ՀՀ մարզերի ընդհանուր բնութագիր

Հայաստանի Հանրապետության մարզերը տասն են՝ Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի, Արմավիրի, Արարատի, Վայոց ձորի (կամ Վայքի) և Սյունիքի։

Map am.gif

Յուրաքանչյուր մարզն ունի իր մարզկենտրոնը՝

  1. Շիրակ — Գյումրի
  2. Լոռի — Վանաձոր
  3. Տավուշ — Իջևան
  4. Արագածոտն — Աշտարակ
  5. Կոտայք — Հրազդան
  6. Գեղարքունիք — Գավառ
  7. Արմավիր — Արմավիր
  8. Արարատ — Արտաշատ
  9. Վայոց ձոր — Եղեգնաձոր
  10. Սյունիք — Կապան

Դիտարկենք յուրաքանչյուր մարզի հարևան մարզերն ու երկրները

  1. Շիրակ — հյուսիսից՝ Վրաստան, հարավ-արևելքից՝ Արագածոտնի մարզ, արևմուտքից՝ Թուրքիա, հյուսիս-արևելքից՝ Լոռի
  2. Լոռի — հյուսիսից՝ Վրաստան, հարավից՝ Արագածոտնի և Կոտայքի մարզեր, արևմուտքից՝ Շիրակի մարզ, արևելքից՝ Տավուշ
  3. Տավուշ — հյուսիսից՝ Վրաստան, հարավից-արևելքից՝ Ադրբեջան, հարավից՝ Կոտայքի և Գեղարքունիքի մարզեր
  4. Արագածոտն — հյուսիսից՝ Շիրակի ու Լոռու մարզեր, հարավից՝ Արմավիրի մարզ ու Երևան, արևմուտքից՝ Թուրքիա, արևելքից՝ Կոտայքի մարզ
  5. Կոտայք — հյուսիսից՝ Լոռու ու Տավուշի մարզեր, հարավից՝ Երևան ու Արարատի մարզ, արևմուտքից՝ Արագածոտնի մարզ, արևելքից՝ Գեղարքունիքի ու Տավուշի մարզեր
  6. Գեղարքունիք — հյուսիսից՝ Տավուշի մարզ, հարավից՝ Արարատի մարզ, արևմուտքից՝ Կոտայքի ու Արարատի մարզեր, արևմուտքից և հարավ-արևմուտքից՝ Ադրբեջան
  7. Արմավիր — հյուսիսից՝ Արագածոտնի մարզ, հարավից և արևմուտքից՝ Թուրքիա, հարավ-արևելքից՝ Արարատի մարզ, արևելքից՝ Երևան
  8. Արարատ — հյուսիսից՝ Երևան, Կոտայքի մարզ և հյուսիս-արևմուտքից՝ Արմավիրի մարզ, հարավից՝ Ադրբեջան (Նախիջևանի ԻՀ), հարավ-արևելքից՝ Վայոց ձորի մարզ, հարավ-արևմուտքից՝ Թուրքիա, արևելքից՝ Գեղարքունիքի մարզ
  9. Վայոց ձոր — հյուսիսից՝ Գեղարքունիքի ու հյուսիս-արևմուտքից՝ Արարատի մարզեր, հարավ-արևմուտքից՝ Ադրբեջան, հարավ-արևելքից՝ Սյունիքի մարզ
  10. Սյունիք — հյուսիսից՝ Վայոց ձորի մարզ, հարավից՝ ԻԻՀ, արևմուտքից և արևելքից՝ Ադրբեջան

ՀՀ յուրաքանչյուր մարզն ըստ տարածքի՝

  1. Շիրակ — 2,681կմ²
  2. Լոռի — 3,799 կմ² (III)
  3. Տավուշ — 2,704 կմ²
  4. Արագածոտն — 2,755 կմ²
  5. Կոտայք — 2,086 կմ²
  6. Գեղարքունիք — 5,349 կմ² (I)
  7. Արմավիր — 1,242 կմ²
  8. Արարատ — 2,090 կմ²
  9. Վայոց ձոր — 2,308 կմ²
  10. Սյունիք — 4,506 կմ² (II)

ՀՀ յուրաքանչյուր մարզն ըստ բնակչության /հազ․ մարդ/ ՝ (2020 թվականի դրությամբ)

  1. Շիրակ — 231,4
  2. Լոռի — 213,3
  3. Տավուշ — 121,5
  4. Արագածոտն — 124,7
  5. Կոտայք — 250,9
  6. Գեղարքունիք — 227,7
  7. Արմավիր — 263,8
  8. Արարատ — 256,6
  9. Վայոց ձոր — 48,5
  10. Սյունիք — 137,3

Պատմական ու աշխարհագրական ակնարկներ ՀՀ բոլոր մարզերից՝

Շիրակի մարզ

Շիրակի մարզը գտնվում է ՀՀ հյուսիս-արևմուտքում: Մարզկենտրոնը՝ Գյումրի:  Մարզի տարածքում են գտնվում Արփի լիճ-ջրամբարը, Ախուրյանի ջրամբարի հայկական հատվածը, Մանթաշի ջրամբարը: Շիրակի մարզի կենտրոնական և հարավային հատվածում տարածվում է Շիրակի դաշտը, իսկ հյուսիսային շրջանում՝ Աշոցքի սարահարթը: Շիրակի մարզում են տարածվում Փամբակի, Բազումի լեռնաշղթաների, Եղնախաղի, Ջավախքի, Արագածի լեռնազանգվածների մի մասը:

upload.wikimedia.org/wikipedia/commons/1/1f/%D4...
Արփի լիճ-ջրամբար

Շիրակի մարզի ռելիեֆը

Մարզը ռելիեֆի առումով կարելի է բաժանել երկու մասի: Հրաբխային, որն ընդգրկում է Ջավախք-Աշոցքի տարածաշրջանը, իր մեջ ընդգրկելով Ջավախքի և Եղնախաղի լեռնավահանները, Չլդրի լեռները և Աշոցքի սարավանդը։ Մյուս մասը կարելի է համարել ծալքաբեկորավոր, որն իր մեջ է ներառում Շիրակի ծալքաբեկորավոր լեռնաշղթան ու Շիրակի դաշտը։

Մարզի տարածքով հոսող խոշոր գետը Ախուրյանն է, որի միայն վերին հոսքի շրջանն է անցնում բուն տարածքով, միջին հոսքի շրջանում այն սահմանային է։ Մարզի տարածքում են գտնվում Ախուրյանի համակարգին պատկանող Ցողամարգ, Իլլի, Կարկաչուն գետակները։ Մարզի միակ լիճը Արփին է:

Շիրակում է գրանցվել ՀՀ բացարձակ նվազագույն ջերմաստիճանը՝ -46˚։

Շիրակի մարզի գյուղատնտեսության ճյուղային կառուցվածքում առանձնանում են՝ հացահատիկի մշակումը, կարտոֆիլագործությունը, բանջարաբուծությունը և կաթնատու անասնապահությունը։

Շիրակի մարզի տեսարժան վայրերից նշանավոր են՝ Արթիկը, Լմբատավանքը, Հառիճավանքը, Մարմաշենը, Յոթ Վերքը, Պեմզաշենը և այլն։

Լոռու մարզ

ՀՀ Լոռու մարզը տարածքի մեծությամբ ու բնակչության թվաքանակով երրորդն է հանրապետությունում (զբաղեցնում է ՀՀ տարածքի 12.7 %-ը): Գտնվում է հանրապետության հյուսիսում, սահմանակից է Վրաստանի Հանրապետությանը (110 կմ երկարությամբ), արեւմուտքից Շիրակի, արեւելքից Տավուշի, հարավից Կոտայքի եւ Արագածոտնի մարզերին: Սահմանամերձ բնակավայրերն են Արծնի, Ապավեն, Ձորամուտ, Պաղաղբյուր, Ջիլիզա:
Մարզի տարածքով են անցնում Թբիլիսի-Երեւան երկաթուղու մի հատվածը: ՀՀ Լոռու մարզն ընդգրկում է Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի, Թումանյանի, Գուգարքի տարածաշրջանները, Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան, Ալավերդի, Տաշիր, Ախթալա, Թումանյան, Շամլուղ քաղաքները:

Лорийская область

Լոռու մարզում ծովի մակերեւույթից բարձրագույն կետը Աչքասար լեռան գագաթն է (3196մ), ամենացածրը՝ Դեբեդ գետի ստորին հոսանքի շրջանը (մոտ 380 մ): Լոռու մարզն ընդգրկում է Դեբեդ գետի ավազանը ամբողջությամբ եւ ունի լեռնային ռելիեֆ: Նրա տարածքում են ձգվում Ջավախքի, Բազումի, Փամբակի, Գուգարաց, Վիրահայոց, Հալաբի լեռնաշղթաները: Առանձնանում են Փամբակի, Լոռվա գոգավորությունները եւ Լոռվա ձորը: Մարզն աչքի է ընկնում համեմատաբար խոնավ կլիմայով: Միջին եւ բարձրադիր գոտում կլիման բարեխառն լեռնային է, տեւական, ցուրտ ձմեռներով: Ամեն տարի հաստատվում է կայուն ձնածածկույթ: Ամառները տաք են, համեմատաբար խոնավ: Տարեկան թափվում են 600-700 մմ մթնոլորտային տեղումներ: Նախալեռնային գոտում կլիման մերձարեւադարձային է, չափավոր շոգ եւ չորային ամառներով, մեղմ ձմեռներով: Ագրոկլիմայական տեսակետից ընկած է ինտենսիվ ոռոգման գոտում: Մարզի տարածքով է հոսում Դեբեդ գետը՝ Ձորագետ, Մարցագետ եւ Փամբակ վտակներով: Հարուստ է նաեւ հանքային աղբյուրներով: Մարզի տարածքում տիրապետում են անտառային, լեռնատափաստանային, մերձալպյան մարգագետինները։

Մարզի տնտեսության առաջատար ճյուղերը գյուղատնտեսությունն ու արդյունաբերությունն են: Գյուղատնտեսության ոլորտում առանձնանում են հացահատիկի, կարտոֆիլի, բանջարեղենի և անասնաբուծական մթերքի արտադրությունները: Մարզի արդյունաբերության հիմնական ուղղություններն են հանքագործական արդյունաբերությունը և մշակող արդյունաբերությունը:

Հաղպատի վանական համալիր - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան
Հաղպատի վանական համալիր

Մարզը հարուստ է պատմամշակութային հուշարձաններով։ Դրանցից նշանավորներից են՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Հաղպատի և Սանահինի վանքերը, Քոբայրը, Օձունը և այլն։

Տավուշի մարզ

ՀՀ Տավուշի մարզը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքի հյուսիս-արևելյան հատվածում։ Մարզը հարավում սահմանակից է ՀՀ Գեղարքունիքի և Կոտայքի մարզերին, արևմուտքում՝ ՀՀ Լոռու մարզին, հյուսիսում՝ Վրաստանին և արևելքում՝ Ադրբեջանին։

Մարզն ունի մոտ 350 կմ միջպետական սահման, որից 300-ը Ադրբեջանի Հանրապետության հետ, 50-ը՝ Վրաստանի:

Тавушская область

Ծովի մակերևույթից ամենացածր կետը գտնվում է Դեբեդավան գյուղի մոտ՝ 380 մ, ամենաբարձր կետը Միափորի լեռնաշղթայի համանուն գագաթն է՝ 2993 մ: Մարզը գտնվում է ՀՀ չափավոր խոնավ տարածաշրջանում։ Արևափայլքի տարեկան տևողությունը 1900-2000 ժամ է։ Ամառները լինում են տաք, ձմեռները՝ մեղմ։ Գետերը պատկանում են Կասպից ծովի (Քուռ գետի) ավազանին և սնվում են հալոցքային, ստորերկրյա և անձրևային ջրերից:

Տավուշի բնաշխարհը

Մարզի բնությունը գեղատեսիլ է։ Ընդհանուր մակերեսի 51%-ը զբաղեցնում են խառը անտառները, որոնք աչքի են ընկնում բուսական և կենդանական աշխարհի բազմազանությամբ, բնական ժառանգության անզուգական հուշարձաններով։ Բնության նախաստեղծ վիճակի պահպանության, առավել հարստացման և տեղական պայմաններում նոր տեսակների ստացման նպատակով Աղստևի ավազանում ստեղծվել է Դիլիջանի ազգային պարկը և Իջևանի անտառային այգին՝ դենդրոպարկը։ Մարզի և հատկապես Աղստևի հովտի բնակլիմայական պայմանները (մեղմ կլիմա, թթվածնով հարուստ լեռնային մաքուր օդ, հանքային բուժիչ ջրեր, անտառներ, դեղաբույսերով հարուստ լեռնաշխարհ) չափազանց նպաստավոր են բնակչության հանգստի կազմակերպման, առողջության վերականգնման և միջազգային տուրիզմի ծավալման համար։

Գոշավանք - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան
Գոշավանք

ՀՀ Տավուշի մարզի տարածքը չափազանց հարուստ է պատմամշակութային կառույցներով՝ վանքային համալիրներ, բերդեր, խաչքարեր, կամուրջներ, դամբարաններ, հուշակոթողներ, հուշաղբյուրներ: Հատկանշական են Գոշավանքը, Հաղարծնի ու Մակարավանքի համալիրները, Տավուշի բերդը և այլն։

Տավուշի մարզն ապշեցնում է իր բուսական և կենդանական աշխարհների բազմազանությամբ։ Ընդհանուր մակերեսի 51 %-ը զբաղեցնում են խառն անտառները։

Բուսական և կենդանական աշխարհի պահպանման և հարստացման նպատակով 1958թ․-ին ստեղծվել է Դիլիջանի ազգային պարկը։ Ազգային պարկի տարածքը կազմում է 34000 հեկտար։ Այստեղ հաշվառված են 977 տեսակ ծաղկավոր բույսեր, որոնցից 40 տեսակը հազվագյուտ են, իսկ 29 գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում։ Ազգային պարկի տարածքում են գտնվում Պարզ լիճը և Գոշի լիճը։

Արագածոտնի մարզ

ՀՀ Արագածոտնի մարզը իր աշխարհագրական դիրքով, տնտեսական եւ քաղաքական, պաշտպանական նշանակությամբ, բնակլիմայական պայմաններուվ միշտ էլ կարեւոր դեր է ունեցել հայոց պատմության բոլոր ժամանակներում:

Մարզում պահպանվել են դեռևս նախնադարյան մարդու բնակության, կիկլոպյան ամրոցների հետքեր, պաշպանական ու պաշտամունքային հնադարյան բազմաթիվ կառույցների մնացորդներ:

Մարզի տեղադիրքը և կլիման

Արագածոտնի մարզը իր մեջ նրառում նաև Փամբակի ու Ծաղկունյաց լեռնաշղթաների միջև ընկած տարածքը:

Այնտեղ մարդու կենսագործունեության, հատկապես տնտեսության վարման համար բավարար պայմաններ կան: Եվ պատահական չէ, որ պատմության բոլոր ժամանակներում մարզի տարածքը միշտ իրեն է գրավել ոչ միայն ժողովրդի հոծ բազմություններ, այլեւ եղել է հայոց արքունական եւ ամառանոցային եւ որսորդական տարածք:

Մարզն աչքի է ընկնում բնակլիմայական պայմանների բազմազանությամբ: Ըստ բարձրության տարեկան միջին ջերմաստիճանը և տեղումների քանակը խիստ տարբեր են։ Արագածի գագաթամերձ շրջանում տեղումները տարեկան հասնում են 850-900 մմ, իսկ համեմատաբար ցածրադիր (1000 մ ) բարձրություններում՝ 300 մմ։ Արարատյան դաշտին հարող հատվածներում ամռանը տաք է, իսկ ձմռանը՝ չափավոր ցուրտ:

Арагацотнская область

Այստեղ լավ պայմաններ կան ջերմասեր մշակաբույսերի՝ խաղողի, ծիրանի, դեղձի, բանջարանոցային եւ բոստանային մշակաբույսերի մշակության համար: Դրանք մշակվում են Աշտարակի ողջ տարածաշրջանում եւ Թալինի տարածաշրջանի հարավ-արեւմտյան հատվածում: Թալինի տարածաշրջանի հյուսիսային հատվածը, Ապարանի եւ Արագածի տարածաշրջանները հարմար են հացահատիկի, կարտոֆիլի եւ բանջարեղենի մի քանի տեսակների արտադրության համար: Բնական լանդշաֆտային գոտիներից մարզում հանդիպում են կիսաանապատային, չոր լեռնատափաստանային, ալպյան և նիվալ գոտիները։

Մարզի օգտակար հանածոները

Տարածված են հատկապես շինանյութերը՝ տուֆը, բազալտը, կրաքարը, կավահողը, խարամը, պեմզան և պեռլիտը։ Վերջինս կազմում է նախկին Խորհրդային Միության ողջ պաշարի 90%-ը եւ իր որակական հատկություններով համարվում է աշխարհում լավագույններից մեկը: Մարզում են գտնվում նաեւ Ծաղկասար (2219 մ), Իրինդ (2050 մ), Արտենի (2047 մ) հանգած հրաբուխները։ Մարզի ջրային պաշարները գոյանում են Արագած լեռան ձնահալոցքից, տեղումներից եւ բնական աղբյուրներից:

