Աստղալից գիշեր

Վան Գոգի «Աստղալից գիշերը» գեղեցիկ պտույտները ու կախարդող գունապնակը իսկապես հետաքրքրաշարժ են, և նկարի հետևում ընկած պատմությունը նույնպես: Այս նկարը փաստացի տեսարան է այն հոգեբուժարանից, որտեղ գտնվել է նկարիչը: Վինսենթ Վան Գոգը հոգեբուժարան էր ընկել հոգեկան խանգարման պատճառով: Այս տեսարանը Վան Գոգը տեսել  է արևածագից անմիջապես առաջ, որը նա օրվա ընթացքում վերստեղծել է իր ստուդիայում, քանի որ իրեն թույլ չեն տվել նկարել հոգեբուժարանի իր ննջասենյակում: Այս նկարին վերաբերյալ հետաքրքիր փաստն այն է, որ դրա վառ աստղը Վեներան է, որը Գոգը կարծում էր՝ «առավոտյան աստղ» է: Հետագայում դա հաստատեցին նաև հետազոտողները, քանի որ 1889 թվականի գարնանը Վեներան բավականին մոտ էր երկրին և տեսանելի էր: Քանի որ Վան Գոգը իր պատուհանից իսկապես չէր կարողանում տեսնել Սեյնթ-Ռեմի գյուղը, նա նկարեց հիշողությամբ: Հայտնի չէ ՝ նկարում պատկերված գյուղը նկարչի սեփական հայրենի քաղաքն է, թե ֆրանսիական քաղաք: Նկարում պատկերված նոճու ծառերը կապված են մահվան հետ և նշանակում են, որ միայն մահը կարող է մեզ տանել դեպի աստղերը: Շատ տարօրինակ է, որ չնայած նկարը շատ սրտեր է գերել, նկարչին այն այնքան էլ դուր չի եկել:

Դերբայական դարձված

Փորձելով պայքարել նրա դեմ՝ ես հասկացա, որ պարտված եմ:

Ես, փորձելով պայքարել նրա դեմ, հասկացա, որ պարտված եմ:

Ես պատահաբար ընկա՝ ուժեղ ցավեցնելով ու վնասելով ոտքս:

Շուտով տուն վերադարձավ Կարինեն՝ կրծքին մի գեղեցիկ ծաղկեփունջ սեղմած:

Սուրենը, հասկանալով իր սխալը, ներողություն խնդրեց բոլորից:

Աստղիկ տատիկը լալիս էր՝ պատմելով իր ընտանիքի հետ կատարված ոճրագործության մասին:

Փոքրիկն արթնացավ վախեցած՝ անսպասելի ու հանկարծակի աղմուկից:

Գուրգեն պապիկը, գլուխը դժգոհությամբ օրորելով, խոսում էր մեր կառավարության վարած քաղաքականությունից:

Արմինեն ասմունքի դասերի էր հաճախում՝ ցանկանալով լավ ու ճանաչված դերասանուհի դառնալ:

Հրճվանքից, ասես, ոտքերը գետնից կտրված՝ փոքրիկ Հրաչիկն անհամբեր սպասում էր իր նվերին:

Քննության օրը հուզված ու փոքր-ինչ շփոթված ուսանողները, կրկնելով հարցաշարը, սպասում էին իրենց հերթին:

Հնագետները պատմում էին, որ գտել են մի արհեստական սիրտ՝ շատ հմտորեն պատրաստված:

Հիացած ու զարմացած մեր գեղատեսիլ ու զարմանահրաշ բնությամբմ, ու պատմամշակութային կոթողներով՝ զբոսաշրջիկներն ամեն տարի գալիս են Հայաստան:

Վիրավոր գայլը, աստիճանաբար խեղճանալով, պատրաստ էր անձնատուր լինել։

Տղան մտածում էր իր անելիքների մասին՝ հայացքը հառած պատից կախված նկարին:

Փորձելով լավ ներկայացնել տնային աշխատանքը՝ աղջիկն աշխատում էր չշտապել ու առոգանությամբ կարդալ:

