Էկոլոգիական խնդիրներ

  • Գլոբալ տաքացում

Գլոբալ տաքացումԵրկրի կլիմայական համակարգի միջին ջերմաստիճանի բարձրացում։ Սկսած 1970-ական թվականներից, տաքացման էներգիայի ավելի քան 90%-ը պահեստավորվում է օվկիանոսում։ Չնայած ջերմության հավաքման գործում օվկիանոսի գերակշիռ դերին, գլոբալ տաքացում եզրը հաճախ օգտագործվում է օվկիանոսի ու ցամաքի մակերևույթի օդի միջին ջերմության աճի բարձրացումը նշելու համար։

  • Աղպ

Էկոլոգիայի եւ մարդու վրա աղբի ներգործությունը կատարվում է միանգամից մի քանի ուղղություններով.

Ջրի. աղբանոցներում տեղի ունեցող ներքին պրոցեսների ու տեղումների հետեւանքով  առաջանում են օրգանական եւ անօրգանական թունավոր միացություններ, նյութեր, որոնք ներթափանցելով ստորգետնյա աղբյուրների եւ մակերեսային ջրերի մեջ՝ թունավորում են ջրի շրջապտույտը:

Հողի. կոշտ թափոնների տարրալուծման աստիճանական գործընթացը բերում է վտանգավոր քիմիական եւ ախտածին նյութերի կուտակմանը, իսկ օրգանական եւ անօրգանական թունավոր միացություններով հարուստ հողը պիտանի չէ անվտանգ օգտագործման համար:

Օդի. արեւի ճառագայթների ազդեցության տակ հողը, աղբավայրերը տաքանում են, արդյունքում գոլորշիների հետ մեկտեղ մթնոլորտ են բաց թողնվում կուտակված աղբից առաջացած տարբեր տոքսիններ եւ գազեր: Գոլորշիներով արձակված տոքսինները տարածվում են քամու միջոցով եւ աղտոտում օդը:

  • Կատակլիզներ

Տարերային աղետներ, վտանգավոր երկրաֆիզիկական, երկրաբանական, ջրաբանական, մթնոլորտային երևույթների կամ շարժընթացների ծավալուն դրսևորումներ, որոնց հետևանքով ստեղծվում են աղետալի իրավիճակներ՝ մարդկային զոհեր, նյութական արժեքների կորուստ, շրջակա միջավայրի խախտում։

  • Ջուր

Ջրային ռեսուրսներն ընդհանուր առմամբ կազմում են 1454 միլիոն կմ3, որի մոտավորապես 97%-ը պարունակում է Համաշխարհային օվկիանոսը։ Երկրորդ տեղում է սառույցը լեռներում ու բևեռային գոտիներում։ Սակայն այս ջրերն առայժմ գրեթե չեն օգտագործվում։ Երրորդ տեղում են ստորգետնյա ջրերըմթնոլորտային տեղումներըգետերի ու լճերի ջրերը, որոնք ջրի ընդհանուր պաշարի սոսկ 0,4%-ն են կազմում։ Հենց այդ ջրերն էլ մարդն օգտագործում է իր կենցաղային և տեխնիկական պահանջների համար[2]։

  • Հող

Հողի պահպանություն, բնապահպանական, տնտեսական, կազմակերպական, իրավական և այլ միջոցառումների համալիր՝ հողերի արդյունավետ օգտագործման, գյուղատնտեսական շրջանառությունից դրանց անհիմն բացառման, էրոզիայից, ճահճացումից, աղակալումից պահպանման, հողի բերրիության վերականգնման և բարձրացման համար։ Հողային իրավունքի նորմերի համաձայն՝ հողի պահպանությունն և արդյունավետ օգտագործումը պետական խնդիրներ են, իսկ հողերի փչացումը պատժվում է օրենքով։ Հողերը քայքայվում են մարդու ոչ խելամիտ տնտեսական գործունեության հետևանքով և բնական ճանապարհով։ Հողերի քայքայման հիմնական պատճառներն են էրոզիան, աղակալումը, ճահճացումը, օգտակար հանածոների ոչ խելամիտ արդյունահանումը, քաղաքների, արդյունաբերական ձեռնարկությունների, ճանապարհների և այլ շինարարական օբյեկտների ոչ ճիշտ պլանավորումը, հողերի քիմական աղտոտումը և այլն։

https://aparaj.am/aghbahanuthyun-ekologiakan-vnasi-khaghakhakanuthyan-mshakman-e%D6%82-biznes-gaghapharneri-kangarum/

https://hy.wikipedia.org/wiki/%D5%8B%D6%80%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6_%D5%BC%D5%A5%D5%BD%D5%B8%D6%82%D6%80%D5%BD%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB_%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%B7%D5%AD%D5%A1%D6%80%D5%B0%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6_%D6%85%D6%80

