Մայրենի

1.Իմ    մանչուկի   աստվածաշունչը

2.Հիսուսի   տասմեկ    աշկեթտներ

3.ղոսը   հանդիպում   է   Հիսուսին   անունն   էլ   փոխեց   Սողոսը   դարձավ   Պողոս

4.Հսիսուսին    բարի    ոքնում   էր   մադրակրց   և   բուժում   է

5.խորուդ   կտամ   դու   կացեկ   այդ   գիրք    քրիստյոներ   կարդում   են։

Ուսումնական գարուն.«Եղանակային օրացույցի կազմումը», չափումներ

download

Հարգելի սովորողներ գարնանային մեկ շաբաթյա արձակուրդի ժամանակ շատ հարմար է կատարել եղանակի չափումներ կամ կազմել սեփական «Եղանակային օրացույց»-ը։

 «ԵՂԱՆԱԿԱՅԻՆ ՕՐԱՑՈՒՅՑԻ ԿԱԶՄՈՒՄԸ»

Մարդկանց կյանքը սերտորեն կապված է բնության սեզոնային փո­փոխությունների հետ: Հնուց ի վեր մարդը նկատել է բնական երևույթների հաճախությունը և դրանց փոխադարձ կապը: Այդ ամենն այնքան կարևոր նշանակություն ունի մարդկանց համար, որ նրանք սկսեցին կազմել «Եղա­նակային օրացույցներ»:

«Եղանակային օրացույցը» բնական երևույթների և եղանակը բնու­թագրող տարրերի սեզոնային փոփոխություններն են տարվա եղանակնե­րի հերթափոխի ժամանակ: Դրանցից են եղանակի փոփոխության նախանշանները, ցերեկվա տևողությունը, օդի ջերմաստիճանը, տարվա յու­րաքանչյուր ամսվան բնորոշ եղանակային փոփոխությունները և այլն: «Եղանակային օրացույց» կարելի է կազմել յուրաքանչյուր օրվա, շա­բաթվա, ամսվա և տարվա համար:

«Եղանակային օրացույցը» կազմելու համար անհրաժեշտ է ունենալ հատուկ գրքույկ՝ օրագիր, գրենական պիտույքներ, որոշ գործիքներ ու սարքավորումներ (օրինակ՝ օդի ջերմաչափ, կողմնացույց և այլն):

«Եղանակային օրացույցի» ներածական մասի գլխավոր նշումն օդի ջերմաստիճանի փոփոխության գրանցումն է, ցերեկվա տևողությունը, արևածագը և մայրամուտը, ինչպես նաև՝ այնպիսի կարևոր պահեր, ինչպի­սիք են օդի առաջին բացասական ջերմաստիճանը, առաջին ձյան գալը և այլն:

«Եղանակային օրացույցները»՝ ժամանակի ընդգրկման տևողությունից և այնտեղ գրառվող նյութի բովանդակությունից կախված, շատ բազմազան են:

Ստորև ներկայացված է դրանցից մեկի օրինակը՝

Օրացույցի առաջին սյունակում նշված են ամսվա օրերը (կարող են լինել շաբաթվա օրերը կամ օրվա ժամերը և այլն): Օրացույցի գլխամա­սում՝ հորիզոնական տողով, ներկայացված են այն բնական երևույթներն ու եղանակը բնութագրող տարրերը, որոնք դուք պատրաստվում եք դիտարկել և գրանցել, իսկ ներքևի մասում պատկերված են այդ երևույթների պայմանական նշանները:

Շառլ Ազնավուր

downloadՎաղինակ Միքայելի Ագնավուրյանը ծնվել է 1924 թվականին Փարիզում։ Նա ամբողջ աշխարհին հայտնի է որպես Շառլ Ազնավուր՝ ֆրանսիացի տաղանդավոր եր­գիչ, երգահան, բանաստեղծ ու դերասան։ Այն մեծագույն փառքը, որն այսօր ունի հայազգի մեծ երգիչը, ձեռք է բերվել համառ աշխատանքի ու երկար տարիների տառա­պանքի միջոցով։