Նկարիչը, նայելով բնորդուհու գեղեցիկ մարմնին, փորձում էր ընդգծել ամեն մի մանրուք: 

Տիկին Աիդան գնաց մոտակա գեղեցկության սրահ՝ մազերը հարդարելու:

Շարահյուսորեն և ձևաբանորեն վերլուծել նախադասությունը

Եվ թեկուզ ամառվա շոգին կանաչը խանձվում է, հողը ճաքճքում, էլի շոգից նեղացած նախիրը ժայռի շվաքում հանգստանում է, գետի սառնությունը հովացնում է նրանց մաշկը, և արևը թեքվելուց հետո, Ծիրանի տափում նախիրն էլի ուտելու մի քիչ խոտ է ճարում, այծերը՝ մացառների վրա տերև։

Ձևաբանական և շարահյուսական վերլուծություն՝

Եվ — համադասական շաղկապ

թեկուզ — սահմանափակման վերաբերական/ զիջման պարագա

ամառվա — իրանիշ, հատկացուցիչ, հասարակ, վերացական գոյական, սեռական հոլով, -վա արտաքին հոլովում, եզակի թիվ

շոգին — ժամանակի պարագա, վերացական գոյական, եզակի թիվ, տրական հոլով, -ին արտաքին հոլով, եզակի թիվ

կանաչը — որակական ածական (աստիճաններ չունի)

խանձվում է — դիմավոր, պարզ ստորոգյալ, սահմանական եղանակ, անկատար ներկա, երրորդ դեմք, եզակի թիվ, կրավորակերպ չեզոք

հողը — թանձրացական գոյական, իրանիշ, հասարակ, եզակի թիվ, ուղղական հոլով, -ը առում / ենթակա

ճաքճքում — դիմավոր, սահմանական եղանակ, պարզ ստորոգյալ, բազմապատկական ածանց, երրորդ դեմք, եզակի թիվ, անկատար ներկա, կրավորական սեռ, զեղչված օժանդակ բայ / ճաքել — անորոշ բայ

էլի — չափի մակբայ

շոգից — իրանիշ, վերացական գոյական, հասարակ, բացառական հոլով, -ից արտաքին հոլովում, եզակի թիվ, պատճառի պարագա

նեղացած — անդեմ, հարակատար դերբայ, նեղանալ — անորոշ բայ / որոշիչ

նախիրը — իրանիշ, վերացական գոյական, հասարակ, եզակի թիվ, ուղղական հոլով, -ը արտաքին հոլովում, առում / ենթակա

ժայռի — թանձրացական գոյական, իրանիշ, հասարակ, սեռական հոլով, -ի արտաքին հոլովում, եզակի թիվ / հատկացուցիչ

շվաքում — վերացական գոյական, իրանիշ, հասարակ, ներգոյական հոլով, -ում արտաքին հոլովում / հատկացյալ, տեղի պարագա

հանգստանում է — դիմավոր բայ, սահմանական եղանակ, անկատար ներկա, երրորդ դեմք, եզակի թիվ, չեզոք սեռ / պարզ ստորոգյալ

գետի — թանձրացական գոյական, եզակի թիվ, իրանիշ, հասարակ, սեռական հոլով, -ի արտաքին հոլովում / հատկացուցիչ

սառնությունը — վերացական գոյական, իրանիշ, հասարակ, եզակի թիվ, ուղղական հոլով, -ը առում / հատկացյալ, ենթակա

հովացնում է — դիմավոր բայ, անկատար ներկա, պատճառական /ացն — եցն/, երրորդ դեմք, եզակի թիվ, հովանալ — անորոշ դերբայ / պարզ ստորոգյալ

նրանց — երրորդ դեմքի, հոգնակի թվի անձնական դերանվան սեռական հոլով / հատկացուցիչ

մաշկը — իրանիշ, հասարակ, հայցական հոլով, -ը արտաքին հոլովում, եզակի թիվ / հատկացյալ, ուղիղ խնդիր

և — համադասական շաղկապ

արևը — թանձրացական գոյական, իրանիշ, հասարակ, ուղղական հոլով, -ը արտաքին հոլովում, առում / ենթակա