Ով Հիսուս, որտե՞ղ ես

Լույսերը մարելուն պես՝ քչփչոցները կտրվեցին: Վարագույրը բարձրացավ: Փարվիզը կուլիսից նայեց բեմի խավարին. լուսավորությունը դանդաղորեն սփռվեց տեսարանի վրա, որի կենտրոնում մի ծառ էր դրված, իսկ բեմահարթակը ծածկված էր մանր ու խոշոր քարերով: Սպասեց թմբուկների ձայնին, բայց երբ լռությունը երկարեց, նայեց լուսաձայնային տեխնիկայի կողմը՝ աշխատողը խառնվել էր իրար: Սիավոշին տեսավ, որ նրա կողմը գնաց, և մի քանի վայրկյան հետո թմբուկների խուլ ձայնը բարձրացավ: Փարվիզը շշնջյունով ձայնակցեց թմբուկներին՝ «թըրը՛մփ… թըրը՛մփ… թըրը՛մփ….», այնքան էլ լավ չթվաց իրեն, վաղվա ներկայացան համար փոքր-ինչ պետք է փոփոխել: Ինքն իրեն ասաց. «Սա իմ կյանքի ամենալավ բեմադրությունն է: Ամեն ինչ պետք է կատարյալ լինի»: Թմբուկների ձայնը դադարեց: Լռություն, և հետո՝ կանանց բղավոցներ: Տասներկու կին քաշքշելով բեմի մեջտեղ բերեցին պատառոտված շորերով գեղեցիկ մի կնոջ: Գեղեցկուհին դուրս էր պրծնում մի քանիսի ձեռքերից և ընկնում մյուսների ճանկերը: Նա աղաղակեց.
-Վկա՜ է Աստված, որ ես ո՛չ մի մեղք չեմ գործել:
Կանանցից մեկը ճանկեց նրա վարսերն ու ասաց.
-Շնություն անողը չի ամաչի նաև սուտ ասելուց:
Եվ քաշեց նրա վարսերը: Գեղեցիկ կինը, փորձելով իր մազերը դուրս բերել կանանց ձեռքերից, ասաց.
-Երդվո՜ւմ եմ Աստծով, որ ես ինքս ոչ մի տղամարդու չեմ դյութել:
Կանայք քացիների տակ առան նրան:
– Միայն իրենց իսկ պնդմամբ ու պահանջով,- շարունակեց գեղեցիկ կինը:
Փարվիզը մտիկ արավ Էլահեին և իր տասներկու ուսանողուհիներին, ապա կանանց ձեռքերում գերի ընկած Էլահեի հետ կրկնեց. «Ես իմ մարմինն եմ նվիրել: Սա էր իմ կարողությունը՝ տասանորդից»:
Տասներկու կանայք ծեծեցին նրան, և Էլահեն մղկտաց:
-Անպատկա՛ռ,-գոռաց մի կին,- մեր տղամարդիկ, քո անկողինը մտնելով, այլևս չէին ցանկանում մեզ:
– Քանզի ես բաշխում էի առանց ակնկալիքի,- նվաղուն ասաց Էլահեն:
Փարվիզը, Էլահեի վրա լուռ սևեռված կանանց նայելով, կամացուկ ասաց. «Հիմա խփե՛ք նրան»: Մեկը աքացիով հարվածեց, մյուսը կծեց նրա ուսը: Էլահեյի

աղաղակներն իրական էին: Որքա՜ն էր սիրում այս դերասանուհուն: Դերասանական դասընթացների առաջին իսկ պարապմունքի ժամանակ Էլահեին հանդիպելով՝ գլխում փայլատակեց այս պիեսի գաղափարը: Այս պիեսն իր լավագույն աշխատանքն էր համարում. պոռնիկ մի կին քարկոծվում էր քաղաքի կանանց և այրերի կողմից: Սիրտը թունդ էր առել այդ մտահղացման հուզմունքից: Այն պարտական էր Էլահեին և, ամեն անգամ նրան տեսնելով, ավելի էր ամբողջացնում իր մտահղացումը: Դա էր պատճառը, որ այս դերի համար իր բոլոր ավագ սաների, փորձառուների և բուհ ավարտածների միջից առանց երկմտելու ընտրեց Էլահեին՝ ուշադրություն չդարձնելով աղջիկներից և ոչ մեկի բողոքին: Ամենալավ ուսանողուհին՝ Սեփիդեն, դասախոսին հիշեցրեց իր մրցանակները, բայց այս դերը Սեփիդեի գործը չէր: Ավելի լավ էր՝ մյուս կանանց հետ թունդ հայհոյանքներ թափեր և Էլահեի վզնոցը քաշեր նրա վզից: Երբ Սեփիդեն քաշեց Էլահեի վզնոցը, նրա եղունգները քերծեցին Էլահեի վիզը, և գոչեց.
– Այս մանյակն իմ տղամարդն էր առել քեզ համար… Ի՜նչ էր գտել քեզ պես անառակի մեջ, որ այսպես առատորեն քեզ նվիրաբերեց:
Էլահեն ցավով նայեց Սեփիդեին և ասաց.
-Դու հենց այն կինը չե՞ս, ում նվիրեցի իմ տունը:
Գոլնազը Էլահեի ոտնազարդը հանեց ու իր ոտին կապեց և սեթևեթելով քայլեց: Կանայք ծիծաղեցին:
-Այծիկների պես ես քայլում և մեր տղամարդկանց հայացքները տանում քո հետևից,- վրա բերեց Գոլնազը:
– Եթե կամենաք, կգնամ այս քաղաքից,- ձայնեց Էլահեն:
– Կգնա՜ս,- ճչաց Շիվան,- եթե գնաս, մեր բոլոր տղամարդիկ կգան քո հետևից… պետք է… պետք է սպանենք քեզ:

Երկյուղեց իր իսկ արտաբերած խոսքից և մի քանի քայլ ետ-ետ գնաց: Կանայք քչփչացին: Քչփչոցը բարձրաձայնվեց, դարձավ գոռոց: Սեփիդեն պտտվեց Էլահեի շուրջ և ասաց.
– Քեզ կսպանենք այն օրենքով, որին արժանի ես, և որով մենք հանցանք գործած չենք լինի:
Կանայք խմբվեցին Սեփիդեի չորսբոլոր, Սեփիդեն հաստատուն կանգնեց կանանց օղակում և քարերի ու հողի վրա ընկած Էլահեին հայատարարեց.
– Դու պոռնի՛կ ես և պե՛տք է քարկոծվես:
Կանայք թեթևակի հառաչեցին Սեփիդեի խոսքից, հետո գնացին Էլահեի կողմը և նրան կանգնեցրին ու ծառի մոտ տարան: Փարվիզի սիրտը ցավաց Էլահեի համար, բայց հոգու խորքում ուրախ էր: Գիտեր, որ բոլոր տասներկու աղջիկներն ատում են Էլահեին, քանի որ գրավել էր իրենց դասախոսի ուշադրությունը: Գիտեր, որ անմիտում չեն նրանց քացիներն ու քերծումները, բայց ոչինչ չասաց: Էլահեի հանդեպ տղաների ու աղջիկների ատելությունն է՛լ ավելի իրական էր դարձնում ներկայացումը, ինչը կվերագրվեր բեմադրիչի, այսինքն իր լավ աշխատանքին: Կամաց մրմնջաց. «Մի քիչ էլ դիմացի՛ր»:
Այս երեկո ներկայացման առաջին ցուցադրումն էր, հետո ինքը կդառնար քաղաքի լավագույն սցենարիստը, իսկ Էլահեն՝ լավագույն դերասանը: Սեփական աշխատանքից առավել Էլահեի դերասանական տաղանդին էր հավատում: Գիտեր, որ նա բոլորից ավելի լավն է: Գիտեր, որ Էլահեն կդիմանա այս երեկո: Եթե քառասունհինգ րոպե դիմանա տասներկու կանանց ու տղամարդկանց ատելությանը, ապա իր հերթը կլինի՝ խաղի մեջ մտնել փրկիչի դերով:
Կանայք Էլահեին կապեցին ծառին: Գոլնազը դիմեց աղջիկներին.
– Պետք է ամբողջ քաղաքին իմաց տանք, որ այս պոռնիկի քարկոծմանը հավաքվեն:
– Չէ՜, մի՛ արեք այդ բանը,- պաղատեց Էլահեն,- ինձ կենդանի՛ թաղեք, բայց քարկոծել՝ չէ՜…
Մահթաբն իր ձեռքի ափի հարվածով Էլահեի երեսին՝ ընդհատեց նրա խոսքը և ատելությամբ ասաց.
– Տղամարդիկ էլ պիտի գան… Ո՛ր տղամարդը հրաժարվի, ցոփության մեջ կմեղադրվի:
– Ամենացոփ տղամարդը քո ամուսինն է, դա բոլորը գիտեն,- Մահթաբին քամահրեց Շիվան:
– Այս պոռնիկի մոտ քո ամուսնու անցկացրած գիշերների թիվն ավելի շատ է, քան իմ ամուսնու՝ տնից բացակայելու գիշերների թիվը,- հակահարվածեց նրան Մահթաբը:
Սեփիդեն, նրանց բաժանելով իրարից, բացականչեց.
-Բոլորն են ցոփ, այստեղ բոլոր հավաքվածներիս ամուսիններն էլ ցոփ են… եթե այդպես չլիներ, այս կնոջ քենը չէր պատի մեր սրտերը… հիմա գնացեք և ձեր տղամարդկանց հետ միասին վերադարձեք:
Աղջիկները դուրս ելան բեմից և տեսարանը մթնեց: Միայն մեղմ մի լույս էր տարածվում Էլահեի դեմքին: Հեռվից լսվեց մունետիկների կանչը. «Այսօր քարկոծվո՜ւմ է քաղաքի ամենագեղեցի՜՜կ կինը՜…»:
Փարվիզը նայեց նրան. իրոք, որ ամենագեղեցիկն էր: Միայն ինքը չէր այդ կարծիքին, խմբի բոլոր տղաներն էին ասում: Տղաներից ամեն մեկը նրա սիրտը գրավելու ծրագրեր էր մշակել և նրան մոտենալու ուղիներ էր փնտրում: Բայց Էլահեն, հակառակ խաղի ժամանակ իր ջերմությանն ու ոգևորությանը, լուռ ու մունջ նստում էր՝ կարևորություն չտալով նրանց նայվածքներին: Հիշեց, որ երբ Էլահեին ասել էր, թե պիտի պոռնիկի դեր խաղա, նա չէր համաձայնվել՝ առարկելով, որ, թերևս, այդ դերն իր ուժերից վեր լինի: Հարցրել էր՝ «Ինչո՞ւ ես»: Փարվիզը համոզել էր նրան ու ասել. «Որովհետև քո տեսքը, քո աչքերը, քո մաքրությունն այս դերի համար են ստեղծված»: Նրան բացատրել էր. «Պիեսի պոռնիկն ամենաբաշխող ու նվիրաբերող կինն է, բախշում է իր ամբողջ ունեցվածքը, և երբ այլևս ոչ մի բան չի ունենում նվիրելու, տեղի է տալիս տղամարդկանց պահանջներին, ովքեր նրա մարմինն էին ուզում»: Ի վերջո, այսպիսի խոսքերով համոզեց Էլահեին:
Փարվիզը գնաց կուլիս՝ հանդերձասենյակ: Բոլոր տասներկու տղամարդիկ պատրաստ էին: Նայելով Շահինին՝ ասաց՝ «Ինչո՞ւ եք շփոթված»: Շահինը պատասխանեց՝ «Շփոթված չենք» և մաքրեց իր ճակատի քրտինքը: Փարվիզը կանգնեց և զույգ-զույգ բեմ ուղարկեց կանանց ու տղամարդկանց: Յուրաքանչյուր կին բեմ էր մտնում մի տղամարդու ուղեկցությամբ: Գոլնազը Շահինի հետ ներս մտավ: Շահինը, Էլահեին տեսնելուն պես վրա տվեց՝ «Սատանա՜»: Մահթաբը Քավեի հետ գնաց ներս: Փարվիզը լսեց Քավեի ձայնը, թե ինչպես էր գոռում. «Տզրո՛ւկ, անարժան անառա՛կ»: Կանայք և տղամարդիկ բոլորը բեմ մտան: Տղամարդիկ հայհոյում էին, իսկ կանայք՝ ծիծաղում: Փարվիզը դիտում էր նրանց: Գիտեր, որ Էլահեն մասնակցելով ամենօրյա փորձերին՝ շահել էր տղաների համակրանքը, խամրել էր նրանց երբեմնի համակրանքը խմբի մյուս աղջիկների նկատմամբ: Էլահեն, սակայն, լուռ հեռու քաշված ամենքից, ուշ գալիս էր ու շուտ գնում, որպեսզի ոչ մեկին խոսելու առիթ չտար: Աղջիկները նրան չէին ընդունում իրենց խմբում, իսկ տղաներն ինչ-որ միջոց էին փնտրում նրան մոտենալու համար:
Էլահեն կապկպված էր ծառին և նայում էր տղամարդկանց: Փարվիզի մեղքը եկավ: Ինքը քսան տարով մեծ էր Էլահեից, ինչը սանձող հանգամանք էր՝ նրա հանդեպ երբեմն գլուխ բարձրացնող իր զգացմունքների համար: Բայց եթե այս բեմադրության արդյունքում մեծանա իր հռչակը, միգուցե իր փառքի ու համբավի շնորհիվ՝ հնարավոր կլինի անտեսել տարիքային տարբերությունը և նրա ձեռքը խնդրել: Ինչ որ է, այսօր իր համար առանձնահատուկ օր էր: Ամեն անգամ ինքն էր խաղում պիեսի գլխավոր դերը, երբեմն նույնիսկ երկու երեք դերով հանդես գալիս որոշ պիեսներում, բայց այսօր միայն վերջին տասնհինգ րոպեն էր պահել իր համար: Գրեթե կարճ, բայց վճռորոշ մի դեր: Ըստ սցենարի՝ ինքը պետք է բեմ մտներ կեսգիշերին, երբ մարդիկ կարծում էին, թե պոռնիկն արդեն մեռել էր, ազատեր նրան, և միասին ընդմիշտ հեռանային քաղաքից: Նա քաղաքի միակ տղամարդն էր, ով սիրահարված էր պոռնիկին և դեռ չէր քնել նրա հետ: Չէր համարձակվել որևէ մեկին խոստովանել, որ սիրահարված է պոռնիկին: Պետք է մթության մեջ նրան իր գիրկն առներ և անհետ գնային մի հեռավոր վայր այս մեծ աշխարհում և ապրեին իրենց կյանքը:
Առաջին քարը վերցրեց Գոլնազն ու ասաց.
-Անիծվի՛ այն կինը, ում սև ստվերը մթագնել է իմ կյանքը:
Այնուհետև նետեց քարը: Էլահեն ծալեց իր ծունկը: Փարվիզը աչք գցեց քարերին: Ինչքա՜ն ուշ պատրաստվեցին դրանք… որոշված էր, որ երեկ առավոտյան ստանային, բայց դեռ չէին պատրաստվել, վերջապես երեկոյան տղաները գնացել ու բերել էին քարերը: Պետք է զանգել և շնորհակալություն հայտնել քար պատրաստողին. այնքա՜ն իրական են քարերը, որ կարժենան ուշանալուն:
Երկրորդ քարը Սեփիդեն նետեց ու ասաց.
-Մեռի՛ր սատանայի ծնունդ:
Սեփիդեի կողքին կանգնած Նադերը ևս մի քար նետեց և ասաց.
-Սա նրա համար, որ ինձանից խլեցիր իմ կրոնը:
-Դու ինքդ ցանկացար ինձ հետ լինել: Չէի՞ր ասում՝ իմ մեջ գտել ես այն, ինչ միշտ որոնում էիր,- ցավից տնքալով ասաց Էլահեն:
Զայրացած Նադերը նորից մի քար նետեց: Չորրորդ քարը Էմադը զարկեց Էլահեի կողերին: Էլահեն, նայելով Էմադի աչքերի մեջ, ասաց.
– Դո՛ւ, որ քարդ ամենախոշորն էր, համբույրդ ամենախորը չէ՞ր:
Էմադը խելագարի պես իրար հետևից մի քանի քար նետեց ու գոռաց.
– Չէ՜…չէ՜ր, չէ՜ր…
– Փողոցայի՛ն, դու ամենաստոր կինն էիր, որ կարող էր գոյություն ունենալ երբևէ,- բղավեց Շահինը:
– Դու, որ այսպես գոռում ես, որքա՜ն քաղցր էին շշուկներդ,- հառաչեց Էլահեն:
Կանայք և տղամարդիկ քարեր էին շպրտում, Էլահեն տանջվում էր քարերի տարափի տակ: Հանկարծ աղաղակեց.
– Ես Մարիամ Մագթաղինացին չե՜մ, բայց երազու՜մ եմ այն Հիսուսի գալուստը, ով իր ձեռնափայտի գրությամբ կփրկի ինձ այսքա՜ն քարերի հայացքներից:
Քարկոծումը մի պահ կանգ առավ: Բոլորը վախեցել էին Էլահեի խոսքից: Էմադն իր ծիծաղով խզեց լռությունը.
– Հիսուսը երկնքում է, իսկ դու երկրի խորխորատները կմտնես:
Բոլորը ծիծաղեցին՝ երեսների վրա դեռ թառած վախով:
Տգեղ դեմքով մի տղամարդ պտտվեց Էլահեի շուրջբոլոր և ասաց.
– Դու գիշերով մեր ուշքն ու միտքը հափշտակում էիր, այժմ երբ ցերեկվա լույսով եմ նայում քեզ, չունես գիշերային հմայքը:
Ի պատասխան նրան՝ Էլահեն ասաց.
– Եթե սուտասանը քար դառնար, այս քաղաքը լեռնաստանի կվերածվեր:
Տգեղադեմ տղամարդը վերջին քարը նետեց պոռնիկի վրա:
Փարվիզը հայացք ձգեց հանդիսատեսների վրա: Բոլորը գամվել էին աթոռներին: Մտքում մխիթարում էր նրանց. «Մի՛ մտահոգվեք, ես նրան փրկելու եմ»: Սրտի խորքից գնահատեց իր խմբի երեխաների խաղը: Քարերի նետումն ավարտվել էր: Ի՜նչ գեղեցիկ էր տառապում Էլահեն: Տղամարդիկ ի՜նչ վարձկանաբար էին ձևացնում զղջումը, և կանայք ի՜նչ միամտորեն էին պարծենում իրենց տղամարդկանց դարձի գալով: Կանայք և տղամարդիկ դուրս ելան բեմից: Նայեց Էլահեին, որ ցավից կքվել էր: Հիացած էր նրա խաղով: Մրմնջաց. «Միայն մի քանի րոպե սպասիր»: Եվ չնկատեց՝ Էլահեի մազերի արանքից երեսի վրա ծորացող թանձր արյան շիթը: Վարագույրներն իջեցին:
Փարվիզը տեսավ, թե ինչպես աղջիկներն ու տղաները շտապելով և առանց իր կողմը նայելու, հանդերձասենյակ գնացին: Սենյակում ինչ-որ աղմուկ էր բարձրացել, բայց ինքը նրանց մոտ գնալու ժամանակ չուներ՝ ընդամենը մեկ րոպե հետո պիտի բեմ դուրս գար: Նայեց վերևում նստած Սիավոշին և ձեռքով նշան արեց, որ իջնի, իսկ ինքը մտավ բեմ: Վարագույրները դեռ փակ էին: Ոտը կպավ մի քարի և վայր ընկավ բեմի հատակին, ձեռքը քսվեց քարերից մեկի սուր ծայրին: Սիավոշը վրա հասավ ու հարցրեց. «Ի՞նչ պատահեց»: Փարվիզը վեր կացավ, վերցրեց քարն ու տնտղեց՝ իսկական էր, ծանր ու կտրիչ: Երկուսն էլ նայեցին Էլահեին, որ կապկպված էր ծառին: Փարվիզը հայացքը հառեց Սիավոշին և ուժաթափ ձայնով ասաց.
– Վարագույրները մի՛ բացեք… դահլիճի լույսերը միացրե՛ք:
Սիավոշը դուրս ելավ բեմից: Լռության և մթության միջով Փարվիզը նայեց Էլահեին, լավ չէր տեսնում նրան, վարագույրների արանքից աղջիկներին ու տղաներին տեսավ, որ հապշտապ փոխվեցին ու դուրս գնացին:
Վարագույրները չբացվեցին: Լույսերը միացան: Ցաքուցրիվ ծափերի ձայներ լսվեցին: Հանդիսատեսները դուրս ելան դահլիճից, և ոչ ոք հարց չտվեց ինքն իրեն, թե ինչու մեկժամյա ներկայացումը քառասունհինգ րոպեով բեմադրվեց…