Ելույթս ունեցավ այն ավարտը, ինչ տենչում ու սպասում էի այդքան տարիների դժվարությունների, նվաստացումների ու բոլոր տեսակի թշնամիների միջով։ Ինձ նորից ու նորից են կանչում։ Ես կանգնած եմ՝ չիմանալով ինչ անել։ Մինչ փառքի թևերը գրկում են ինձ, ժողովուրդն ինձ վերցնում է իր սրտի վրա, իսկ իմ սիրտը հալչում է հուզմունքից։ Ես կանգնած եմ ծափերի տարափի տակ, անշարժ, շվարած, արցունքներն աչքերիս։ Այո’։ Այդ երեկո ես նվաճեցի Փարիզը։

Շառլ Ազնավուր, «Ազնավուրը Ազնավուրի մասին» գրքից

Ամբողջ աշխարհին հայտնի է, որ Ազնավուրը հայ ժողովրդի զավակն է: Ճիշտ է, նա ծնվել, մեծացել, կրթություն ստացել ու որպես երգիչ կայացել է Ֆրանսիայում, սակայն մշտապես հպարտանում է, որ իրեն բախտ է վիճակվել լինելու հայ ժողովրդի զավակը: 1976 թվականին գրած «Նրանք ընկան» բանաստեղ­ծության մեջ Ազնավուրը ողջ աշխարհին հայտնում է, որ ինքը հայ է. այն ժողովրդի զավակն է, որը դարձավ 1915 թ. Մեծ եղեռնի զոհը: Բանաստեղծը համոզված է, որ անմեղ զոհերի հիշատակը միշտ պետք է վառ պահել, և ողբերգությունը երբեք չպիտի մոռացվի.

Ազնավուրը հայ ժողովրդի հետ էր նաև 1988 թ. դաժան երկրաշարժի ժամանակ: Այդ օրերին նա գրեց «Քեզ համար, Հայաստան» ազդեցիկ երգը: Այն ասես սպեղանի լիներ մեծ ողբերգության մեջ հայտնված հայ ժողովրդի համար.

Եթե քո բախտն ես անգամ անիծում,

Քո աչքերի մեջ, Հայաստան երկիր,

Հույսի մի շող եմես ուզում տեսնել,

Ուզում եմ տեսնել ցանկություն, ձգտում,

Ճակատագիրդ ձեռքդ առնելու,

Ճակատագիրդ ամուր պահելու:

Շառլ Ազնավուրը իր ժողովրդի հետ է նրա և տխրության, և ուրախության պահերին: Հայ ժողովուրդն էլ իր հերթին իր անսահման սերը մեծ երգահանի նկատմամբ արտահայտել է՝ նրա անունով կոչելով Երևանի հրապարակներից մեկը, արձանը կանգնեցնելով Գյումրիում։

Արծիվն ու կաղնին

Без названия (7).jpgՇատ ու շատ դարեր առաջ սաղարթախիտ անտառում հանդիպեցին ծառերի արքա կաղնին ու հավքերի արքա արծիվը: Շուրջը տարածած հզոր ճյուղերը՝ կանգնած էր կաղնին՝ ամբողջովին կանաչ, փարթամ տերևներով զարդարված: Խրոխտ ու երկնահուպ կաղնին իշխում էր բոլորի վրա՝ հաստաբեստ ճյուղերի հովանու տակ պահելով անտառի՝ իր համեմատությամբ գագաթ թվացող բնակիչներին: Արծիվը՝ բարձրաբերձ քարակա-կա-ների, լերկ լեռնագագաթների վեհապանծ տիրակալը, բացած հսկայական թևերը, գիշատիչ աչքերով նայեց կաղնուն և մագիլներով բռնելով ճյուղերից՝ քմծիծաղով ասաց.