թեքվելուց — անդեմ բայ (բացառական հոլով) / թեքվելուց հետո — գործողությունից հետո

հետո — գործողությանը հաջորդող մակբայ / ժամանակի պարագա

Ծիրանի — թանձրացական գոյական, հատուկ, իրանիշ, եզակի թիվ, սեռական հոլով, -ի արտաքին հոլովում, / հատկացուցիչ

տափում — վերացական գոյական, իրանիշ, հասարակ, եզակի թիվ, ներգոյական հոլով, -ում արտաքին հոլովում / հատկացյալ, տեղի պարագա

նախիրն — վերացական գոյական, իրանիշ, հասարակ, եզակի թիվ, ուղղական հոլով, -ն արտաքին հոլովում, -ն առում / ենթակա

էլի — չափի մակբայ

ուտելու — անդեմ բայ, (սահմանական եղանակ, ապակատար ժամանակ, զեչված օժանդակ բայ, չեզոք սեռ) / պատճառի պարագա

մի քիչ — անորոշ դերանուն / ձևի ու չափի պարագա

խոտ — թանձրացական գոյական, իրանիշ, հասարակ, եզակի թիվ, ուղղական հոլով, — առում, հոլովում / ուղիղ խնդիր

ճարում է — դիմավոր բայ, սահմանական եղանակ, անկատար ներկա, երրորդ դեմք, եզակի թիվ, ներգործական սեռ / պարզ ստորոգյալ

այծերը — թանձրացական գոյական, իրանիշ, հասարակ, հոգնակի թիվ, ուղղական հոլով, -ը առում ու հոլովում / ենթակա

մացառների — թանձրացական գոյական, իրանիշ, հոգնակի թիվ, սեռական հոլով, -ի արտաքին հոլովում / տեղի պարագա

վրա — հետադրական կապ / մացառների վրա — տեղի պարագա

տերև — թանձրացական գոյական, իրանիշ, հասարակ, եզակի թիվ, հայցական հոլով, — հոլովում / ուղիղ խնդիր

Շարահյուսորեն վերլուծել տեքստը

Գարնան (հատկացուցիչ) մի գեղեցիկ (որոշիչ) առավոտ (հատկացյալ, ժամանակի պարագա), երբ ամեն ինչ (ենթակա) աշխույժ (ձևի պարագա) և դուրեկան (ձևի պարագա) է թվում (ստորոգյալ), երբ մարդ (ենթակա) ամենից քիչ (ձևի պարագա) է մտածում (ստորոգյալ) առօրյա (որոշիչ) հոգսերի մասին (վերաբերության անուղղակի խնդիր) և իրեն ավելի մոտ զգում (ստորոգյալ) բնության, գարնան (հատկացուցիչ) այդպիսի մի (որոշիչ) առավոտ (ժամանակի պարագա) Անժիկն (ենթակաու Մինա բիբին (ենթակա) գնացին (ստորոգյալ) դեպի ձորակ (տեղի պարագա)։

Տանը (տեղի պարագա) Մինա բիբին (ենթակա) չէր ասել (ստորոգյալ), թե մատուռ (տեղի պարագա) են գնում (ստորոգյալ)։

Նա (ենթակավախենում էր (ստորոգյալ), որ Տիգրանն (ենթակաարգելի (ստորոգյալ) Անժիկին (հանգման անուղղակի խնդիր)։ 

Երբ դուրս եկան (ստորոգյալգյուղից (անջատման խնդիր), Մինա բիբին (ենթակասկսեց (ստորոգյալԱնժիկին (հանգման անուղղակի խնդիր) պատմել (ուղիղ խնդիր), որ ինքը (ենթակա) պառավ է (բաղադրյալ ստորոգյալ), շուտով (ժամանակի պարագակարող է (ստորոգյալ) մեռնի։