Տնային աշխատանք

Վարժ․ 451

ա) a(x+y)+b(x+y)=(a+b)*(x+y)

բ) a(x+y)-b(x+y)=(a-b)*(x+y)

գ) 2x(3p-q)-(3p-q)=(2x-1)*(3p-q)

դ) m(x+y)-x-y=m(x+y)-(x+y)=(m-1)*(x+y)

ե) n(x-y)-x+y=n(x-y)-(x-y)=(n-1)*(x+y)

զ) ax+ay+(bx+by)=(a+b)*(x+y)

է) ac+ad-bc-bd=(a-b)*(c+d)

ը) ac-cx+a-x=(1+c)*(a-x)

թ) ax-a+x-1=(a-1)*(x+1)

ժ) 2ax-3bx-2ay+3by=(x+y)*(2a-3b)

ի) ax-bx+cx+ay-by+cy=(x+y)*(a+b-c)

լ) 2ax-5ay+a-2bx+5by-b=(a-b)*(2x-5y+1)

Վարժ․ 452

ա) x3-6x=x*(x2-6)

բ) x-5x3=x*(x-5x2)

գ) 3x2-25=3*(x2-8.3)

դ) x2-2=2x

ե) 2x2+8x-7=2*(x2+4x-3.5)

զ) 3x2-5x+2=(x-1)*(3x-2)

է) 3x2-6x-12=3*(x2-2x-4)

ը) 8x3+54x+36x2+27=(2x+3)3

Վարժ․ 453

ա) x2-(1+a)x+a=x2-x-ax+a=x(x-1)-a(x-1)=(x-a)*(x-1)

բ) 4x2-2(1+a)x+a=4x2-2x-ax+a=2x(x-1)-a(x-1)=(2x-a)*(x-1)

Տնային աշխատանք

Խնդիր 12

1) Եթե 4 օպերատորը 4 օրում մուտքագրում է 240 էջ, ապա 1 օպերատորը 4 օրում կմուտքագրի 240/4=60 էջ։ Հետևաբար 1 օպերատորը 1 օրում կմուտքագրի 60/4=15 էջ։

Պատ՝. 1) 15

2) 4 օպերատորը 4 օրում մուտքագրում է 240 էջ, հետևաբար 8 օպերատորը 8 օրում կմուտքագրի 4 անգամ շատ, այսինքն՝ 4*240=960 էջ։

Պատ՝. 3) 960

3) 240 էջ/4 օպերատոր * 4 օր=15 էջ/օրական։ 270 էջ/15 էջ=18 օր։ Այսքան օր կպահանջվի մեկ օպերատորից 270 էջ մուտքագրելու համար։ 18 էջ/3 օր=6 օպերատոր։

Պատ՝. 3) 6

4) Քանի որ մենք գիտենք, որ մեկ օպերատորը մի օրում մուտքագրում է 15 էջ, ուստի 2 օպերատորին 420 էջ մուտքագրելու համար կպահանջվի (420/30) 14 օր։

Պատ՝. 4) 14

Խնդիր 13

1) Եթե 40 հավը 30 օրում ուտում է 210 կգ (210000 գ) կեր, ուստի 1 հավը 30 օրում կուտի 210/40=5.25 կգ կեր, այսինքն՝ 5250 գրամ։ Իսկ մեկ հավը մեկ օրում կուտի 5250 գր/30 օր=175 գրամ։

Պատ՝. 1) 175

2) Եթե մեկ հավը մեկ օրում ուտում է 175 գրամ կեր, ապա 19 հավը մեկ օրում կուտի (175*19) 3325 գրամ կեր, իսկ 19 հավը 4 օրում կուտի 13300 գրամ կեր, այսինքն՝ 13,3 կգ։

Պատ՝. 3) 13,3

3) Եթե մեկ հավը մեկ օրում ուտում է 175 գրամ կեր, ապա 25 հավը մեկ օրում կուտի (25*175) 4375 գրամ կեր, իսկ 175000 գրամը (175 կգ) կբավարարի միայն (175000/4275) 40 օրվա համար։

