առաջադրանքներ

  • Ինչ եք հասկանում իդեալ ասելով

Իդեալը յուրաքանչյուր մարդու պատկերացումն է կատարյալի մասին, կատարելատիպ և բարձրագույն նպատակ, որին նա ձգտում է։

  • Ինչ եք հասկանում իդեալականություն ասելով

Ինչ իդեալիզմ որ փիլիսոփայական համակարգերի ամբողջություն, ըստ որի գաղափարը լինելու և գիտելիքի հիմքն

  • Որն է գեղագիտական իդեալը

Գեղագիտական ճաշակ, գեղեցիկի դիրքերից արվեստի ստեղծագործությունն ու իրականությունն ընկալելու և սոցիալ-հոգեբանական գնահատական տալու մարդու հոգևոր ընդունակությունը։

  • Ինչպես կարող է ոճը ազդել գեղագիտական իդեալի վրա

Ճաշակն առաջանում է գեղագիտական իդեալի շջանակներում չի կարող լինել վերացակաան ճաշակ։

Գեղագիտական ճաշակ, գեղեցիկի դիրքերից արվեստի ստեղծագործությունն ու իրականությունն ընկալելու և սոցիալ-հոգեբանական գնահատական տալու մարդու հոգևոր ընդունակությունը։

Իդեալը յուրաքանչյուր մարդու (մարդկային խմբի, հասարակության) պատկերացումն է կատարյալի մասին, կատարելատիպ և բարձրագույն նպատակ, որին նա ձգտում է

առաջադրանքներ

29.11.2023

  • Կարդա տեքստը, գտիր միտումը, գովազդը, որոշիր՝ ում է ուղղված։

Նվիրված է կրթության

  • Ընդգծիր այն միջոցները, որ օգտագործված են տեքստը տպավորիչ կամ համոզիչ դարձնելու համար։

 դպրոցական տարիներին պիտի մարդու մեջ ձևավորվեն ու ամրանան արժեքները։ Եվ մի՞թե երեխան ուրիշ մի տեղ այդքան տևական ու հիմնավոր ապրում է, որքան դպրոցում։ Իսկ արժեքները ձևավորվում են ոչ թե ներարկումով, այլ միջավայրում. որպես «հասարակության բարոյական հարաբերությունների դրսևորման մի ձև»1 մարդն ուղղակի ընդունում է այն արժեքները, որոնք թելադրում է այդ հասարակությունը՝ միջավայրը։

  • Գնահատիր՝ որմանով է տեքստը համոզիչ։

Տեքստը համոզիչ չէ։

  • Վերաշարադրիր տեքստը քո տեսանկյունից եւ քո բառերով։

Այն տեքստերը որ հանձնարարում են հայոց լեզուն և գրականության դասերին, կուզեի որ ավելի խելացի և իմաստալից լինեին։

ՋԷԿ-երը և շրջակա միջավայրը

 ՋԷԿ-երը օգտագործելով էներգակիր ռեսուրսները պինդ, հեղուկ և գազային վառելիքների տեսքով, արտադրում են էլեկտրական ու ջերմային էներգիա: Ամբողջ աշխարհում արտադրվող էներգիայի մեծ մասը ստացվում է ՋԷԿ-երից: Իրենց աշխատանքի ընթացքում ՋԷԿ-երը օգտագործած վառելիքի նյութական մասը վերածում են թափոնների, որոնք անցնում են շրջակա միջավայր թունավոր գազերի կամ պինդ նյութի տեքով:

Աշխարհի ողջ ջերմային էներգետիական ամեն տարի Երկրի մթնոլորտ է արտանետում ավելի քան 200 մլն տոննա ածխածնի օքսիդ, ավելի քան 50 մլն տոննա տարբեր ածխաջրածիններ, համարյա 150 մլն տոննա ծծմբի երկօքսիդ, 50 մլն տոննայից ավելի ազոտի օքսիդներ, 250 մլն տոննա աերոզոլներ: Այսպիսով, օրգանական վառելիքի հիման վրա էլեկտրական և ջերմային էներգիայի արտադրությունն ըստ իր մասշտաբների յուրատեսակ նյութական էներգետիկ փոխանակություն է շրջակա միջավայրի հետ: Ջերմային էներգետիկայի այսպիսի շրջապտույտը ազդում է կենսոլորտում բնական վիճակում ընթացող շրջապտույտի վրա:

ՋԷԿ-երի աշխատանքի հետևանքով փոխվում է նաև մի շարք նյութերի քանակությունը: Այդ փոփոխությունները հատկապես հսկայական են մթնոլորտում: Բոլոր էներգակիր ռեսուրսները` մազութ, բնական գազ, ածուխ, իրենց բաղադրության մեջ պարունակում են մեծ քանակությամբ ածխածին, որը այրման պրոցեսում արտանետվում է մթնոլորտ` անընդհատ ավելացնելով ածխածնի քանակը: Ցանկացած նյութի այրման ժամանակ ծախսվում է մեծ քանակությամբ թթվածին: ՋԷԿ-երը հանդիսանում են թթվածի սպառման խոշոր աղբյուր:

ՋԷԿ-երում աշխատանքային պրոցեսի ժամանակ հսկայական քանակությամբ ջուր է օգտագործվում սարքավորումների հովացման նպատակով: Սովորաբար այդ նպատակների համար ջուրը վերցվում է որևէ մակերևույթային աղբյուրից (լճից, ջրամբարից, գետից) և օգտագործվելուց հետո վերադարձվում է նույն աղբյուրին: Այս պրոցեսի շնորհիվ հսկայան քանակությամբ ջերմություն է բերվում ջրամբար, առաջացնելով ջերմային աղտոտում: Ջերմային աղտոտումը մեծ ազդեցություն ունի քիմիական ու կենսաբանական երևույթների վրա, շատ հաճախ այդ ազդեցությունը բուսական ու կենդանական աշխարհի համար լինում է կործանարար: Ջրամբարներում նկատվող ջերմային աղտոտումը նպասում է գոլորշացման ինտեսիվացմանը, ինչպես նաև նպասում է ջրամբարում եղած ապարների քայքայմանը: Տաք ջրի վնասակար ազդեցությունը մեծանում է եթե ջերմությունով աղտոտված ջրի մեջ նկատվում են նաև այլ թափոններ, քանի որ տաքացած ջուրը մեխացնում է ջրի լուծելու հատկությունը:

Անհրաժեշտ է նշել, որ որոշակի դեպքերում ՋԷԿ-երի ջրամբար-հովացուցիչներում ջերմաստիճանի բարձրացումը կարող է տնտեսապես ձեռնտու լինել: Օրինակ, այդպիսի ջրամբարներում կարելի է աճեցնել ջերմասեր ձկներ: Տաք ջուրը կարելի է օգտագործել բնակարաններ տաքացնելու համար: Ոչ միայն ջրամբարներն են ենթարկվում ջերմային աղտոտման, այլ ամբողջ բնական միջավայրը: Հաշվարկաված է, որ վառելիքի պոտենցիալ էներգիայի մոտավորապես միայն 30%-ն է ՋԷԿ-երում ձևակերպվում էլեկտրաէներգիայի, իսկ մնացած 70%-ը ցրվում է շրջակա միջավայրում: 

Հայաստանը և Հռոմի ու Պարթևստանի մրցակցությունը

Հռոմեա-պարթևական պատերազմը տեղի է ունեցել 54-64 թվականներին։ Պատերազմի պատճառը Մեծ Հայքում պարթև Արշակունիների հաստատումն էր։ Հայ ավագանին սատարում էր պարթևներին, իսկ Հռոմը դեմ էր Հայաստանում պարթևական տերության ազդեցության ուժեղացմանը։

Պատերազմն ընթացել է երկու փուլով և ավարտվել 64 թվականին Հայոց թագավոր Տրդատ Ա-ի և հռոմեական զորավար Դոմետրոս Կորբուլոնի միջև կնքված Հռանդեայի հաշտության պայմանագրով։