Տատի (հատկացուցիչ) տարօրինակ այդ (որոշիչպատմությունը (հատկացյալ, ենթակա), որ նպատակ (ուղիղ խնդիր) ուներ (ստորոգյալ) երկյուղած (որոշիչ) տրամադրություն (ուղիղ խնդիր) ստեղծել (ուղիղ խնդիր) թոռան (հատկացուցիչսրտում (տեղի պարագա, հատկացյալ), վատ (ձևի պարագա) ազդեց (ստորոգյալերեխայի վրա (ուղիղ խնդիր)։

Նա (ենթակա) չգիտեր (ստորոգյալ) ինչ ասի (ուղիղ խնդիր) և վարանքով (միջոցի խնդիր) նայում էր (ստորոգյալ) մոռի (հատկացուցիչթփերին (հանգման անուղղակի խնդիր, հատկացյալ), որ մուգ (որոշիչ) կանաչին (հանգման անուղղակի խնդիր) էին տալիս (ստորոգյալ) ճամփի (հատկացուցիչ) երկու (որոշիչ) կողքին (տեղի պարագա)։

Պարագաներ

1. Յուրաքանչյուր պարագայով կազմել երկուական նախադասություն։

Տեղի պարագա՝

Ես վաղը մեկնելու եմ Թբիլիսի։

Ընկերներիս հետ կգնամ կինոթատրոն։

Ժամանակի պարագա՝

Ժամը 12:30 կժամանենք Մոսկվա։

Ամբողջ տարին մռայլ եղանակ էր Երևանում։

Ձևի պարագա՝

Նա այնքան արագ էր խոսում, որ ես ոչ մի բան չէի հասկանում։

Ուսուցիչը խոսաց շատ, սակայն՝ անհասկանալի։

Չափի ու քանակի պարագա՝

Խնձորը կշռում է երեք կիլոգրամ։

Յոթ տարի է սպասում եմ իմ սիրուն։

Հիմունքի պարագա՝

Ըստ սահմանադրության՝ ուսուցիչը պարտավոր է բարեխղճորեն կատարել իր մանկավարժական պարտավորությունները։

Ըստ իս՝ ընկերները գնալով դառնում են ոչ հետաքրքիր։

Զիջման պարագա՝

Չնայած վատ եղանակին՝ ես մեկնեցի հրապարակ։

Ես մարդկանց չեմ հասկանում, սակայն նայած մարդկանց։

Նպատակի պարագա՝

Ես գնացի խանութ՝ հացի հետևից։

Նա գնաց Եվրոպա՝ լավ կրթություն ստանալու համար։

Պատճառի պարագա՝

Ձյան պատճառով քաղաքը սուզվել է մթության մեջ։

Նրա որոշման պատճառով այսօր շատ աշխատակիցներ ազատվեցին աշխատանքից։

2. Վերլուծել նախադասությունը.

Կաքավաբերդի գլխին տարին բոլոր ամպ է նստումբերդի ատամնաձև պարիսպները կորչում են սպիտակ ամպերի մեջ, միայն սևին են անում բարձր բուրգերը։ Հեռվից ավերակներ չեն երևում և այնպես է թվում, թե բուրգերի գլխին հսկում կա, գոց են ապարանքի երկաթե դռներըաշտարակի գլխից մեկը ահա ձայն է տալու քարափը բարձրացողին։

Նշումներ՝

  1. Կարմիր — ենթակա
  2. Կապույտ — ստորոգյալ
  3. Նարջնագույն — որոշիչ
  4. Կանաչ — հատկացուցիչ
  5. Մանուշակագույն — տեղի պարագա
  6. Բաց կապույտ — ժամանակի պարագա
  7. Դեղին— ուղիղ խնդիր
  8. Վարդագույն — հանգման անուղղակի խնդիր

Անուղղակի խնդիրներ

1. Հանգման խնդիր — ին (հայցական հոլով)

Երեխաները մոտեցան իրենց գյուղին։

Ես անհանգիստ զգացմունքով մտա տուն։
Մենք հանդիպեցինք Արմանին։

2. Միջոցի խնդիր — ով, միջոցով (ումո՞վ, ինչո՞վ) ֊ գործիական հոլով

Ես հպարտանում եմ իմ ընտանիքով։

Շփվում եմ ընկերներիս հետ համակարգիչով։

Սիրում եմ խանութ գնալ հեծանիվով։

3. Անջատման խնդիր — ից, ոց (ինչի՞ց, ումի՞ց) — բացառական հոլով։ Օր.` Տերևը պոկվեց ծառից։