Պատ՝. 4) 40

4) Արդեն գիտենք, որ մեկ հավը մեկ օրում ուտում է 175 գրամ կեր։ Եթե մեկ շաբաթում, այսինքն՝ 7 օրում սպառվել է 686 կգ (686000 գրամ) կեր, ապա ագարակում կա (686000/175/7) 560 հավ։

Պատ՝. 1) 560

Խնդիր 14

1) 4-ը 5-ի 4/5 մասն է կամ 20%-ը։

Պատ՝. 4) 20

2) Պետք է գտնել 20-ի 4/5 մասը, այն է՝ 16 ժամ։

Պատ՝. 2) 16

3) Պետք է գտնել 40-ի 4/5 մասը, այն է՝ 32:

Պատ՝. 2) 32

4) 100%+80%=135, այսինքն՝ 135=180%, իսկ 0,75=1%։ Քանի որ 4/5 մասը, այսինքն՝ 80%-ը աշխատանքի աշակերտինն է, հետևաբար աշխատանքի 100%-ը պատկանում է վարպետին։ Աշակերտի պատրաստած դետալների քանակը գտնելու համար պետք է՝ 80%*0,75=60 դետալ։

Պատ՝. 1) 60

Խնդիր 15

1) Եթե առաջին թանկացումից հետո ապրանքը վաճառվում է 1200 դրամով, ստացվում է, որ սկզբնական գինը եղել է՝ 1200=160%, x=100% => x=1200*100/160=750 դրամ։

Պատ՝. 1) 750

2) Սկզբից այն կդառնա՝ 700=100%, x=160% => x=1120 դրամ, իսկ հետո՝ 1120+1120*1/4=1400 դրամ։ Կավելանա 1400-700=700 դրամով։

Պատ՝. 2) 700

3) Գիտենք, որ առաջին թանկացումից հետո գինը կազմել է 1200 դրամ, հետևաբար՝ երկրորդ թանկացումից հետո այն կլինի (1200+1200*1/4)=1500 դրամ։ Այն սկզբնական գնից 2 անգամ ավել է (750*2)։ Այսինքն՝ թանկացել է 100%-ով։

Պատ՝. 1) 100

4) Իհարկե 50%-ով։ 750=x%, 1500=100% => x=750*100/1500 => x=50:

Պատ՝. 4) 50

English homework

I.

1. in 776 BC
2. participate
3. the citizens of all the Greek states
4. The International Olympic Committee

II.

1. was considered
2. were painted
3. sumed
4. painted
5. was

III.

1. I’m sorry, but I won’t be able to visit you today. I’m so buzy today.
2. We can’t play football today, because Tom hurt his leg.
3. You will be offered delicious breakfast in that hotel.
4. You were welcomed at the airport, weren’t we?
5. Why don’t students want to take part in the competition.

IV.

1. How many cabinets are there?
2. I have a sofa, a desk, a chair, a bookshelf there.
3. Do you have any gadgets on the desk.
4. What other will you need in the office.
5. I’ll need pictures on the walls.

առաջադրանքներ

19.04.2024

1)Տեղեկություններ հաղորդող տողերը։

Մարդը զարգանում է իր կարիքներին, իր հնարավորություններին ու հետաքրքրություններին համապատասխան։ Բայց կրթական համակարգը որոշում է, թե որ ժամանակահատվածում նա ինչ և ինչքան պիտի սովորի։ Ու սահմանում է չափորոշիչներ՝ ելնելով լավագույն դեպքում միջին վիճակագրական սովորողի հնարավորություններից։ 

2)Վերաբերմունք հաղորդող տողերը։

Սովորողի համար գնահատականը մեծերի՝ իր նկատմամբ վերաբերմունքի արտահայտությունն է։ Լավ վերաբերմունքի արժանանալու համար պիտի լավ գնահատական ունենալ, և դրա համար ամեն ինչ անում են՝ երբեմն խտրություն չդնելով միջոցների մեջ։

3)Զգացմունքային տողերը։

Մարդը զարգանում է իր կարիքներին, իր հնարավորություններին ու հետաքրքրություններին համապատասխան։ Բայց կրթական համակարգը որոշում է, թե որ ժամանակահատվածում նա ինչ և ինչքան պիտի սովորի։ Ու սահմանում է չափորոշիչներ՝ ելնելով լավագույն դեպքում միջին վիճակագրական սովորողի հնարավորություններից։ Հնարավո՞ր է, որ ստեղծված չափանիշը հարմար չլինի մի շարք սովորողների։ Կարծում եմ՝ հնարավոր է։ Բայց չափորոշիչը չափորոշիչ է. չես բավարարել՝ անբավարար ես ստանում։ Նույնիսկ անդրադարձ չի արվում, թե մեր սահմանած-չափորոշած այդ նեղ կետից դուրս սովորողն ինչ գիտի, ինչ է կարողանում և ինչն է կարևորում։

