Հաշվետվություն

Ինձ համար անսովոր էր այն որ մենք բաժանվել էինք խմբերի։ Բայց ժամանակի ընթացքում հարմարվեցի։ Հետազոտական վարժարանում լավ է այն որ կարելի է ընտրել այն առարակաները որ ես եմ ուզում։ նախագծերից ես մասնակել եմ անգլերենի (EU CONTRIES), որի ժամանակ ես ներկայացրել եմ Շվեդիան։Պատմությունից մասնակցել եմ (համաշխարհային պատմություն) նախագծին ,որի ընթացքում ես ներկայացրել եմ ՈՒկրաինայի մասին։Ֆիզկուլտուրայից ընտրել եմ հրաձգությունը։ Հրաձգության դասի հաշվին անում ենք մզպի դաս , կարելի է լրացուցիչ մզպի դասընթաց մցնել։

My opinion

Pros of the book

The book was very interesting and very interesting and the plot twists

as a lover of mysticism, I advise you to read this book

The book is 2 in 1 at the same time a mystery and a detective story

Big minus of the book

only there is 1 minus — it’s a lot of pages, it makes the book very boring

my assessment

9\10

Թունավոր թափոններ 

Թունավոր թափոն է համարվում յուրաքանչյուր նյութ, որը մահաբեր է կամ լուրջ հիվանդության պատՃառ է հանդիսանում (օրինակ` այրվածք, շնչառական ուղիների հիվանդություններ, քաղցկեղ, գենետիկական մուտացիաներ): Թունավոր թափոնների մեծ մասը շրջակա միջավայր է արտանետվում արդյունաբերության կողմից: Հայտնի են թունավոր թափոնների մոտ 600 տարբեր նյութեր: Դրանցից առավել վտանգավորներն են`

·         Պեստիցիդներ (բույսերի պաշտպանության քիմիական միջոցների բաղադրիչներն են),

·         Ռադիոակտիվ թափոններ (հիմնականում գոյանում են ատոմային էլեկտրակայաններում),

·         Սնդիկ և սնդիկի միացություններ (պարունակվում են էլեկտրալամպերի և ներկանյութերի թափոններում),

·         Կապարի միացություններ (առավել հաճախ հանդիպում են նավթամշակման, լաքերի և ներկերի գործարանների թափոններում),

·         Արսեն և արսենի միացություններ (պարունակվում են մետաղամշակման գործարանների, ՋԷԿ-երի թափոններում)

Բոլոր այս թափոնները բնորոշ են մեր հանրապետությանը: Թունավոր թափոնների հիմնականում հնարավոր չէ օգտագործել կամ վերամշակել, ինչպես նաև դրանք համարվում են ոչ կենսաքայքայվող նյութեր: Թունավոր թափոնների խնդիրը լուծելու համար պետք է նախ և առաջ կրճատել դրանց արտանետման ծավալները: Երկրորդ` մտածել ոչնչացնելու և վնասազերծելու մասին: Այս խնդրի լուծում կախված է նրանից, թե մեր կենսագործունեության ինչ փուլում են դրանք առաջանում: Օրինակ` ՋԷԿ-երում էլեկտրաէներգիայի արտադրության ժամանակ կամ մետաղաձուլման ընթացքում օդ են արտանետվում թունավոր գազեր: ԱԷԿ-ներում միջուկային վառելիքի <<այրումից>> արտանետվում են միջուկային թափոններ, ռադիոէլեկտրոնային արդյունաբերության մեջ առաջանում են ծանր մետաղների միացություններ և թթուների լուծույթներ, քիմիական ներկանյութերի մնացորդներ, արդյունաբերական զանազան լուծիչներ և այլ թունավոր նյութեր:  Այս դեպքում պետք է`

·         Խուսափել թափոններից, օգտագործել այնպիսի տեխնոլոգիաներ և սարքեր, որոնք հնարավորություն կտան նվազեցնել թափոնները,

·         Օգտագործել արտանետումները կլանող սարքեր` գազային ֆիլտրեր, ջրամաքրման համակարգեր

·         Հնարավորության սահմաններում հրաժարվել այն ապրանքների արտադրությունից, որոնք թունավոր նյութերի արտանետման պատճառ են դառնում

Երբ թունավոր թափոնները արդեն առաջացել են, մնում է հոգալ, որ դրանք հնարավորին չափ ապահով տեղաբաշխվեն կամ ոչնչացվեն: Սա ժամանակակից ամենադժվար գլոբալ էկոլոգիական հիմնախնդիրներից է: Երբեմն այդ թափոնները հատուկ տարաների մեջ ամփոփելուց հետո նետվում են համաշխարհային օվկիանոս:

Թունավոր պինդ և հեղուկ թափոնների ոչնչացումը պետք է վերահսկվի և իրականացվի որոշակի և խիստ կանոններով: Այս նյութերի որոշ մասը այրում են հատուկ կայաններում, մի մասն էլ հարկ է լինում պահել բաց աղբավայրերում` պահպանելով խիստ նախազգուշական միջոցներ: Ավելի ապահով է համարվում թափոնների զետեղումը գետնի տակ. օրինակ ` շահագործումից դուրս եկած հանքերում: Բայց հաճախ այդ նպատակների համար միջոցները չեն բավականացնում: Եվ վերջապես թունավոր թափոնները <<վաճառում են>> աղքատ երկրներին: Հարուստ երկրները, որոշ փոխհատուցման դիմաց համաձայնության են գալիս աղքատ երկրների հետ իրենց թափոնները նրանց տարածքում տեղաբաշխելու մասին: 