1 թվականին Մեծ Հայքում Արտաշեսյանների դինաստիայի (մ.թ.ա. 189-1) ընդհատումից հետո՝ մինչև 52 թվականը, հռոմեացիների օգնությամբ գահ էին բարձրանում Վիրքի, պարթևների օգնությամբ՝ Ատրպատականի արքայատոհմի ներկայացուցիչները։ Օտարազգի դրածո թագավորները, բացի Զենոնից (18-34), դարձան հայ ավագանու վրիժառության զոհը։ Զենոնը, ով ստացավ նաև Արտաշես անունը, գահակալում էր որպես Զենոն-Արտաշես կամ Արտաշես Գ։ Նա Պոնտոսի արքայական տան ներկայացուցիչ էր, սակայն մեծացել էր Մեծ Հայքում, ծանոթ էր հայկական սովորույթներին և վայելում էր ժողովրդի համակրանքը։ Հռոմեական նշանավոր բանաստեղծ Վերգիլիոսի հետևյալ դիպուկ այլաբանության մեջ՝ «կամուրջներ չհանդուրժող Արաքս»-ում ակնարկվում է հայ ժողովրդի համառ պայքարը նվաճողների դեմ։

https://manemazmandyan1.wordpress.com/2021/02/12/%D5%B0%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%A8-%D6%87-%D5%B0%D5%BC%D5%B8%D5%B4%D5%AB-%D5%B8%D6%82-%D5%BA%D5%A1%D6%80%D5%A9%D6%87%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%B4%D6%80%D6%81%D5%A1%D5%AF/