— Տեսնում եմ՝ հպարտ ես ու ամբարտավան: Չլինի՞ կարծում ես, թե տիեզերքի տիրակալն ես: Նայի՛ր՝ ով է կանգնած քո առաջ, և խոնարհվի՛ր: Դարերն անգամ վախենում են ինձանից, և այն ժամանակ, երբ քո տեղում արմատներդ էլ չեն լինի, ես՝ ահեղ արքաս երկնքի, դեռ կսավառնեմ բարձրունքներում:

— Մի՛ պարծենա այդպես,- բարբաջեց կաղնին՝ արհամարհանքով նայելով արծվի՝ կրակի պես բոցկլտուն աչքերին:

Արամ Խաչատրյան

Հայ մեծ երգահան Արամ Խաչատրյանի անունը հայտնի է ամբողջ աշխարհում: Խա­չատրյանի ստեղծագործությունները ծանոթ են բոլոր ազգերին, դրանք հնչում են ռադիոյով, հեռուստատեսությամբ, կինոֆիլմերում: Դժվար թե գտնվի մեկը, ով չի լսել Խաչատրյանի «Սուսերով պարը» «Գայանե» բալետից: Ա. Խաչատրյանի երաժշտական ընդունակու­թյունները նկատվել են շատ վաղ հասակում, սակայն նոտաները նա սովորել է 19 տարեկանում:

Դա 1922 թվականն էր, երբ ապագա մեծ երաժիշտն ընդունվում է Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ուսումնարան (թավջութակի դասարան): Դրա հետ միաժամանակ նա սովորում է Մոսկվայի համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետում: Սակայն երաժշտությունն ավելի է գրավում Խաչատրյանին. նա շատ կարճ ժամանակում դառնում է ուսումնարանի լավագույն սաներից մեկը և հնարավորություն ստանում համերգներով հանդես գալ Մոսկվայի կոնսերվատորիայի դահլիճներում: Շուտով նա ընդունվում է Մոսկվայի պետական կոնսերվատորիա:

Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները արդեն համա­մարդկային արժեք են. նրա «Գայանե», «Սպարտակ» բալետները բեմադրվել և բեմադրվում են աշխարհի շատ երկրներում: Հայտնի են նաև կոմպոզիտորի սիմֆոնիաները, կոնցերտները և այլ երաժշտական ստեղծագործությունները: Խաչատրյանը բարձր էր գնահատում նաև երաժշտության դերը կինոյում: Նա գտնում էր, որ լավ երաժշտությունը նպաստում է ֆիլմի գաղափարի ամբողջական ընկալմանը: Հենց այս սկզբունքով էլ նա գրել է «Պեպո» և «Զանգեզուր» կինոնկարների երաժշտությունը:

Խաչատրյանը կենդանիներ շատ էր սիրում: Գերմանիայում նրան արքայական պուդել էին նվիրել, որի անունը Լյադո էր դրել (ըստ լյա և դո նոտաների): Կոմպոզիտորը հաճույքով էր զբոսնում կադոյի հետ: Վերջինիս հանդեպ տածած սիրո մասին է վկայում Խաչատրյանի «կադոն լուրջ հիվանդացել է» պիեսը’ նվիրված շանը:

Արամ Խաչատրյանի վաստակը մեծ գնահատականի է արժանացել. նրա անու­նը կրում են Հայաստանի ֆիլհարմոնիայի մեծ դահլիճը, դաշնակահարների և կոմ­պոզիտորների ամենամյա մրցույթը։ Նրա անունով փողոց կա Երևանում, իսկ արձանը կանգնեցված է Երևանի Ա. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի դիմաց։

 

Հայոց լեզու

                            136

Փորձ,  հարցում,  բարձունք,  ուրց,   լացակումած,  ընթերցել,  քաղցրություն,  լռակյաց,  հանդիպակած,  լվացք,  գնացք,  նստվածք,  նրբանցք։

                                139

Խրոխտ , թուղթ  ,  խեղդել  , ծախսել  ,  կմախք  ,  աղբյուր  , պղտոր  ,  դժոխք , դրախտ  ,  զմրուխտյա  ,  եղբայր  ,  անվախճան  ,  ողկույզ  ,  մղկտալ  , տախտակ  ,  թախտ  ,  աղտոտել  ։