Երազի օրեր

19.12.2023

Ցարիր ծաղիկը գարնան

Առավոտյան ինձ նվիրեցիր

Քգացի որ տաքացա

Երազած միտքս ուշացավ

Գուրգուրանքով լվցեցի

Իմ նվաղած կրծքիս տակ, ուր

Դողացող սիրո սարսուռն անցավ

ՈՒ նազանքր համբույրի կրակ

Տենչանքով իմ սուրբ հոգիս

Զգացի սրտիդ բորբոքուն կիրքր

ԵՎ մետաքսե մի ճանապարհ

Սեր-Ծաղիկին տարալ երկիր

Այնտեղ կյանքը ինձ ժպտաց

Հմայքներով անփույթ անցավ

ԵՎ ուրվակամ մի կասկածյալ

Նրա կողքով երբեք չանցավ

Հայկական պետականության նախարարական շրջանը

Վարդանանց պատերազմը 450-451 թվականներին տեղի ունեցած ապստամբություն է, որն ուղղված էր Սասանյան Պարսկաստանի կրոնափոխության և պարսկացման քաղաքականության դեմ։ Մասնակցել են հիմնականում հայկական, մասամբ նաև՝ վրացական և աղվանական ուժեր։

Վարդանաց ապստամբության շնորհիվ Հայաստանը կարողացավ պահպանել քրիստոնեությունը, որը հասցրել էր արմատավորվել հայերի մեջ` դառնալով հայկական ազգային ինքնության հիմնական բաղադրիչներից մեկը։ Կրոնափոխության միջոցով պարսիկները փորձում էին պարսկացնել հայերին, որը սակայն խափանեց Վարդանանց ապստամբությունը։ Ապստամբության շնորհիվ թեթևացավ նաև հարկահանությունը։

Վարդանանց պատերազմից երկու տասնյակ տարի անց տեղի է ունենում Վահանանց ապստամբությունը, որը Պարսկաստանի ծրագրերից վերջնականապես ջնջում է հայերի կրոնափոխության ծրագիրը։

Վահանանց պատերազմը  481-484 թվականներին տեղի ունեցած ապստամբություն է, որը ուղղված էր Սասանյան Պարսկաստանի կրոնափոխության և պարսկացման քաղաքականության դեմ։ Ապստամբությանը մասնակցել են հայկական, վրացական և աղվանական ուժեր։ Հայաստանում հայրենասիրական ուժերը միավորվել էին Վահան Մամիկոնյանի շուրջ, որը Վարդան Մամիկոնյանի եղբոր՝ Հմայակի որդին էր։

Ապստամբության հետևանքով պարսիկները պաշտոնապես հրաժարվեցին հայերին բռնի կրոնափոխելու իրենց նպատակից։ Հայ իշխանները ստացան իրենց տոհմերի նահապետությունը, և վերականգնվեց նախարարական հին կարգը։

Վահանանց ապստամբությունը կարևոր դեր խաղաց հայերի ներքին ինքնավարություն հաստատման և պահպանման գործում։

Պայքարի արդյունքները.

Ավարայրի բոցը դեռ չէր մարել: Հայոց աշխարհի մեծ նախարարների տոհմերից շատերն ամրացել էին Միջնաշխարհի, Տմորիքի, Արցախի, Ուտիքի ամրոցներում: Նոր ուժերով համալրված պարսից զորքերը զանազան ուղղություններով դարձյալ հարձակումներ էին գործում: Պարսից արքան, իր անհաջողությունների գլխավոր մեղավորը համարելով Վասակ Սյունուն, նրան կանչում է
Տիզբոն: Հովսեփ կաթողիկոսը, Ղևոնդ երեցը և բազմաթիվ այլ հոգևորականներ ու հայ նախարարներ գերվեցին:
Միաժամանակ Հազկերտը հարկադրված էր երկրից հանել պարսից զորքը: Նկատի ունենալով, որ հայ նախարարներից շատերը շարունակում էին անառիկ պահել ամրոցները, պարսից արքունիքը հրահանգում է զգուշությամբ վերաբերվել բանտարկված հոգևորականներին և աշխարհը «սիրով նվաճել»: Հայաստանում մնացած հոգևորականներին թույլատրվում է վերադառնալ իրենց ծառայությանը, շինականներին՝ տեր կանգնել իրենց ունեցվածքին և անցնել խաղաղ աշխատանքի: Բռնությամբ զրադաշտություն ընդունածներին իրավունք է տրվում վերստին վերադառնալու քրիստոնեությանը: 454 թ. հեռավոր աքսորում նահատակվում են Հովսեփ Վայոցձորցի կաթողիկոսը, Ղևոնդ երեցը և մյուսները: Մարզպան Վասակը դատապարտվում է մահվան: Երկար տառապանքներից հետո պարսից գերությունից ողջ մնացած նախարարները 464 թ. Պերոզի գահակալության (459 484 թթ.) ժամանակ, վերադառնում են հայրենիք: Հայոց աշխարհի կաթողիկոսական աթոռին է բարձրանում Գյուտ
կաթողիկոսը: Սուրբ Վարդանանց նահատակության գնով հայոց երկիրը պահպանում է իր ներքին ինքնուրույնությունը, իսկ ժողովուրդը՝ քրիստոնեական հավատքը:

https://syuzimartirosyan.wordpress.com/2021/04/14/%D5%B0%D5%A1%D5%B5%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%BA%D5%A5%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%B6%D5%A1%D5%AD%D5%A1%D6%80%D5%A1%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6/

առաջադրանքներ

18.12.2023

Այս նկարում պատկերված է հեղինակն, նա ուզում էր ասել մեծ խնդիրներ ուներ իր անձանկան կյանքում, որ նա չէր կարողանում լուծեր։

Այս նկարում նկարագրվում է մարդկայնին հոգու մութ կողմը, որի մասին միայն գիտեր մարդը և Աստված։