Ինչքա՞ն ենք մենք շեղվել ճշմարիտ ուղուց

27.11.2023

Շատերի մոտ գուցե տպավորություն ստեղծվի, թե խոսքը Տիրոջ ճշմարիտ ուղու մասին է, մինչդեռ հայրենիքին անմնացորդ ծառայելու ուղին պակաս կարևոր չէ։ Կարդացեք Նժդեհ։ Մինչև 2020 թվականը ընդհանուր առմամբ մարդիկ պատկերացնում էին մեկ ուղի, և դա ճշմարիտ էր։ Մարդիկ չգիտեին, որ դա սատանայի ու հայրենադավության ուղին է, ու մարդիկ մեղավոր չէին դրա համար։
2020-ից հետո շատ-շատերի համար ամեն ինչ պարզ դարձավ։ Ոմանք հրաժարվեցին նախկին մոլորություններից և նույնիսկ իրենց մեջ ուժ գտան խոստովանելու սխալները, անգամ պայքարի դուրս եկան թշնամու հետ գործարքի գնացած դավաճան իշխանության դեմ։
Բայց շատերը գերադասեցին մտնել ստվերի տակ, մեկուսանալ, դառնալ կրավորական ու դրա անունը դնել’ միայն հայրենիքին ծառայել առանց քաղաքականության։
Իհարկե, կան մարդիկ, որոնք հրապարակային չեն խոսում, բայց անձայն աշխատում են՝ օգնելով պայքարի առաջամարտիկներին։ Նրանց ես չեմ մեղադրում։ Դա էլ է պայքարի ձև։ Իսկ իրականում բոլոր այն մարդիկ, որոնք լավ հասկանում են, թե ինչ է կատարվել Հայաստանի հետ, թե երկրի նկատմամբ ինչ աստիճանի դավաճանություն է եղել, ու դրա հետ միաժամանակ մտել են իրենց հարմարավետ անկյուն, զբաղվում են միայն մասնագիտական գործունեությամբ կամ լավագույն դեպքում բարեգործությամբ’ արդարանալով, թե այդկերպ են պայքարում հայրենիքի համար, իրականում ընդամենը վախկոտներ և պատասխանատվությունից փախչողներ են։
Հայաստանը ազատ անկումով գնում է դեպի կործանում։ Եվս մի քանի շաբաթ կամ ամիս, և մի ստորագրությամբ մենք կարող ենք այլեւս չունենալ հայրենիքի մի հատված, կարող ենք զրկվել Սյունիքի նկատմամբ լիակատար վերահսկողությունից’ դրան տալով “հայկական խաչմերուկ” գեղեցիկ փաթեթավորում։ Մի խոսքով, Նիկոլ Փաշինյանի բերած աղետները իրենց ամբողջ շքեղությամբ դեռևս առջևում են։
Եվ այս պարագայում որևէ այլ աշխատանք կամ բարեգործություն գրոշի արժեք չունի, եթե դու դևին թողնում ես ամրոցի վրա։ Դա ընդամենը ինքնախաբեություն է, կներեք, բայց ինքնաբավարարում։
1915-ից առաջ Գրիգոր Զոհրապը տեսնում էր, թե ինչպես են թուրքերը կոտորում հայ բնակչությանը, տեսնում էր հայկական ֆիդայական ինքնապաշտպանական շարժումը, բայց գերադասեց հայրենիքի համար պայքարել կենցաղի մասին ստեղծագործություններով ու միաժամանակ թուրքական մեջլիսի պատգամավոր լինելով։ Զոհրապը ոչ մի կերպ չկանգնեց հայկական պայքարի կողքին։ Ավելին, նույն Զոհրապը երեկոները թղթախաղով էր զբաղվում Թալեաթ փաշայի հետ’ գերադասելով զրուցել ավելի բարձր արժեքների ու աշխարհաքաղաքական առևտրի մասին և անտեսելով ինչ-որ ազգային հարցեր։ Դե ինքը բարձրարժեք մարդ էր, ի՞նչ ազգայինի մասին կարող էր խոսք լինել։ Դա կեղծ կատեգորիա էր։ Արդյունքում 1915-ին թուրքերը նույն Թալեաթի հրահանգով ձերբակալեցին նաև Գրիգոր Զոհրապին ու տարագրության ճանապարհին դաժանաբար ջարդեցին նրա գլուխը’ ուղեղը շաղ տալով։
Այ սա է սպասվում նաև մերօրյա չեզոք հայրենասերներին։
Դուք, որ լավ գիտեք դավաճանության աստիճանը, բայց մտածում եք, թե Նիկոլ Փաշինյանին չնեղացնելու համար ավելի լավ է անկյունում խելոք ձեր գործով զբաղվեք’ մեկը երգ գրի, մյուսը աղքատներին օգնի, մեկ ուրիշը անվճար դասընթացներ անի, երրորդն էլ ուղղակի բարություն քարոզի, իրականում ծառայություն եք մատուցում մերօրյա Թալեաթին։ Կուզեք նրա անունը դրեք Ռեջեփ Էրդողան, կուզեք’ Ալիև, նույնիսկ Նիկոլ Փաշինյան։ Գումարելիների տեղերը փոխելիս գումարը չի փոխվում։
Բայց միշտ հիշեք, դուք շեղվել եք ճշմարիտ ուղուց։ Շեղվել եք հայրենիքի և Աստծո ճշմարիտ ուղուց։
Քանի դեռ Հայաստանում ղեկավարում են մարդիկ, որոնք թշնամու ազդեցության գործակալ են և մեր հայրենիքի գալիքը տեսնում են տարածքներ հանձնելու, Արցախից հրաժարվելու, թուրքի հետ եղբայրություն անելու, անվտանգային համակարգերը ոչնչացնելու, ազգային, հոգեւոր ու բարոյական արժեքները պղծելու մեջ, մենք ապագա չենք ունենալու։
Ինչքան էլ դուք չեզոք հայրենասեր լինեք, ձեր երեխաների գալիքը ոչնչացված է լինելու ձեր իսկ ձեռքով, իսկ վաղը հենց ձեր գլուխն են ջարդելու թուրքերը և առաջինը ձեր ուղեղներն են շաղ տալու, քանի որ պայքարող հայրենասերները երբեք չեզոք և իներտ չեն լինում։ Նրանք գերադասում են զոհվել արժանապատվորեն, բայց պահել հայրենիքը։