում տարբերում են կյանքի չորս հիմնական միջավայրեր՝ ջրային, ցամաքաօդային, հողային միջավայրեր և կենդանի օրգանիզմները որպես կյանքի միջավայր:

Արտաքին միջավայրի այն բաղադրիչները, որոնք ուղղակի կամ անուղղակի ազդում են կենդանի օրգանիզմների կենսագործունեության, թվաքանակի, աշխարհագրական տեղաբաշխման և տարածվածության վրա, կոչվում են էկոլոգիական գործոններ: Էկոլոգիական գործոններն ըստ իրենց բնույթի և օրգանիզմների վրա ունեցած ազդեցության՝ շատ բազմազան են: Պայմանականորեն՝ ըստ ծագման, միջավայրի գործոնները դասարակգվում են երեք մեծ խմբերի՝ ոչ կենսածին, կենսածին և մարդածին:

Ոչ կենսածին գործոններ: Այս խմբի գործոնների շարքին են դասվում անկենդան մարմինների գործոնները: Առաջին հերթին կլիմայական (լույս, ջերմություն, խոնավություն), հողի հատկությունները, տվյալ տարածքի ռելիեֆը, քամիները և այլն: Այս գործոնները կարող են ազդել օրգանիզմների վրա ինչպես ուղղակի, օրինակ լույսը, ջերմությունը, այնպես էլ անուղղակի, օրինակ՝ տվյալ տարածքի ռելիեֆը, որից կախված է մյուս գործոնների՝ քամիների և լույսի ազդեցության աստիճանը:

Կենսածին գործոններ: Այս խմբի գործոնները կենդանի օրգանիզմների միջև բոլոր հնարավոր փոխազդեցություններն են: Օրինակ, միջատներով բույսերի հոշոտումը, մեկ տեսակի օրգանիզմների կողմից մյուսներին ուտելը և այլն: Կենսածին գործոններով պայմանավորված փոխազդեցությունները բարդ են ու առանձնահատուկ և նույնպես կարող են լինել ուղղակի և անուղղակի:

Մարդածին գործոններ: Գործոնների այս շարքին են դասվում մարդկային գործունեության բոլոր ձևերը, որոնք փոխում են կենդանի օրգանիզմների գոյության միջավայրի պայմանները կամ անմիջականորեն ազդում են բույսերի, կենդանիների կամ այլ օրգանիզմների տարբեր տեսակների վրա: Մարդու կողմից բնության այս կամ այն տեսակների ոչնչացումը մարդածին ուղղակի գործոնի օրինակ է: Անուղղակի մարդածին գործոնի օրինակ է միջավայրի աղտոտումը:

https://hovhannisyananahit.wordpress.com/2020/03/06/%D5%A7%D5%AF%D5%B8%D5%AC%D5%B8%D5%A3%D5%AB%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%B8%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80-%D5%A4%D6%80%D5%A1%D5%B6%D6%81-%D5%A4%D5%A1%D5%BD%D5%A1%D5%AF%D5%A1%D6%80/

Դալթոնիզմ

Դալթոնիզմ (լատ.՝ Daltonismus), գունաշփոթություն, մասնակի գունակուրություն, գունային տեսողության 1794 թվականին նկարագրել է անգլիացի գիտնական Ջոն Դալթոնը (ինքը տառապել է այս արատով)։ Հիվանդանում են տղամարդկանց մոտ 8%-ը, կանանց՝ 0,5%-ը։

Ենթադրվում է, որ աչքի ցանցաթաղանթում կա 3 տարր, և բնականոն, այսպես կոչված՝ տրիքրոմատիկ գունազգայության դեպքում դրանցից յուրաքանչյուրն ընկալում է 3 հիմնական գույներից (կարմիր, կանաչ, մանուշակագույն) մեկը։ Վերոհիշյալ տարրերից որևէ մեկի քայքայումն առաջացնում է մասնակի գունակուրություն (դիքրոմիա)։ Դիքրոմազիայով տառապողներից ոմանք չեն տեսնում կարմիր գույնը (պրոտանոպիա), ոմանք՝ կանաչ գույնը (դեյտերանոպիա)։

Պրոտանոպիայի դեպքում կարմիր գույնը շփոթում են մուգ կանաչի, մուգ դարչնագույնի, իսկ կանաչ գույնը՝ բաց մոխրագույնի, բաց դեղինի և բաց դարչնագույնի հետ։

Դեյտերանոպիայի դեպքում կանաչ գույնը շփոթում են բաց նարնջագույնի, բաց վարդագույնի, բաց դարչնագույնի հետ։

Մանուշակագույնի նկատմամբ գունակուրություն լինում է հազվադեպ, ընդ որում սպեկտրի բոլոր գույներն ընկալում են որպես կարմիր կամ կանաչ գույնի երանգներ։

Բնածին գունակուրության բոլոր ձևերը փոխանցվում են ժառանգաբար։ Կանայք են հանդիսանում այդ հատկանիշի փոխանցողները, չնայած պահպանում են բնականոն տեսողությունը։ Ձեռքբերովի գունակուրությունը կարող է առաջանալ տեսողության օրգանների և կենտրոնական նյարդային համակարգի տարբեր հիվանդությունների ժամանակ։ Գունազգայության խանգարումներն ախտորոշում են հատուկ աղյուսակների կամ սպեկտրային սարքերի միջոցով։ Գունային տեսողության հետազոտումը կարևոր նշանակություն ունի տրանսպորտում, ավիացիայում, ծովային ծառայությունում, քիմիական, տպագրական, տեքստիլ և արդյունաբերության այլ ճյուղերում աշխատող մասնագետների ընտրության ժամանակ։ Դալթոնիզմը բուժման ենթակա չէ։

https://hy.wikipedia.org/wiki/%D4%B4%D5%A1%D5%AC%D5%A9%D5%B8%D5%B6%D5%AB%D5%A6%D5%B4