Փռի թխած հացից դժգոհ եմ։

Դրսից տուն մտնելիս հանում եմ կոշիկներս։

Այս երգից նյարդայնանում եմ ։

4. Վերաբերության խնդիր — ից, մասին։ Օր.` Ես լսել եմ նրա մասին (նրանից)։

Լսեցի Թուրքիայի երկրաշարժի մասին ։

Ալեքսի մասին հաճելի բաներ պատմեցին ;

Աղբյուր Սերոբի մասին լսելիս փշաքավում եմ ։

5. Միասնության խնդիր — հետ (ու՞մ հետ, ինչի՞ հետ)։ Օր.` Ես գնացի նրա հետ։

Ես խոսեցի ընկերոջս հետ ։

Եղբորս հետ շփվելը հաճելի է ։

Սիրում եմ շան հետ շփվել ։

6. Ներգործող խնդիր — կողմից (ու՞մ կողմից, ինչի՞ կողմից)։ Օր.` Այս շենքը կառուցվել է շինարարների կողմից։

Մորս կողմից ականջակալ նվեր ստացա ։

Կոմիտասից մեզ բաժին հասավ հիանալի տաղեր ։

Ադրբեջանցիները շրջապատեցին Արցախը ։

Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր

Փոքրասիական Եփեսոս քաղաքում պաշտում էին մայրության և արգասաբերության աստվածուհուն՝ Արտեմիսին, ներբողում նրա շնորհներն ու զարմանահրաշ գեղեցկությունը։ Ի պատիվ սիրելի աստվածուհու՝ եփեսոսցիները որոշեցին կառուցել մի այնպիսի տաճար, որի նմանը չի եղել աշխարհում։ Հարյուր քսան տարի տևեց նրբագեղ տաճարի շինարարությունը։ Կառույցը ապշեցնում էր շքեղությամբ, շրջապատված էր բարձրաքանդակ մույթերով, ժանեկազարդ խոյակներով։ Որմնաքանդակները Արտեմիսին ներկայացնում էին իր ամբողջ պերճանքով․ նա զարդարված էր բնական քարերով, հակինթով, սուտակով, շափյուղայով, իսկ աչքերը խոշոր ադամանդներ էին, որոնք շողարձակում էին նաև ականակիտ խավարում։ Եփեսոսի բնակիչները հպարտանում էին Արտեմիսի դարերի համար կառուցված տաճարով, և քաղաք մտած օտարերկրացիներին այնտեղ առաջնորդում՝ տեսնելու հրաշակերտ շինությունը, ապշելու մարդկային հանճարով՝ ամենաստեղծ ու խորաթափանց։

Ուղիղ խնդիր՝ բայական լրացում

Բայական անդամի լրացումները բաժանվում են երկու խմբի՝ խնդիրներ և պարագաներ:

Խնդիրներ

Խնդիրները լինում են ուղիղ և անուղղակի:

Ուղիղ խնդիրը ցույց է տալիս այն առարկան, որն իր վրա է կրում գործողությունը: Պատասխանում է ու՞մ, ի՞նչ(ը) հարցերին:

Մայրը սիրում է որդուն: Երեխան բացեց դուռը:

Դրվում է հայցական հոլովով: Այսինքն՝ անձի առման դեպքում նման է տրականին, իրի առման դեպքում՝ ուղղականին։

Առաջադրանք 1․ Գտել ենթական և ուղիղ խնդիրը։

1․ Մեսրոպ Մաշտոցն ստեղծեց հայոց գրերը։

2․ Տղան միայնակ վերանորոգեց տունը։

3․ Գիրքը փոխանցեց ընկերոջը։

4․ Հեքիաթները հորինում են մարդիկ` կյանքի տխրությունը ցրելու համար։

5․ Նա սիրում է մայրիկին։

Անուղղակի խնդիրը ցույց է տալիս գործողության հետ ոչ անուղղակի կապ ունեցող առարկան: Անուղղակի խնդիրներն են՝ ներգործող, հանգման, միջոցի, անջատման:

Հանգման անուղղակի խնդիրը դրվում է տրական հոլովով և ցույց է տալիս այն առարկան, որին հանգում է ենթակայի կատարած գործողությունը։ Մի շարք բայերի հետ հիմնականում գործածվում են հանգման խնդիրներ․ դրանք են՝ հպվել, դիպչել, հանգել, ձուլվել, մոտենալ, ուղղվել, նշան բռնել, հենել, կռթնել, թիկն տալ, իջնել և այլն։

Հանգման խնդիրը պատասխանում է ու՞մ, ինչի՞/ն/, ու՞մ վրա, ու՞մ դեմ, ինչի՞ դեմ, ընդդեմ ու՞մ, ընդդեմ ինչի՞, ու՞մ հանդեպ, ինչի՞ հանդեպ, ու՞մ հետ հարցերին։

Օրինակ՝ Նա հանգեց այդ մտքին։ Հարցն ուղղված է տնօրենին։ Ես նրան դիմեցի մի հարցով։

Հանգման խնդիրները կարող են հանդես գալ նաև կապերի (դեմ, ընդդեմ, վրա և այլն) և կապվող բառերի հետ։

Օրինակ՝ Սվիններն ուղղված էին թշնամիների դեմ։ Շունը հաչում է անցորդի վրա։

Առաջադրանք 2․ Գտնել հանգման անուղղակի խնդիրները։

Զբոսաշրջիկները մոտեցան եկեղեցուն։

Երեխան հավատում էր մոր խոսքին։

Ծեր կինն աղոթում էր Աստծուն։

Փողոցով քայլելիս ժպտում էր բոլորին։

Առաջադրանք 3․

Գտիր նախադասությունների ենթական, ստորոգյալը, ուղիղ խնդիրը և հանգման խնդիրը։

  • Աշակերտը մի անգամ հարց ուղղեց վարպետին:
  • Կարճ ժամանակում նա վաճառեց ապրանքը անգլիացիներին:
  • Դասղեկը գիրքը հանձնեց երեխային:
  • Իմ մտքում հրաժեշտի խոսքեր եմ ասում հին քաղաքին, իմ ընկեր Անդոյին:
  • Աստված Մովսեսին պատվիրում է մոլորյալ ժողովրդին դարձի բերել:

Կարմիր — ենթակա;

Կապույտ — ստորոգյալ;

Նարնջագույն — ուղիղ խնդիր;

Կանաչ — հանգման անուղղակի խնդիր․

Բացահայտիչ

Բացահայտիչը լինում է երեք տեսակի՝

1/ Բուն բացահայտիչ(այսինքն ո՞վ, այսինքն ի՞նչ)։

Օրինակ՝

Քույրը՝ Աննան, գնաց տուն։

2/ Մասնական բացահայտիչ(իբրև, որպես)։

Օրինակ՝

Նա՝ որպես խելացի, կարդում է։

3/ Մասնավոր-պարագայական բացահայտիչ(ավելի կոնկրետ որտե՞ղ, ավելի կոնկրետ ե՞րբ)։

Օրինակ՝

Դպրոցում՝ դասարանում, խոսում են

Կեսօրին՝ ժամը 4-ին, եկան։

Առաջադրանք

Կետադրել նախադասությունները, նշել բացահատիչների տեսակները։ 

Այդ երգը նա նվագել է իր հայրենի քարանձավներում՝ բարձրադիր այդ երկրում։ Կոնկրետացնող պարագայական

Իրիկնաժամին նստում եմ մենակ կանաչ առվի մոտ՝ ուռիների տակ։ Կոնկրետացնող պարագայական

Հենց հաջորդ կիրակի՝ առավոտ, կանուխ որսորդ Անտոնը բռնեց անտառի ճանապարհը։ Կոնկրետացնող պարագայական