Քայլարշավ դեպի Ապարանի ջրամբար | Մարիաննա Գեվորգյան
Ապարանի ջրամբար

Մարզի խոշոր գետերն են Քասաղը և Գեղաձորը։ Կան շատ հեղեղատարեր: (նշանավոր է Մաստարայի հեղեղատարը)։ Մարզի տարածքով է անցնում Արզնի-Շամիրամ ջրանցքը, գործում է նաև Թալինի ջրանցքը։ Մարզն աչքի է ընկնում ջրամբարների առատությամբ։ Գործում են Ապարանի, Հալավարի, Ծիլքարի, Ներքին Սասնաշենի, Դավթաշենի, Թալինի, Վերին Բազմաբերդի, Կաքավաձորի, Շենիկի, Աշնակի, Սաբունչիի ջրամբարները։

Արագածի մերձգագաթային սարավանդի վրա գտնվում է Քարի լիճը։ Մարզի ընդերքը հարուստ է օգտակար հանածոներով: Տարածված են հատկապես շինանյութերը՝ տուֆը, բազալտը, կրաքարը, կավահողը, խարամը, պեմզան, պեռլիտը։

Բնական հրաշալիքներ՝

Ամբերդ Ամրոց / Հայաստանի Ամրոցները | Armland.am
Ամբերդ

ՀՀ Արագածոտնի մարզը հանրապետության տնտեսապես զարգացած մարզերից է: Մարզի տնտեսության հիմքն արդյունաբերությունը և գուղատնտեսությունն են: Մարզը հարուստ է պատմամշակութային հուշարձաններով. այստեղ հաշվառված է 1796 հուշարձան, որից շուրջ 400-ը գտնվում է պետական պահպանման տակ: Դրանցից նշանավորներից են Ամբերդը, Հովհաննավանքը, Սաղմոսավանքը, Դաշտադեմի ամրոցը և այլն։

Կոտայքի մարզ

Կոտայքի մարզը գտնվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական մասում, ծովի մակերեւույթից 900- 2500 մ բարձրության վրա: Տարածքն ընդգրկում է Հրազդան գետի վերին  և միջին ավազանն ու Մարմարիկ գետի ավազանն ամբողջությամբ: Հյուսիսից սահմանափակվում է Գութանասար, իսկ հյուսիս-արեւելքից՝ Հատիսի լեռնազանգվածներով: Հարավ-արևմուտքում աստիճանաբար ցածրանալով՝ ձուլվում է Արարատյան դաշտին: Կոտայքի սարավանդն ընկած է Հրազդան գետի միջին հոսանքի ձախափնյա մասից մինչև Գեղամա լեռների արևմտյան ստորոտը: Հրազդան գետի ձախակողմյան վտակների մի մասը գետնի տակ ներծծված ջրերի շնորհիվ գարնանը դուրս են ցայտում /շատ լինելու պատճառով դրանց անվանում են «40 աղբյուր»/:

Котайкская область

Ոռոգման համակարգը

Կոտայքի մարզի ոռոգման համակարգում մեծ նշանակություն ունի Ակնա լիճը /3032մ. բարձրություն/, որով ջրարբիացվում են ամառային արոտավայրերը: Հիմնական լեռնագրական միավորներն են Կոտայքի և Եղվարդի բլրաալիքային սարավանդները, Մարմարիկի վտակներով կտրտված Փամբակի լեռնաշղթայի լանջերը, Գեղամա լեռնաշղթայի լեռնաճյուղերն ու լավային հոսքերը:

Տիրապետող են կիսաանապատային, լեռնատափաստանային լանդշաֆտները՝ համապատասխան բուսական և կենդանական աշխարհներով: Կլիմայական գոտին խառն է, իսկ աշխարհագրական դիրքն, ընդհանուր առմամբ, նպաստավոր : Կոտայքի մարզի տարածքով են անցնում Երևան-Շորժա և Հրազդան-Իջևան երկաթուղիները, իսկ մարզկենտրոնից մինչեւ մայրաքաղաք ընդամենը 45 կմ է: Ազգաբնակչության 97,6 %- ը հայեր են: Ազգային փոքրամասնություններից մարզում բնակվում են՝ եզդիներ, ասորիներ, ռուսներ, քրդեր:

Բնական հրաշալիքներ՝

Կոտայքի մարզը Հանրապետության տնտեսական խոշորագույն կենտրոններից է: Հրազդանում մինչ օրս գործում է ջերմաէլեկտրակայան և ջրաէլեկտրակայան, որոնք բավարարում են Հայաստանի էներգետիկ պահանջների մի մասը։ Մարմարիկ գետի ձախ ափին գտնվող Մեղրաձոր գյուղում պահվում են երկրի ոսկու պաշարների մեծ մասը։ Ծաղկաձոր քաղաքը Հայաստանի լեռնադահուկային սպորտի կենտրոնն է, որն ունի կարևոր զբոսաշրջային նշանակություն:

Գառնու հեթանոսական տաճար - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան
Գառնի

Մարզի տարածքը հարուստ է նաև պատմամշակութային հուշարձաններով։ Մարզում գրանցված են 3028 պատմամշակութային արժեքներ և հուշարձաններ: Դրանցից նշանավորներից են Գառնու հեթանոսական տաճարը, Գեղարդավանք, Կեչառիսը, Բջնիի բերդը և այլն։

Գեղարքունիքի մարզ

ՀՀ Գեղարքունիքի մարզը գտնվում է ՀՀ տարածքի արևելքում: Մարզը սահմանակից է ՀՀ Տավուշի / հյուսիսում/, Կոտայքի և Արարատի /արևմուտքում/ և Վայոց Ձորի մարզերին /հարավում/, ինչպես նաև Ադրբեջանին /արևելքում/: Մարզի ամենաերկար  ձգվածությունը  հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք կազմում է 115 կմ, արևմուտքից արևելք՝ 85 կմ: Գեղարքունիքի մարզում կարելի է տեղավորել Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերը ամբողջությամբ: Սահմանակից է ՀՀ Տավուշի, Կոտայքի, Արարատի, Վայոց Ձորի մարզերին, իսկ արտաքին սահման ունի Ադրբեջանի և Արցախի հանրապետության հետ։

Գեղարքունիքի մարզ

Գեղարքունիքն  ամենախոշոր մարզն է ըստ  տարածքի և զբաղեցնում  է ՀՀ տարածքի 18%-ը: Մարզն  իր մեջ  ներառում  է 5 քաղաք՝ Գավառ, Ճամբարակ, Մարտունի, Սևան, Վարդենիս և 87 գյուղական  բնակավայրեր: Գեղարքունիքի մարզի կլիման  բնորոշվում է երկարատև  և խստաշունչ ձմեռներով, քանի որ  գտնվում է  ընդհանուր առմամբ ծովի  մակերևույթից 2000-3500 մ բարձրության վրա: Մարզի ամենաբարձր կետը՝ Աժդահակ լեռան գագաթն է 3598մ: Բարձր լեռներ են Սպիտակասարը 3555 մ, Վարդենիսը 3522 մ, Գեղասարը 3446մ: Ամենաերկար  գետերն են Արգիճին (51 կմ), Գավառագետը (47 կմ), և Մասրիկը (45 կմ), առկա  են նաև  խառնարանային լճեր՝ Աժդահակ և Արմաղան /մինչև 50 մ տրամագծով և 15 մ խորությամբ/:

Աժդահակ (լեռնագագաթ) - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան
Աժդահակ լեռ

Բնական գոգավորություն՝

Գոգավորության  հյուսիսային մասով ձգվում  են Արեգունու, հյուսիս-արևելյան մասով Սևանի լեռնաշղթաները, իսկ արևելյան մասով Արևելյան Սևանի լեռնաշղթան, որը  օղակ է  Սևանի ու Վարդենիսի  լեռնաշղթաների միջև: Եթե Արեգունու  և Սևանի լեռնաշղթաների Գեղարքունիքի մարզի  սահմաններում գտնվող   լանջերը  զառիթափ են ու կտրտված, ապա Գեղամա և Վարդենիսի լեռնաշղթաների  դեպի Սևանա  լիճ նայող լանջերը համեմատաբար  մեղմաթեք են, որտեղ այդ լեռների  բազմաթիվ հրաբխային կոներից   դուրս ժայթքած  լավան հրաբխային  լեռնալանջերից բացի  առաջացրել է  նաև  սարավանդներ, քարակարկառներ: Մարզի հենց այս  հատվածներում էլ՝ Գեղամա և Վարդենիսի լեռնաշղթաների  ու Սևանա լճի միջև  գտնվող վայրերում  զգալի հարթ տարածություններ կան, որոնք շատ հարմար  են հողագործության  համար: Դրանք հատկապես Մասրիկ, Արգիճի գետերի ու Գավառագետի հովիտներն են: Դրանցից համեմատաբար  ընդարձակը Մասրիկի  դաշտն է: Այդ հարթ տարածությունները  ծովի  մակերևույթից ունեն 1900-2200մ  բարձրություն:

Կենդանական աշխարհը

Կենդանական աշխարհը հարուստ չէ, լճի մակարդակի  իջեցման  հետևանքով խիստ կրճատվել  է  թռչունների   ու ձկների  տեսակները: Բնական  մյուս տեսակի  ռեսուրսներից , մարզը  հանրահայտ է ոսկու պաշարներով /Սոտքի հանքավայր/: Սոտքի ոսկու հանքավայրի առանձին  հանքախորշերում պահպանված  նշանով ոսկի  արդյունահավել  է հազարամյակներ առաջ:   Ապացուցված է, որ Լճաշենի դամբարաններից գտնված ոսկյա իրերը /այդ թվում արձանիկը/ պատրաստված են Սոտքի  հանքավայրի ոսկուց: Կան  քրոմի ու հրակայուն  ապարների զգալի պաշարներ Շորժայի  հանգույցում, տուֆի ու հրաբխային խարամի պաշարներ՝ Վարդենիսի տարածաշրջանում, պեռլիտի պաշարներ՝ Մարտունու տարածաշրջանում, բազալտի պաշարներ կան համարյա ամենուրեք: Հանքային ջրի պաշարներ կան Գավառի  և Մարտունու  տարածաշրջաններում:

Մարզի տարածքում պահպանվել  են բազմաթիվ  միջնադարյան  ճարտարապետական   հուշարձաններ, բայց առանձնապես ուշագրավ են  բնական հուշարձանները՝ խառնարանային լճերը, խարամային կոները, ընդարձակ ՙքարային ծովերը՚: Մեծ հետաքրքրություն  են ներկայացնում Սևանա  լճից ազատված  տարածքներում հայտնաբերված մինչև 5000-ամյա հնության դամբարանները:

Մարզի տարածքում  է գտնվում «Սևան Ազգային պարկը» /կազմավորվել է 1978թ.-ին/: Այն զբաղեցնում  է Սևանի  միջլեռնային  գոգավորության հատակը կազմող Սևանա լճի և դրա հատակի ազատված տարածքները: Մակերեսը կազմում  է 150.1 հազար հա, որից 24.9 հազ. հա առափնյա ցամաքային  տարածքներ են: Այն շրջափակված է Արեգունու, Գեղամա, Վարդենիսի, Փամբակի և Սևանի լեռնաշղթաների լանջերով:  Այստեղ պահպանվել են բույսերի 1600 և կենդանիների 330 տարատեսակներ:

Բնական հրաշալիքները՝

Սևանի և շրջակա միջավայրի պահպանության համար 1978թ․-ին ստաղծվել է Սևան ազգային պարկը։Այստեղ պահպանվում են բույսերի 1600 և կենդանիների 330 տարատեսակներ։ Սևան ազգային պարկի և դրա պահպանական գոտու տարածքներում հանդիպում են թռչունների 267 տեսակներ։ 39 թռչնատեսակներ ընդգրկված են Հայաստանի Կարմիր գրքում։

Սևանավանք - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան
Սևանավանք

Մարզում հիմնականում զբաղվում են անասնապահությամբ, կերային և հացահատիկային բույսերի մշակությամբ, կարտոֆիլագործությամբ։ Մարզը հարուստ է նաև պատմամշակութային հուշարձաններով։ Դրանցից նշանավորներից են Սևանավանքը, Հայրավանքը, Սելիմի քարավանատունը, Նորատուսի եկեղեցին, Մաքենյաց վանքը և այլն։

Արմավիրի մարզ

Արմավիրի մարզը հարուստ է պատմական բացառիկ հուշարձաններով:

Армавир

Եզակի հուշարձան է Մեծամորի բլրի լանջին պեղված հինգհազարամյա հնության (բրոնզեդարյան) մետաղաձուլարանը:

Պատմական մեծ արժեք են ներկայացնում ուրարտական քաղաք Արգիշտիխինիլիի ավերակները: Դրանց հարևանությամբ Արաքս գետի նախկին հունի ձախ ափին գտնվել է հայոց նախկին մայրաքաղաքը՝ Արմավիրը, որը դարեր շարունակ եղել է տնտեսական և մշակութային խոշոր կենտրոն ու մնացել է այդպիսին մինչև նոր մայրաքաղաքի՝ Արտաշատի հիմնադրումը: Դրանից քիչ արևմուտք՝ Արաքսի ու Ախուրյանի միախառնման տեղում նշմարվում են այլ նշանավոր քաղաքի՝ Երվանդունիների թագավորության վերջին մայրաքաղաքի՝ Երվանդաշատի փլատակները: Պատմաճարտարապետական մեծագույն արժեք է ներկայացնում նաև Սարդարապատի հուշահամալիրը:

Արմավիրի մարզը բնակչության բացարձակ թվով գրավում է միջին տեղ, բայց առաջինն է բնակչության խտության ցուցանիշով: Բնակչության ավանդական զբաղմունքը գյուղատնտեսությունն է:

Մարզն եղել է պատմական Հայաստանի Այրարատ նահանգի մի մասը: Գտնվում է 800-1000 մ բարձրություններում։ Արմավիրի մարզկենտրոնն Արմավիր քաղաքն է։ Մյուս քաղաքներն են Վաղարշապատը և Մեծամորը։ Արմավիրի մարզը բնակչության թվով և խտությամբ ՀՀ-ում գրավում է առաջին տեղը։

Մարզի տարածքում է գտնվում հանրապետությունում միակ «Որդան Կարմիր» արգելավայրը: Աշխարհի ամենահին աստղադիտարանը հիմնվել է մ.թ.ա. 19 դարում ներկայիս Արմավիրի մարզի Մեծամոր պատմահնագիտական արգելոց-թանգարանի(1968) տարածքում։

Արմավիրի մարզը գյուղատնտեսական ուղղվածության մարզ է, քանի որ գտնվում է հիմնականում Արարատյան դաշտի բարեբեր հողերի վրա։ Արմավիրի մարզի խոշոր գյուղերն են Նալբանդյան, Արշալույս, Փարաքար, Սարդարապատ:

Հանրապետության Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ եւ անհետացող վայրի ֆլորայի 387 տեսակներից յոթը, ֆաունայի 99 տեսակներից 38-ը՝ աճում եւ բազմանում են Արմավիրի մարզի տարածքում:

Մեծամորի ԱԷԿ-ի շահագործման ժամկետը երկարացվել է 10 տարով - Mediamax.am
Մեծամորի ատոմակայան

Մարզը հարուստ է պատմաճարտարապետական հուշարձաններով։Պատմաճարտարապետական մեծագույն արժեք են ներկայացնում Էջմիածնի վանական կառույցները, Զվարթնոց տաճարի ավերակները, Վաղարշապատում Սուրբ Հռիփսիմե, Սուրբ Գայանե, Շողակաթ եկեղեցիները, ինչպես նաև Սարդարապատի հուշահամալիրը։ Պետք է նաև չմոռանանք, որ Արմավիրի մարզում է գտնվում նաև Հայաստանի ու տարածաշրջանի միակ ատոմակայանը՝ Մեծամորի աէկը։

Արարատի մարզ

Արարատի մարզի տարածքը եղել է պատմական Հայաստանի Այրարատ նահանգի Ոստան գավառի մի մասը, այն գավառի, որը միջնադարում հայտնի էր որպես մայրաքաղաքների գավառ: Այստեղ էին գտնվում Արտաշատ և Դվին մայրաքաղաքները: Արարատի մարզը սահմանակից է Թուրքիային և Ադրբեջանի կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը:

Մարզը գտնվում է Հայաստանի հարավ-արևմուտքում: Հյուսիս-արևմուտքից սահմանակից է Արմավիրի մարզին, հյուսիսից՝ Երևանին ու Կոտայքի մարզին, արևելքից Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերին, հարավից՝ Ադրբեջանի մասը կազմող Նախիջևանին, իսկ հարավ-արևմուտքից Թուրքիային։ Մարզկենտրոնը Արտաշատ քաղաքն է։

Արարատի մարզ

Արարատի մարզի տարածքը որոշակիորեն բաժանվում է երկու մասի՝ հարթավայրային և լեռնային: Հարթավայրային մասը 10-15կմ լայնության գոտով ձգվում է Հրազդան գետից մինչև ՀՀ պետական սահմանը:

Մարզի լեռնային մեծ մասը զբաղեցնում են Գեղամա լեռների լանջերը և Ուրծի ու Երանոսի լեռները: Այստեղ առանձին կղզյակներով պահպանվում է անտառը, որը հիմնել է հայոց Խոսրով Կոտակ թագավորը, IV դարում: Այդտեղ այժմ կազմակերպվել է Խոսրովի արգելոցը:

Մարզի խոշոր գետերն են Արաքսը, Հրազդանը, Ազատը, Վեդին։ Արարատյան հարթավայրով անցնող գետերը ունեն ոռոգիչ նշանակություն։

Արարատի մարզը տնտեսապես Հայաստանի ամենազարգացած մարզերից է, հատկապես կարևոր է մարզի գյուղատնտեսական նշանակությունը։ Ունենալով Արարատյան դաշտի մի մեծ հատված՝ մարզը տալիս է Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքի զգալի մասը։ Առավել զարգացած է երկրագործությունը։

Մարզը հարուստ է պատմամշակութային հուշարձաններով, այստեղ հաշվառված է 906 հուշարձան, որոնցից 808-ը գտնվում է պետական պահպանման տակ:

ԽՈՐ ՎԻՐԱՊ ՎԱՆՔ – Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի  պահպանության ծառայության
Խոր Վիրապ

Դրանցից նշանավորներից են՝ Խոր Վիրապ վանական համալիրը և Արտաշատ հնավայրը, Դվին հնավայրը, Տափի բերդը և այլն։

Վայոց ձորի մարզ

Փոքրիկ պատմական ակնարկ՝

Վայոց ձորի մարզը ՀՀ մարզերի շարքում տարածքի մեծությամբ գրավում է միջին տեղ, իսկ բնակչության թվով ամենափոքր մարզն է։ Մարզը զբաղեցնում է 2308 քառ.կմ մակերես, հյուսիսից սահմանակից է Գեղարքունիքի մարզին, հյուսիսարևելքից՝ Արցախին, հարավարևելքից՝ Սյունիքին, հարավից՝ Նախիջևանի Հանրապետությանը (Ադրբեջան), արևմուտքից՝ Արարատի մարզին։

Вайоцдзорская область

Վայոց ձորը բնակատեղի է եղել վաղնջական ժամանակներից։ Այս փաստի մասին վկայում են պեղումների ընթացքում հայտանաբերված նախամարդու իրերը, բրոնզե դարին վերաբեող դաշույնները, ճարմանդները, ապարանջանները, մատանիները և այլ իրեր։ Ժայռերին հայտնաբերվել են բազում փորագրություններ, որսորդական տեսարաններով և զանազան կենդանիներով։ Իսկ 2008 թվականին միջազգային հնագիտական արշավախմբի կողմից Վայոց ձորում կատարված նոր հայտնագործությունը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Վայոց ձորը եղել է բնակատեղի ավելի քան 5000 տարվա վաղեմությամբ։ Արշավախմբի կողմից Թռչունների քարայրում պեղումների արդյունքում հայտանաբերվել է 5500 տարվա հնության կաշվե կոշիկ՝ տրեխ։

Մարզը գտնվում է Արփա գետի ավազանում: Վայոց Ձորը մի կողմից պատված է Շարուրի դաշտով, մյուս կողմից Վարդենիսի լեռնաշղթայով: Աշխարհագրական բազմազանությունը պայմանավորված է մարզի՝ գոգավոր տարածքում գտնվելով, քանզի այն շրջապատված է տարբեր ռելիեֆներով: Վայոց ձորի տարածքը մասնատված է բազմաթիվ գետակներով, գետերով, հովիտներով։ Հիմնական զարկերակը Արփա գետն է։

Վայոց ձորի մարզի տնտեսությունը ՀՀ տենտեսության թույլ օղակներից է։ Առաջատար է գյուատնտեսությունը, իսկ արդյունաբերությունը հիմնականում ներկայացված է գյուղմթերքների վերամշակմամբ։ Գյուղատնտեսության մեջ առաջատար է անասնապահությունը։

Բնական հրաշալիքները՝

Նորավանք
Նորավանք

Տեսարժան վայրերից են՝ Արենին, Գնդեվանքը, Նորավանքը, Արենի (Թռչունների) քարանձավը, Պռոշաբերդը, Օրբելյանների քարավանատունը, Սմբատաբերդը, Ջերմուկի ջրվեժը և այլն։

Սյունիքի մարզ

Սյունիքի մարզի տարածքի մեծ մասը կազմում են ժայռերը, լեռնաշղթաները և անդնդախոր ձորերը, որոնց միջով հոսում են լեռնային գետակներ։ Ամենամեծ գետը Որոտանն է։ Սյունիքի միջին բարձրությունը ծովի մակարդակից 2.200 մ է։ Ամենաբարձր լեռնագագաթներն են Կապուտջուղ (3.904), Ծղուկը (3.581), Թրասարը (2594 մ) Մեծ Իշխանասարը (3.550) և այլն։ Սակայն արշավականների համար ամենասիրված լեռը մնում է Խուստուփ լեռը։

Սյունիք կամ Սիսական

Ամենաբարձր լեռնագագաթը Կապուտջուղն  է /3904/: Հայտնի են նաև Բաղացսար, Խուստուփ, Մեծ Իշխանասար, Արամազդ, Ծղուկ լեռնագագաթները: Լեռնաշխարհի մարգագետինները, ճոխ արոտավայրերը հարմար են անասնապահության, իսկ գետահովիտները՝ երկրագործության զարգացման համար:
Զգալի տարածք են ընդգրկում անտառները, որոնցից են Մթնաձորը, Սոսու բնական եզակի անտառը:

Сюникская область

Անտառներն հարուստ են եզակի բուսատեսակներով և կենդանիներով: Հայաստանի բնական հարստություններով աչքի ընկնող երկրամասերից է Սյունիքը: Հնագույն ժամանակներից այստեղ արդյունահանվել են պղինձ և այլ գունավոր մետաղներ:

Մարզում կան շուրջ 170 մեծ և փոքր գետեր, որոնցից առավել խոշորներն են Որոտանը, Ողջին և Մեղրի գետը: Մարզի ջրամբարներն են Սպանդարյանի, Տոլորսի, Շամբի, Անգեղակոթի և Գեղիի ջրամբարները:

Մարզի տնտեսության ընդհանուր ծավալում գերակշռողը արդյունաբերության և գյուղատնտեսության ճյուղերն են: Մարզի արդյունաբերության հիմնական ճյուղը հանքարդյունաբերությունն է և էլեկտրաէներգիայի արտադրությունը։ Սյունիքի մարզը հանդիսանում է Հայկական լեռնաշխարհի հնագույն բնակավայրերից մեկը: Մարզում գրանցված են շուրջ 2812 պահպանվող պատմամշակութային հուշարձան:

Տաթևի վանք - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան
Տաթևի վանական համալիր

Դրանցից են՝ Տաթևի վանական համալիրը, Հալիձորի բերդը, Որոտնաբերդը, Վահանվանքը, Հին Խնձորեսկը և այլն։

ՀՀ վարչատարածքային կառուցվածքը

Հասարակության, պետության կառավարումն իրականացվում է երկու հատույթով՝ ճյուղային և տարածքային։

Ճուղային կառավարումը վերաբերում է հասարակական կյանքի ոլորտների (տնտեսական, քաղաքական, սոցիալական և հոգևոր-մշակութային) կառավարմանը։ Ոլորտներից յուրաքանչյուրն ունի իր ճյուղերն ու ենթաճյուղերը, որոնց կառավարման համար ստեղծվում են ճյուղային նախարարություններ, կոմիտեներ, գործակալություններ, վարչություններ, ծառայություններ և այլն։

Տարածքային կառավարում իրականացնելու համար երկիրը բաժանում են մասերի, այսինքն՝ կատարում են վարչատարածքային բաժանում։

Վարչատարածքային բաժանման միավորները տարբեր երկրներում տարբեր կերպ են կոչվում՝ մարզ, նահանգ, երկրամաս, վիլայեթ, շրջան և այլն։ Այդ տարածքները կարող են տրոհվել ավելի փոքր միավորների՝ ընդհուպ մինչև գյուղական համայնքների։ Դրանք բոլորը վարչատարածքային բաժանման միավորներ են և միասին կազմում են պետության վարչատարածքային կառուցվածքը։

Հայկական ԽՍՀ-ի վարչական բաժանումը

1789.png

Խորհրդային Հայաստանն իր գոյության վերջին տարիներին բաժանված էր 59 առաջին աստիճանի վարչատարածքային միավորների՝ 37 վարչական շրջանների, 22 հանրապետական ենթակայության քաղաքների, ինչպես նաև 5 շրջանային ենթակայության, 31 քաղաքատիպ ավանների և շուրջ 479 գյուղական խորհուրդների, որոնք վարչատարածքային բաժանման երկրորդ աստիճանի միավորներ էին։