                                         142

Թոռնիկն  արագ   թռավ  տատի  գիրկը  ։

Միաժամանակ  երեք   գիրք  է  կարդում  ։

Հորդ   անձրևը  կտրվելու  միտք  չուներ  ։

Հորթը   տրտինգ  տալով  վազեց  մոր  մոտ  ։

                                    143

Որթերի  մեջ  անծանոթ  մի  աղջիկ  տեսա  ։

Որդերի  պատճառով   ձկնորսության   չգնացի  ։

Շատ  հաջող  ավարտ  ունեցավ  մեր  ձեռնարկը  ։

Հաչող  շունը  կծան  չի  լինում  ։

Երեխայի   կտրիչ  ատամները  արդեն  դուրս  էին  եկել  ։

ԻՄ   բոլոր  կտրիճ  ընկերները  հավաքվել  են  այսօր  ։

                                        144

Նստելու    համար  մի  հարթ   տեղ  եմ   փնտրում  ։

Քամին  ամբողջ  հարդը  բարձրացրել   ու  պտտում  էր  օդում ։

Տարբեր  ախտեր քայքայել  էին  մարմինը  ։ 

Մի  ուղտ  քարավանից  առանձնացել   էր  ։

Քո  արած  ուխտը  թանկ  է  բոլորիս  համար  ։

                           145

Խոսքս  մի  կիսիր  ։

 Մինչև  երբ  պիտի  գաղտնի  պահես  ։

Անձրևն  ինչպես  սկսվել  էր , այնպես  էլ  ավարտվեց  ։

Օդանավի  վայր  գալը  ոչ  ոք  չնկատեց  ։

Երեխայի  նման  զվարճանում  էին  ու  լիաթոք  ծիծաղում  ։

Եղնիկի  եղնորթը մորն  էր  փնտրում  ։

                                       146

Հորեղբորս  որդին  մրջյուններով  շատ  է  հետաքրքրվում  ։

  Մրջյունները  կանոնավոր  զորք  ունեն  և  հարևան  միջատների   դեմ  պատերազմելու  են  դուրս  գալիս  կանոնավոր  շարքերով  ։

Մրջուններն  էլ  հակառակորդներ  ունեն  ,  դրանք  խոշոր  ճանճերն  են  ։  Թափառաշրջիկ  մրջյունները  ճամփորդում  են  մայրամուտին  և  գիշերը  ։

                                         147

Վերևում ՝  համարյա  երկնքի   տակ  ,  ծնվեցին  ջրի  կաթիլները  ։ Նրանք  լեռների  բարձրից  , հողի  միջից  դուրս  եկան  ու  լույսն   իրենց  մեջ  , ցնծության  թիթեռն   իրենց  վրա  ,  կչկչալով  իջան   ցած  ։ Լեռն  ի  վար  ,  ծառերի   կողքերով  , թփերի  արանքներով  ,  զարմանազան  խատուտիկ  խճաքարերի  վրայով   գալիս  էին  կաթիլները  ։

—  Ինչքան  քաղցր  եք ,- ասում  էին  նրանց  մամուռները  ։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՀԱՅ ԵՐԳԻ ՄԵԾԵՐԸ․ Կոմիտաս

Ամեն անգամ, որ լսում եմ այս անունը, իմ առջև պատկերանում են մեր անզուգական լեռներն ու մաքուր աղբյուրները, նրանց պաղպաջուն ջրերը։ Այդ ջրերի պես հստակ ու պայծառ է Կոմիտասի երաժշտու­թյունը, որի ակունքները հայ ժողովրդի հոգու խորքերում են։ Կոմիտասը մեր երաժշտության հոգևոր հայրն է։

Արամ Խաչատրյան

…1881 թվականն էր: Էջմիածնի Մայր տաճարի Վեհարանում, կաթողիկոսի դիմաց, կանգնած է թախծոտ ու խելացի աչքերով մի տղա: Ասում են, որ նա որբ է, նրան բերել են թուրքական հեռավոր հայաշատ քաղաքից’ Գևորգյան ճեմա­րան ընդունելու հույսով: Բայց. բոլոր հարցերին նա պատասխանում է թուր- քերեն: Կաթողիկոսը չգիտե ինչ անել:

Ամեն ինչ փոխվում է, երբ տղան սկսում է երգել: Նրա զրնգուն, հիասքանչ ձայնը ստիպում է բոլոր ներկաներին հուզվել:

Կաթողիկոսի աչքերից արցունք է կաթում: Եվ տղան՝ Սողոմոն Սողոմոնյանը, դառնում է Էջմիածնի հոգևոր ճեմարանի սան: Դառնալով հոգևորական՝ Սողոմոնը ստանում է 7-րդ դարի բանաստեղծ ու երաժիշտ Կոմիտաս կաթողիկոսի անունը: Իսկ 1895 թ. դառնում է վարդապետ և այնուհետև կոչվում Կոմիտաս վարդապետ:

Կոմիտասը՝ Սողոմոն Գևորգի Սողոմոնյանը, ծնվել է 1869 թ. սեպտեմբերի 26-ին Անատոլիայի (Թու րքիա) Կուտինա (Քյոթահիա) քաղաքում: Նրա նախնիներն այդ քաղաք էին եկել պատմական Հայաստանի Գողթնգավառից։

Հետաքրքրական է, որ ծագումով այդ նույն գավառից էին նաև հայ մեծ երգահան Ա. Խաչատրյանի նախնիները։ Կոմիտասի հայրը’ Գևորգ Սողոմոնյանը, կոշկակար էր, միևնույն ժամանակ երգեր էր հորինում և օժտված էր գեղեցիկ ձայնով։ Երաժշտական վառ ունակություններով աչքի էր ընկնում նաև մայրը:

Յոթ տարեկանում Կոմիտասն ընդունվեց տեղի չորսդասյա դպրոցը, որն ավարտելուց հետո հայրը նրան ուղարկեց ուսումը շարունակելու։ Սակայն Կոմիտասին չհաջողվեց ուսումն ավարտել, և չորս ամիս անց նա տուն վերադարձավ բոլորովին որբացած. վախճանվել էր հայրը, իսկ Սողոմոնն ընդամենը 11 տարեկան էր․․․

Հայ երաժշտության պատմության մեջ Կոմիտասի վաստակն անգնահատելի է: Այն կարելի է համեմատել միայն Մեսրոպ Մաշտոցի գործի հետ։ Եթե Մաշտոցի շնորհիվ հայ ժողովուրդն ունեցավ սեփական գիր ու գրականություն, ապա Կոմիտասի շնորհիվ նա վերագտավ իր սեփական երգն ու երաժշտությունը: Լինելով հանճարեղ արվեստագետ’ նա կարողացավ ողջ աշխարհին ապացուցել, որ հայն ունի ինքնուրույն երաժշտություն: Եվ այդ երաժշտությունը մաքուր է ու զուլալ, ինչպես մեր լեռներից բխող աղբյուրներն ու գետերը, հստակ է ու շիտակ, ինչպես մեր լեռները:

Կոմիտասի մեծագույն ծառայությունն այն էր, որ նա հավաքեց և ուսումնասիրեց շուրջ չորս հազար ժողովրդական երգ, խմբագ­րեց, մշակեց ու հղկեց դրանք և վերադարձրեց ժողովրդին։ Լսելով «Ծիրանի ծառը», «Կռունկը», «Կալի երգը» և ժողովրդական այլ եր­գերի կոմիտասյան մշակումները’ մենք կարող ենք պատկերացնել, թե ինչպիսի վարպետությամբ է դա կատարել Կոմիտասը։

Կոմիտասի աճյունը ամփոփված է Երևանում՝ նրա անունը կրող զբոսայգում՝ պանթեոնում։

Կոմիտասի անունն է կրում նաև Երևանի պետական կոնսեր­վատորիան, մեր մայրաքաղաքի գլխավոր պողոտաներից մեկը, բազմաթիվ երաժշտական խմբեր հայրենիքում և սփյուռքում։