4)Առաջարկները

մանկավարժների մեծ մասը պնդում է, որ սովորողի զարգացումը պետք է չափել ոչ թե ընդհանուր նշաձողով, այլ ըստ նրա անցած ճանապարհի։ Այսինքն՝ սովորողին համեմատել հենց իր հետ, ոչ թե ուրիշ սովորողների։ Բայց պետական չափորոշիչները, միևնույն է, առանցքային ու հաստատուն տեղ ունեն կրթական գործի կազմակերպման մեջ։

Կրթական բարեփոխումների հիմքում, եթե կուզեք, հենց ամեն տեսակ ընդհանրական չափորոշիչի բացառումը պիտի լիներ։

5)Գովազդը (եթե կա)

«Մխիթար Սեբաեստացի» կրթահամալիրում, որտեղ սովորողի անհատական ուսումնական պլանը ճկուն ներառում է (կարող է ներառել) սովորողի ուսումնական գործունեության բոլոր ձևերը, սովորողները միշտ չէ, որ ինքնուրույն բերում էին իրենց ուսումնական հետաքրքրությունները անհատական պլան. դրա համար բավականին ժամանակ և ջանքեր պետք եղան, և չենք կարող հարցը լուծված համարել։  

6)Հարցեր մտածիր, որոնց պատասխանը հոդվածում չկա (թերությունները գտիր)

Ամեն ինչի մասին լավ է գրված,թերություն չգտնվեց։

7)Գնահատիր հոդվածի արդյունավետություը։

10\2

առաջադրանքներ

18.04.2024

  • Էպոսի հիմնական հերոսները, նրանց առանցքային գործառույթները
  1. Ծովինար
  2. Սանասար ու Բաղդասար
  3. Մեծ Մհեր
  4. Մելիք
  5. Դավիթ
  6. Փոքր Մհեր
  • Էպոսի կերպարները՝ արքետիպեր։
  1. Սասունցի Դավիթ
  2. Մելիք
  • Առասպելի և իրականության հարաբերությունը. «Սասնա ծռերի» քաղաքական կիրառությունը

Առասպելը դա իրականությունից ստեղծված էպոս է։

Դավիթը՝ ինքը ժողովուրդն է,որինք ոտքի են կանգնել, պայքարելու հանուն իրենց ազատության։

  • Տեղեկություններ գտիր «Սասնա ծռեր» էպոսի մասին։

«Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ», հայ ժողովրդի ազգային էպոս կամ դյուցազնավեպ, որը ստեղծվել է ժողովրդական բանահյուսության հիման վրա։ Վիպասացների և բանահավաքների կողմից այն կոչվել է նաև «Սասնա փահլևաններ», «Սասնա տուն», «Ջոջանց տուն», «Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ», «Դավիթ և Մհեր», «Դավթի պատմություն», «Դավթի հեքիաթ» և այլն։ Էպոսի գաղափարական ոգին հայ ժողովրդի հերոսական մաքառումն է թշնամիների դեմ՝ հանուն ժողովրդի ազատության և անկախության, հայրենիքի և պետականության պահպանման։ Հայոց դյուցազնավեպը գաղափարական առումով արտացոլում է նաև իրականությունից ունեցած դժգոհությունն ու կառուցվելիք արդար աշխարհի նկատմամբ ունեցած փափագը՝ բոլոր դեպքերում գովաբանելով օտարի լծի դեմ ելած ժողովրդի հերոսական պայքարը։

Էպոսը համահավաք տարբերակով կոչվում է «Սասնա ծռեր»։ «Ծուռ» բառն այս պարագայում ունի իմաստային մի քանի նշանակություններ՝ դիվահար, խենթավուն, խելահեղ քաջ և այլն։ Տվյալ հատկանիշներից յուրաքանչյուրն էպոսի հերոսների համար բնորոշ է այս կամ այն պարագայում։ «Սասնա ծռեր» էպոսը կառուցվածքային առումով կազմված է վիպական չորս մասերից կամ ճյուղերից, որոնցից յուրաքանչյուրը կոչվել է տվյալ ճյուղի գլխավոր հերոսի անունով՝ «Սանասար և Բաղդասար»«Մեծ Մհեր»«Սասունցի Դավիթ»«Փոքր Մհեր»։ Հերոսների այս չորս սերունդը միմյանց հետ կապված են ազգակցական կապերով։ «Սասնա ծռերի» ամենաբնորոշ գիծը հերոսական անպարտելի ոգին է՝ պայմանավորված նրա նախահիմքում ընկած առասպելական դյուցազունների սխրանքներով և հայ ժողովրդի՝ իր ոսոխների, հատկապես արաբական բռնակալության դեմ մղած դարավոր պայքարով։ Էպոսի ստեղծման հստակ թվականը մեզ հայտնի չէ, քանի որ վերջինս գալիս է ժամանակի խորքից և ունի պատմական խոր ակունքներ։ Էպոսի ասացողները էպոսը պատմել են հայկական տարբեր բարբառներով, մեծ մասամբ մոկացմշոսասնա, ինչպես նաև արարատյան։