Տնային աշխատանք

Խնդիր 12

1) Եթե 4 օպերատորը 4 օրում մուտքագրում է 240 էջ, ապա 1 օպերատորը 4 օրում կմուտքագրի 240/4=60 էջ։ Հետևաբար 1 օպերատորը 1 օրում կմուտքագրի 60/4=15 էջ։

Պատ՝. 1) 15

2) 4 օպերատորը 4 օրում մուտքագրում է 240 էջ, հետևաբար 8 օպերատորը 8 օրում կմուտքագրի 4 անգամ շատ, այսինքն՝ 4*240=960 էջ։

Պատ՝. 3) 960

3) 240 էջ/4 օպերատոր * 4 օր=15 էջ/օրական։ 270 էջ/15 էջ=18 օր։ Այսքան օր կպահանջվի մեկ օպերատորից 270 էջ մուտքագրելու համար։ 18 էջ/3 օր=6 օպերատոր։

Պատ՝. 3) 6

4) Քանի որ մենք գիտենք, որ մեկ օպերատորը մի օրում մուտքագրում է 15 էջ, ուստի 2 օպերատորին 420 էջ մուտքագրելու համար կպահանջվի (420/30) 14 օր։

Պատ՝. 4) 14

Խնդիր 13

1) Եթե 40 հավը 30 օրում ուտում է 210 կգ (210000 գ) կեր, ուստի 1 հավը 30 օրում կուտի 210/40=5.25 կգ կեր, այսինքն՝ 5250 գրամ։ Իսկ մեկ հավը մեկ օրում կուտի 5250 գր/30 օր=175 գրամ։

Պատ՝. 1) 175

2) Եթե մեկ հավը մեկ օրում ուտում է 175 գրամ կեր, ապա 19 հավը մեկ օրում կուտի (175*19) 3325 գրամ կեր, իսկ 19 հավը 4 օրում կուտի 13300 գրամ կեր, այսինքն՝ 13,3 կգ։

Պատ՝. 3) 13,3

3) Եթե մեկ հավը մեկ օրում ուտում է 175 գրամ կեր, ապա 25 հավը մեկ օրում կուտի (25*175) 4375 գրամ կեր, իսկ 175000 գրամը (175 կգ) կբավարարի միայն (175000/4275) 40 օրվա համար։

Պատ՝. 4) 40

4) Արդեն գիտենք, որ մեկ հավը մեկ օրում ուտում է 175 գրամ կեր։ Եթե մեկ շաբաթում, այսինքն՝ 7 օրում սպառվել է 686 կգ (686000 գրամ) կեր, ապա ագարակում կա (686000/175/7) 560 հավ։

Պատ՝. 1) 560

Խնդիր 14

1) 4-ը 5-ի 4/5 մասն է կամ 20%-ը։

Պատ՝. 4) 20

2) Պետք է գտնել 20-ի 4/5 մասը, այն է՝ 16 ժամ։

Պատ՝. 2) 16

3) Պետք է գտնել 40-ի 4/5 մասը, այն է՝ 32:

Պատ՝. 2) 32

4) 100%+80%=135, այսինքն՝ 135=180%, իսկ 0,75=1%։ Քանի որ 4/5 մասը, այսինքն՝ 80%-ը աշխատանքի աշակերտինն է, հետևաբար աշխատանքի 100%-ը պատկանում է վարպետին։ Աշակերտի պատրաստած դետալների քանակը գտնելու համար պետք է՝ 80%*0,75=60 դետալ։

Պատ՝. 1) 60

Խնդիր 15

1) Եթե առաջին թանկացումից հետո ապրանքը վաճառվում է 1200 դրամով, ստացվում է, որ սկզբնական գինը եղել է՝ 1200=160%, x=100% => x=1200*100/160=750 դրամ։

Պատ՝. 1) 750

2) Սկզբից այն կդառնա՝ 700=100%, x=160% => x=1120 դրամ, իսկ հետո՝ 1120+1120*1/4=1400 դրամ։ Կավելանա 1400-700=700 դրամով։

Պատ՝. 2) 700

3) Գիտենք, որ առաջին թանկացումից հետո գինը կազմել է 1200 դրամ, հետևաբար՝ երկրորդ թանկացումից հետո այն կլինի (1200+1200*1/4)=1500 դրամ։ Այն սկզբնական գնից 2 անգամ ավել է (750*2)։ Այսինքն՝ թանկացել է 100%-ով։

Պատ՝. 1) 100

4) Իհարկե 50%-ով։ 750=x%, 1500=100% => x=750*100/1500 => x=50:

Պատ՝. 4) 50

Оставьте комментарий