Մենք՝ քո խոնարհ ծառաներս, յոթ եղբայր ենք։ Բուն բացահայտիչ

Ինքնաթիռի անձնակազմը շնորհավորում է ձեզ ու տալիս այս վկայագիրը՝ որպես հիշատակ։ Մասնական

Քաղաքն ուներ երկու անուն՝ Գորիս և Կյորես։ Բուն բացահայտիչ

Ոչինչ եկեղեցական չկար այդ ուխտավայրերում՝ ո՛չ գիր, ո՛չ խաչ։ Բուն բացահայտիչ

Այդ ժխորից՝ մարդկանց ու անասունների կանչերից, ազատ էր Պասաժը։ Բուն բացահայտիչ

Ահա երևաց ինքը՝ քաղաքագլուխ Մաթևոս բեյը։ Բուն բացահայտիչ

Ո՞ւր էիր երեկ ամբողջ օրը։ 

Դիմացը՝ փողոցում, էլեկտրական խոշոր լամպ կար։ Կոնկրետացնող պարագայական

Մի անգամ էլ՝ շատ տարիներ առաջ, ճռնչաց այգու դուռը։ Կոնկրետացնող պարագայական

Ձեռքով նշան էր անում դեպի ներքև՝ դեպի գետի արմուկը։ Կոնկրետացնող պարագայական

Ներքևը՝ ձորում, թառել են մի քանի տներ։ Կոնկրետացնող պարագայական

Որոշիչ ու հատկացուցիչ՝ ամփոփում

Գտեք որոշիչները և հատկացուցիչները։

Կաքավաբերդի գլխին տարին բոլոր ամպ է նստում, բերդի ատամնաձև պարիսպները կորչում են սպիտակ ամպերի մեջ, միայն սևին են անում բարձր բուրգերը։ Հեռվից ավերակներ չեն երևում և այնպես է թվում, թե բուրգերի գլխին հսկում կա, գոց են ապարանքի երկաթե դռները, աշտարակի գլխից մեկը ահա ձայն է տալու քարափը բարձրացողին։

Իսկ երբ քամին ցրում է ամպերը, ձորերում հալվում են ամպի ծվենները, պարսպի վրա երևում են մացառներ, աշտարակի խոնարհված գլուխը և կիսով չափ հողի մեջ խրված պարիսպները։ Ո՛չ մի երկաթյա դուռ և ո՛չ մի պահակ աշտարակի գլխին։

Լռություն կա Կաքավաբերդի ավերակներում։ Միայն ձորի մեջ աղմկում է Բասուտա գետը, քերում է ափերը և հղկում հունի կապույտ որձաքարը։ Իր նեղ հունի մեջ գալարվում է Բասուտա գետը, ասես նրա սպիտակ փրփուրի տակ ոռնում են հազար գամփռներ և կրծում քարե շղթաները։

Պարիսպների գլխին բույն են դրել ցինը և անգղը։ Հենց որ բերդի պարիսպների տակ ոտնաձայն է լսվում, նրանք կռնչյունով աղմկում են, թռչում են բներից և ահարկու պտույտներ անում բերդի կատարին։ Ապա բարձրանում է քարե արծիվը, կտուցը կեռ թուր, մագիլները՝ սրածայր նիզակներ, փետուրները որպես պողպատե զրահ։

Կաքավաբերդի բարձունքի միակ ծաղիկը ալպիական մանուշակն է, ցողունը՝ կաքավի ոտքի պես կարմիր, ծաղիկը՝ ծիրանի գույն։ Քարի մոտ է բսնում ալպիական մանուշակը, պարիսպների տակ։ Արևից քարերը տաքանում են, և երբ ամպերը ծածկում են քար ու պարիսպ, մանուշակը թեքվում է, գլուխը հենում քարին։ Ծաղկափոշու մեջ թաթախված գունավոր բզեզին մանուշակը ճոճք է թվում, աշխարհը՝ ծիրանագույն բուրաստան։

Կարմիր — հատկացուցիչ

Կապույտ — որոշիչ