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հայ մեծ պոետ Եղիշե Չարենցը (իսկական անունը Եղիշե Աբրահամի Սողոմոնյան), ծնվել է 1897թ. մարտի 13-ին Կարս քաղաքում` բազմազավակ հայի ընտանիքում:1908թ. Չարենցն ընդունվել է Կարսի վարժարան, ուր դպրոցական «Գարուն» ալմանախում հրատարակվել են նրա բանաստեղծությունները: Ստանալով հնգամյա կրթություն` արդեն ձեւավորվող պոետն իր գիտելիքները հարստացրել է անդադար կարդալու միջոցով:1914թ. Կարսում լույս է տեսել գրողի «Չարենց» գրական կեղծանունով «Տխուր ու գունատ աղջկա 3 երգերը…» բանաստեղծությունների ժողովածուն:

Ազգային ազատագրական պայքարն եւ Առաջին Աշխարհամարտը Եղիշե Չարենցի մեջ սպանում են պատանեկան երազները: Նա կամավորական է գրվում եւ միանում Արեւմտյան Հայաստանը զավթիչներից ազատելու շտապող մարտիկներին: Այդ տարիներին նա ստեղծում է իր լավագույն գործերից մեկը` «Դանթեական առասպելը», որում նկարագրում էր 20-րդ դարասկզբի պատերազմի սարսափները:

1915թ. Եղիշե Չարենցը մեկնում է Մոսկվա` Շանյավսկու համալսարանում ուսումը շարունակելու նպատակով: 1919թ. վերադառնում է Երեւան եւ սկսում դասավանդել դպրոցում: Այդ տարի Թիֆլիսում լույս է տեսնում «Ամբոխները խելագարված» հանճարեղ պոեմը:

1921թ. Եղիշե Չարենցն ամուսնանում է Արփենիկ Տեր-Աստվածատրյանի հետ: Վերջինս ծանր հղիության հետեւանքով 1927թ. մահանում է: Կնոջ հիշատակին Չարենցը բազմաթիվ բանաստեղծություններ է գրել: 1931թ. նորից է ամուսնանում: Շատ չանցած կինը` Իզաբելա Նյազովան, նրան դուստր է ծնում, որին Արփենիկ են կոչում, իսկ 1935թ. ծնվում է նրանց 2-րդ դուստրը` Անահիտը:

1936թ. հուլիս-օգոստոս ամիսներին սկսվում են հայ մտավորականության ձերբակալությունները: Եղիշե Չարենցին սեպտեմբերին տնային կալանքի են ենթարկում` մեղադրելով ահաբեկչության եւ ազգայնականության մեջ: Բոլոր գրախանութներից վերացնում են նրա գրքերը, իսկ նորերի հրատարակումը` դադարեցնում: Սկսվում են ճնշումները ընտանիքի հանդեպ:

Որոշ ժամանակ անց հանճարեղ բանաստեղծին ձերբակալում են եւ հակասովետական գործունեություն իրականացնելու շինծու մեղադրանք ներկայացնում: Շատ չանցած՝ 1937թ նոյեմբերի 27-ին, Եղիշե Չարենցն իր մահկանացուն է կնքում երեւանյան բանտերից մեկի հիվանդանոցում: Ըստ պաշտոնական վարկածի՝ դիահերձումը ցույց է տվել, որ մահվան պատճառը չափազանց տկարացած առողջական վիճակն է եղել, ինչի համար հիմք են ծառայել բազմաթիվ հիվանդությունները: Չարենցի վերջին հանգրվանը հայտնի չէ:

Ե. Չարենցի ռուբայաթներ

Այդ կապիկը՝ ձեռքին հայելի — նա կարծում է՝ արդեն իմաստուն է.
Ժպտում է հայելուն նայելիս — նա կարծում է՝ արդեն իմաստուն է.
Ախ, նայեք՝ ինչպե՜ս է սեղմել նա փայլուն ապակու այդ կտորը.
Իր միրաժն է տեսել նա էլի — և կարծում է՝ արդեն իմաստուն է։

Քո ամեն ակնթարթը մի սերմ է,
Որ կրում է իր մեջ իր մահը.
Բայց հոգին քո— խնդուն ու անահ է
Եվ մի՛շտ խանդավառ է ու ջերմ է։

 

Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում,

Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա.
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։
Մոխրացի՛ր արևի հրում,
Արևից թող ոչինչ չմնա, —
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։

հուր-կրակ,  հրդեհ