Հայաստանի Հանրապետության ներկայիս վարչատարածքային բաժանումը հաստատվել է ՀՀ Ազգային ժողովի 1995 թ. ընդունած օրենքով։ Վարչական նախկին շրջանների միավորման արդյունքում ստեղծվեցին 10 վարչական մարզեր և Երևանը՝ մարզի կարգավիճակով։

Երկրորդ աստիճանի միավորները կոչվեցին համայնքներ: Ավելի ուշ՝ 2009 թ. հունիսի 1-ից Երևանը նույնպես ստացավ համայնքի կարգավիճակ, իսկ 2006 թ-ին քաղաքային համայնք դարձավ Այրում բնակավայրը։

Այժմ ՀՀ-ն ունի 49 քաղաքային համայնք, իսկ 866 գյուղական համայնքները 2016թ.-ից ենթարկվում են խոշորացման՝ տարբեր առանձին համայնքների միավորման արդյունքում։

ՀՀ-ի ներկա վարչական բաժանումը

111.png

Հայաստանի Հանրապետության մարզերը, որոնք պատկերված են ՀՀ վարչական բաժանման քարտեզում, նկատելիորեն տարբերվում են թե՛ տարածքի մեծությամբ, թե՛ բնակչության թվով։ Դա երևում է նաև ստորև բերված աղյուսակից։

78.jpg

ՀՀ սպասարկման ոլորտը

Տնտեսության մյուս ոլորտը սպասարկման (կամ ծառայությունների) ոլորտն է (օգտագործվում է նաև ոչ արտադրական ոլորտ անվանումը): Այն միավորում է տնտեսության այն ճյուղերն ու մարդկային գործունեության տեսակները, որոնք ուղղակիորեն չեն մասնակցում նյութական արժեքների ստեղծմանը, բայց համատեղ ուժերով որոշում են մարդկանց ապրելակերպը, կյանքի մակարդակը, բարեկեցությունն ու սպառումը, բավարարում են նրանց հոգևոր և նյութական պահանջները: Այդ ճյուղերն ու գործունեության տեսակները նույնպես բազմազան են (առևտուր, կրթություն, գիտություն, առողջապահություն, մշակույթ, սպորտ, կապ, մարդատար տրանսպորտ, բանկային գործ, ֆինանսավարկային սպասարկում, պետական և հասարակական կառավարում)։

Սպասարկման ոլորտի կառուցվածքը — դաս։ Աշխարհագրություն, 7-րդ դասարան.

Աշխարհի շատ երկրների նման, Հայաստանի Հանրապետությունում ևս սպասարկման ոլորտն ավելի արագ է զարգանում, քան արտադրականը։ Դրա բաժինն աճում է երկրի համախառն ներքին արդյունքում (ՀՆԱ) և ազգային եկամտում։ Առաջընթաց տեմպերով մեծանում է այդ ոլորտում զբաղվածների թիվը։ Ներկայումս հանրապետության զբաղվածության շուրջ 44%-ը բաժին է ընկնում սպասարկման ոլորտին:

Սպասարկման ոլորտի զարգացումն ու տարածքային կազմակերպումը պայմանավորող գլխավոր գործոններն են. երկրի տնտեսական զարգացման մակարդակը, բնակչության թիվը և կազմը, կենսամակարդակը, տարաբնակեցման բնույթը, աշխատանքային ռեսուրսների թիվն ու որակը, տրանսպորտային համակարգի զարգացման մակարդակը: Ինչքան այդ ցուցանիշները բարձր են, այնքան զարգացած է սպասարկման ոլորտը, և արդյունավետ է տարածքային կազմակերպումը:

Ոչ արտադրական ոլորտ. ընդհանուր բնութագիրը — դաս։ Աշխարհագրություն, 7-րդ  դասարան.

Սպասարկման ոլորտի ճյուղերի մի մասի տեղաբաշխումը հիմնականում կրկնում է բնակչության տեղաբաշխման և տարաբնակեցման պատկերը։ Այդպիսի ճյուղեր կան ՀՀ գրեթե բոլոր բնակավայրերում։ Որքան մարդաշատ է բնակավայրը և որքան ավելի կենտրոնական տեղ է գրավում տարաբնակեցման ցանցում, այնքան շատ են այդտեղ առկա սպասարկման ոլորտի տեսակները։

ՀՀ-ում 2011 թ. ծառայությունների ընդհանուր ծավալի 86%-ը բաժին է ընկել Երևանին։ Մեկ բնակչին ընկնող ծառայությունների ծավալով Երևանը գերազանցում է միջին հանրապետական ցուցանիշը 2․5 անգամ: Մինչդեռ բոլոր մարզերը մեկ բնակչին ընկնող ծառայությունների ծավալով զիջում են միջին հանրապետական ցուցանիշին 3-ից (Կոտայքի մարզ) 6 (Արարատի մարզ) անգամ։

Կան նաև սպասարկման ոլորտի այնպիսի ճյուղեր, որոնց համար բնորոշ է համակենտրոնացված տեղաբաշխումը, այսինքն՝ դրանք համատարած չեն և կենտրոնանում են միայն որոշակի բնակավայրերում։

Կրթությունը։ Յուրաքանչյուր ժողովրդի ու պետության կյանքում չափազանց մեծ է կրթության դերը։ Հայ ժողովուրդը միշտ էլ առանձնահատուկ նշանակություն է տվել կրթությանը։ Քրիստոնեությունը պետական կրոն հռչակելուց հետո բազմաթիվ եկեղեցիներին կից բացվել են դպրոցներ, իսկ ավելի ուշ՝ միջին դարերում, ստեղծվել են նաև համալսարաններ (Տաթևի, Գլաձորի և այլն)։

1914-1915 թթ. ուստարում ՀՀ-ի ներկայիս տարածքում հաշվվում էր տարբեր տիպի շուրջ 460 հանրակրթական դպրոց: Դրանցից ընդամենը 7-ն էր միջնակարգ կամ ոչ լրիվ միջնակարգ: 1921թ․ դեկրետ ընդունվեց հասուն տարիքի բնակչության անգրագիտությունը վերացնելու մասին, և 1929 թ. սկսվեց ընդհանուր տարրական ուսուցումը, իսկ 1970 թ.՝ համընդհանուր միջնակարգ պարտադիր կրթությունը։

Այժմ Հայաստանի Հանրապետությունում գործում է շուրջ 660 նախադպրոցական ուսումնական հաստատություն՝ ավելի քան 63 հազ. երեխայով, և 1441 հանրակրթական դպրոց՝ մոտ 386 հազ. աշակերտով։ Հանրապետությունում գործում են նաև երաժշտական, արվեստի և գեղարվեստի 220-ից ավելի դպրոցներ՝ մոտ 38 հազ. սովորողով։

Գիտություն — {Սեդա Հովհաննիսյան, 10-1 դասարան}

Նախադպրոցական և հանրակրթական հիմնարկների տեղաբաշխումը համընկնում է բնակավայրերի տեղաբաշխման, այսինքն՝ տարաբնակեցման ցանցի հետ: Ընդ որում, դրանք ներկայացված են բնակավայրերի մեծ մասում։ Ընդհանուր օրինաչափություն է. ինչքան բնակավայրը խոշոր է, և որքան խիտ է դրա հարակից տարածքների բնակչությունը, այնքան շատ ու բազմատեսակ են կրթական հիմնարկները:

Միջին մասնագիտական հաստատությունները կամ քոլեջները (թվով 97) տեղաբաշխված են քաղաքների մեծ մասում, իսկ բարձրագույն պետական ուսումնական հաստատությունները (թվով 23) հիմնականում կենտրոնացված են Երևանում․ Պետական բուհեր կամ մասնաճյուղեր, կան նաև մարզկենտրոններում, մասնավորապես՝ Գյումրիում, Վանաձորում, Գավառում, Կապանում, Իջևանում և Եղեգնաձորում:

ՀՀ անկախացումից հետո ավելի քան 45 բարձրագույն ուսումնական հաստատությունների ստեղծումը նպաստեց բարձրագույն կրթության ապակենտրոնացմանը։ Ներկայումս 68 բուհերից 53-ը գտնվում են Երևանում, որոնց բաժին է ընկնում ուսանողների թվաքանակի շուրջ 80%-ը։ Անկախության տարիներին բուհերի թվաքանակի ավելացմանը զուգընթաց մոտ երկու անգամ ավելացել է ուսանողների թվաքանակը։ ՀՀ բուհերից առաջնեկը և խոշորագույնը Երևանի պետական համալսարանն է (ԵՊՀ)։

Հանրապետության բուհերը մասնագետներ են պատրաստում ժամանակակից տնտեսության արտադրական և սպասարկման ոլորտների գրեթե բոլոր մասնագիտությունների գծով:

Գիտությունը: Կրթության հետ միասին գիտությունը սպասարկման ոլորտի այն ճյուղն է, որը երկրի հզորացման, միջազգային հեղինակության, բնակչության նյութական ու հոգևոր մակարդակի բարձրացման համար ունի հիմնարար նշանակություն: Ընդունված է ասել, որ այժմ գիտությունը վերածվում է հզոր արտադրողական ուժի, այսինքն՝ դառնում է արտադրական գործընթացի և տնտեսական արդյունքի ստեղծման անմիջական մասնակից: Գիտական հետազոտությունների արդյունքների, գյուտերի ու հայտնագործությունների ներդրման միջոցով մեծապես ավելանում է աշխատանքի արտադրողականությունը:

Գիտությունը որպես առանձին ճյուղ գոյություն է ունեցել ոչ բոլոր ժամանակներում և ոչ բոլոր ժողովուրդների մոտ: Այսօր այն հանդես է գալիս որպես ամեն մի ազգի ու պետության զարգացման մակարդակի գլխավոր ցուցանիշ:

Անցյալ դարի սկզբից արդեն աշխարհի զարգացած երկրներում գիտնականների թիվը տնտեսության մյուս ճյուղերում զբաղվածների թվի համեմատությամբ աճում էր առաջանցիկ տեմպերով:

Հայաստանում գիտության՝ որպես ինքնուրույն ճյուղի, հիմքերը դրվեցին առաջին հանրապետության տարիներին: Սկզբում այն սկսեց զարգանալ նոր ստեղծվող բուհերում: Հետագայում հիմնվեցին նաև գիտահետազոտական ինքնուրույն հիմնարկներ: Ավելի ուշ դրանք միավորվեցին հանրապետության նորաստեղծ Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) համակարգում (1943 թ):

Հայաստանի անկախության նախօրյակին գիտական աշխատողների թիվը գերազանցում էր 23 հազարը։ Յուրաքանչյուր 1000 բնակչին բաժին ընկնող գիտնականների թվով Հայաստանը առաջնակարգ տեղ էր
գրավում նախկին ԽՍՀՄ-ում։ Գիտության ամենատարբեր ճյուղերի գծով գիտական մշակումներ էին իրականացնում ակադեմիայի և նախարարությունների մի քանի տասնյակ գիտահետազոտական ինստիտուտներ և ավելի մեծ թվով բուհական ամբիոններ։ Գիտության մի շարք այնպիսի ճյուղեր, ինչպիսիք են հայագիտությունը, աստղաֆիզիկան, մաթեմատիկան, քիմիան լայն ճանաչման էին արժանացել ամբողջ աշխարհում։

Անկախության առաջին տարիներին սկսված խոր տնտեսական ճգնաժամը մեծ հարված հասցրեց նաև գիտությանը: Փակվեցին մի շարք գիտական հիմնարկներ, զգալիորեն նվազեց գիտաշխատողների թիվը, խիստ կրճատվեցին պետական բյուջեից գիտությանը հատկացվող միջոցները, գիտահետազոտական ոլորտում մեծ հեռանկարներ ունեցող շատ երիտասարդներ ստիպված հեռացան հայրենիքից: Այդ ամենով հանդերձ հայ գիտության մեծ ներուժի հիմնական մասը պահպանվել է, և բոլոր հիմքերը կան հավատալու, որ առաջիկայում այն
կկարողանա հաղթահարել առկա դժվարությունները, կվերակառուցվի ու կվերականգնի իր նախկին դերը՝
 ի նպաստ պետության հզորացման, մեր տնտեսության ու մշակույթի զարգացման։

Գիտական կազմակերպություններն ու հիմնարկները, ի տարբերություն կրթական հիմնարկների, համատարած տեղաբաշխում չունեն: Դրանք առավելապես կենտրոնացած են Երևանում: Մյուս կենտրոններից հիշարժան են Գյումրին, Վանաձորը, Վաղարշապատը, Աշտարակը, Բյուրականը։

Տրանսպորտի հիմնական տեսակները

Ներկայումս ՀՀ բեռնաշրջանառության ﬔջ առաջատար դերը պատկանում է խողովակաշարային տրանսպորտին, թեև Հայաստանի պես լեռնային մակերևույթ ունեցող երկրի համար անփոխարինելի նշանակություն ունի ավտոմոբիլային տրանսպորտը:

ՀՀ տրանսպորտային ցանցի զարգացած գործում կարևոր դեր է կատարել երկաթուղային տրանսպորտը։

Երկաթուղային տրանսպորտ: Երկաթուղու միջոցով իրականացվում է համաշխարհային բեռնաշրջանառության և ուղևորաշրջանառության ընդամենը 11%-ը: Սակայն դեպի ծով ելք չունեցող երկրներում, ինչպիսին է նաև Հայաստանը, երկաթուղու դերը բացառիկ է:

Ինչպես տեսնում եք էջ 182 քարտեզում՝ սկզբում կառուցվել է Սև և Կասպից ծովերն իրար միացնող Փոթի-Թբիլիսի-Բաքու գիծը , որից և ճյուղավորվել է Հայաստան եկող գիծը։ 1899 թ. շահագործման են հանձնվել Թբիլիսի-Ալեքսանդրապոլ (Գյումրի)-Կարս, 1902 թ.՝ Գյումրի-Մասիս–Երևան, 1908 թ.՝ Մասիս Նախիջևան–Ջուլֆա ճյուղավորումները: Ավելի ուշ, երբ կառուցվեց Կասպից ծովի հյուսիսային ուղղության մերձափնյա գիծը, անդրկովկասյան երկաթգծերը միացան Ռուսաստանի և դրա միջոցով էլ ՝ Եվրոպայի երկաթուղային ցանցին: Հետագայում երկաթգծեր կառուցվեցին արևմտյան ուղղությամբ (Կարսից դեպի Միջերկրական ծովի ափերը), կառուցվեց նաև Ջուլֆա–Բաքու երկաթգիծը, որն անցավ Հայաստանի ծայր հարավով։ Հայաստանը մտավ Եվրասիա մայրացամաքի՝ աշխարհի ամենահզոր երկաթուղային ցանցի մեջ: Սակայն ներկայումս (սկսած 1990-ական թթ. սկզբից) Հայաստանը ադրբեջանա-հայկական, թուրք-հայկական և վրաց-ռուսական հակամարտությունների պատճառով հայտնվել է երկաթուղային մեկուսացման մեջ։ Չեն գործում Երևան–Նախիջևան-Ջուլֆա-Բաքու, դրանից դեպի Կապան ճյուղավորվող, Երևան–Իջևան–Աղստաֆա, Գյումրի–Կարս, ինչպես նաև Սև ծովի ափով Վրաստանը (դրա միջոցով և Հայաստանը) Ռուսաստանին կապող երկաթգծերը։

Overview - Transport - Eurostat

Մեր հանրապետությունը շահագրգռված է ոչ միայն այժմ չգործող գծերի վերագործարկումով, այլև նոր գծերի կառուցման կարիք ունի: Քննարկվում են Հայաստան–Իրան և Վրաստանի տարածքով Հայաստան–Սև ծով երկաթուղիների կառուցման ծրագրերը։

ՀՀ գործող երկաթուղային ցանցի առանձնահատկությունն այն է, որ գլխավոր՝ Այրում-Վանաձոր-Գյումրի-Մասիս-Երասխավան մայրուղին հանրապետության տարածքի նկատմամբ եզրային դիրք ունի: Այդ հանգամանքը դժվարացնում է ներքին շրջանների, հատկապես Սյունիքի և Վայոց Ձորի սպասարկումը։

ՀՀ երկաթուղային ցանցի երկարությունը շուրջ 900 կմ է: Բոլոր գծերը լայնաղուր են: Ներկայումս հանրապետության բոլոր երկաթուղիները էլեկտրիֆիկացված են: Երկաթուղային կայարանների թիվը հասնում է ﬕ քանի տասնյակի: Բեռնաշրջանառությամբ և ուղևորաշրջանառությամբ առաջատար են երկաթուղային հանգույցներ՝ Երևանը, Գյումրին և Հրազդանը:

Երկաթուղային շրջափակումը մեղմելու նպատակով, տնտեսական ու ռազմավարական փոխշահավետ համագործակության շրջանակում նախատեսվում է կառուցել Հայաստան-Իրան Հյուսիս-Հարավ երկաթիծ: Ենթադրվում է, որ նոր երկաթուղու ընդհանուր երկարությունը կկազﬕ 540 կմ, որից մոտ 480 կմ Հայաստանի տարածքով, իսկ ﬓացած 60 կմ Իրանի: Ավելի հավանական է, որ երկաթուղին կանցնի Գագարին Գավառ-Մարտունի-Ջերմուկ-Վայք-Սիսիան-Կապան-Մեղրի երթուղով, իսկ իրանական մասը կհասնի ﬕնչև Մերանտ:

Վերջին երկու տասնամյակներին փոքրացել է երկաթուղային տրանսպորտի դերը մեր երկրի թե՛ արտաքին և թե՛ ներքին տնտեսական-արտադրական կապերի զարգացման գործում։ Դրան հակառակ՝ մեծացել է ավտոմոբիլային տրանսպորտի դերը: Այդ դերը մինչ այդ էլ Հայաստանում բացառիկ է եղել՝ պայմանավորված լեռնային բարդ ռելիեֆով։ Նրա բաժինը թե՛ բեռնաշրջանառության և թե՛ ուղևորաշրջանառության ընդհանուր ծավալում ավելի բարձր է, քան աշխարհի երկրների մեծ մասում, այդ թվում նաև մեր հարևան երկրներում։ Որո՞նք են դրա պատճառները:

Առաջինը, ինչպես ասվեց, բարդ ռելիեֆային պայմաններն են, որոնք ավելի հեշտ է հաղթահարել ավտոմոբիլով: Բացի այդ, ավտոճանապարհների կառուցումը կրկնակի էժան է, բնակավայրերն իրար կապող ավտոճանապարհներն ավելի կարճ են, քան երկաթուղիները։ Օրինակ՝ Երևանից Ալավերդի տարածությունը երկաթուղով կրկնակի անգամ երկար է, քան ավտոմեքենայով։

Երկրորդ պատճառը հանրապետության տարածքի փոքրությունն է, որի հետևանքով փոխադրումների հեռավորությունները կարճ են, այսինքն՝ դրանք ավելի հարմար են ավտոմոբիլային, քան երկաթուղային տրանսպորտի համար (դա տնտեսապես ձեռնտու է մեծ հեռավորությունների դեպքում)։

Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհների երկարությունն ավելի քան 10,4 հազ. կմ է: Նախկինում ավտոճանապարհները մեր հանրապետության սահմաններում միասնական ցանց չեն կազմել: Հատկապես Սյունիքի և Տավուշի մարզերի մեծ թվով բնակավայրեր ուղղակի կապ չունեին հանրապետության գլխավոր ճանապարհների հետ և ստիպված էին Հայաստանի՝ իրենց հարևան մի շարք տարածքների հետ հաղորդակցվել Ադրբեջանի տարածքով անցնող ավտոճանապարհների միջոցով: Այս խնդիրը լուծվել է ներքին ճանապարհային միասնական ցանցի կառուցման միջոցով:

Ամենից ավելի բարեկարգ են հանրապետական նշանակության ճանապարհները: Դրանցից են Երևան–Սևան–Իջևան, Երևան–Աշտարակ–Գյումրի–Աշոցք, Երևան–Արտաշատ–Սիսիան–Գորիս–Կապան–Մեղրի, Երևան–Սպիտակ–Վանաձոր–Ալավերդի ավտոխճուղիները, որոնք ունեն նաև միջպետական նշանակություն: Վերջին տարիներին հանրապետությունում ավտոմոբիլային ճանապարհների (այդ թվում՝ համայնքային նշանակության) վերանորոգմանը զուգահեռ կառուցվել են համապետական նշանակության նոր ճանապարհահատվածներ, որոնցից նշանավոր են Սելիմի լեռնանցքով Սևանի ավազանը Արփա գետի հովտին կապող և Կապան–Մեղրի նոր ճանապարհահատվածները:

Այժմ ﬔկնարկել է տարածաշրջանային ﬕջպետական նշանակության Հյուսիս-Հարավ 556 կմ երկարությամբ ավտոմոբիլային ճանապարհային ﬕջանցքի շինարարությունը, որը նախատեսվում է ավարտել 2017 թ.: Ճանապարհային այս ﬕջանցքը, հատելով Հայաստանի տարածքը հարավից հյուսիս, ընդգրկում է Ագարակ-Կապան-Երևան-Գյումրի-Բավրա մայրուղիները և ճանապարհային ենթակառույցները: Ճանապարհային ﬕջանցքը հնարավորություն կտա բարելավել ցամաքային կապը Հայաստանի երկհարևանների Իրանի և Վրաստանի հետ ապահովելով ելք դեպի ﬕջազգային առևտրային շուկաներ: Ագարակ-Կապան-Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհը ﬔր երկրի հարավը կապում է հյուսիսի հետ՝ ապահովելով մուտք դեպի Վրաստանի «Հարավային ճանապարհային ﬕջանցք», որը և հնարավորություն կտա հասնել Փոթի և Բաթուﬕ նավահանգիստներ կամ դեպի արևելք՝ Թբիլիսի:

Տրանսպորտի այլ տեսակներ: ՀՀ-ում օդային տրանսպորտը ձևավորվել է 1930-ական թվականներին: Մեր երկրի աﬔնախոշոր օդանավակայանը «Զվարթնոցն» է, որը նաև ﬕջազգային ﬔծ օդանավակայան է և դասվում էլ տարածաշրջանի խոշոր օդանավակայանների շարքին: Արտասահմանյան թռիչքներ կատարվում են նաև «Էրեբունի» (Երևան) և «Գյումրի» օդանավակայաններից: Օդային տրանսպորտը առաջատար դեր է կատարում արտաքին բեռնափոխադրուﬓերում: Երևանը կանոնավոր կապեր ունի աշխարհի տարբեր երկրների տասնյակ քաղաքների հետ:

Խողովակաշարային տրանսպորտը հանրապետությունում աﬔնաերիտասարդն է, որը սկսել է գործել 1960 թ.: Տրանսպորտի այս տեսակով հանրապետություն գազ է ներմուծվում Ռուսաստանից և հարևան Իրանից: Արդեն շահագործվող Իրան-Հայաստան 120 կմ երկարություն ունեցող գազատարը ﬔծ հեռանկարներ կարող է բացել Հայաստանի առջև՝ որ պես գազի տարանցիկ երկրի: Հանրապետության զազաբաշխիչ ցանցի ընդհանուր երկարությունը հասնում է մոտ 15 հազ. կմ, որի 2/3-ը շահագործվում է:

ՀՀ վառելիքաէներգետիկ համալիր — ✨Մարիաննա Մանուկյան✨

Գազամուղները պատկերված են «Էլեկտրաէներգետիկա» քարտեզում, որտեղ ցույց են տրված նաև բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերը:

ՀՀ բուսաբուծությունը

Բուսաբուծությունը ՀՀ գյուղատնտեսության առաջատար ճյուղն է: Այժմ տալիս է տնտեսության այս ճյուղի համախառն արտադրանքի մոտ 60 % -ը: Բուսաբուծության հիմնական արտադրամիջոցը մշակովի հողերն են որոնք հայտնի են ակտիվ օգտագործվող գյուղատնտեսական հանդակներ անունով:

Մշակովի հողերի մեծ մասն օգտագործվում է որպես վարելահող (450 հազ. հա), որտեղ կատարվում է վարուցանք, մշակվում են բույսեր։ Դա բուսաբուծության դաշտավարության ճյուղն է։

Դաշտավարության վերին սահմանը ﬔր հանրապետությունում հասնում է 2200 մ բացարձակ բարձրությունները: Մշակովի բույսերի շարքում աﬔնաﬔծ բաժինն ունեն հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսերը, որոնք  կազմում  են  ցանքատարածությունների  շուրջ  55%-ը:  Երկրորդ  տեղում  են կերային մշակաբույսերը` շուրջ 23%-ը, որոնք բազմամյա ու ﬕամյա խոտաբույսեր, անասնակերի եգիպտացորեն, արմատապտուղներ են: Մինչև 90-ական թվականները դրանք եղել են առաջին տեղում։

ՀՀ-ում հացահատիկ մշակում են գրեթե աﬔնուրեք՝ 500-ից ﬕնչև 2200 մ բարձրություններում: Դրանց մշակության համար առավել բարենպաստ պայմաններ կան Շիրակի դաշտում և Տեղի (Գորիսի) սարավանդում:

Հացահատիկի ցանքատարածություններում գերակշռողն աշնանացան ցորենն է, երկրորդ տեղում գարնանացան գարին է: Մշակում են նաև եգիպտացորեն, լոբի, ոլոռ, վարսակ, հաճար և այլն: ՀՀ-ում 2012 թ. արտադրվել է ավելի քան 450 հազ. տ հացահատիկ:

ՀՀ-ն ագրոկլիմայական պայմաններում բարձր բերքատվություն և եկամտաբերություն ունեն տեխնիկական և բանջարաբոստանային մշակաբույսերը:

Բանջարաբոստանային մշակաբույսերի տարածման հիﬓական շրջանը Արարատյան դաշտն է: Այստեղ բարձր բերք են տալիս հատկապես ձﬔրուկը, սեխը և ջերմասեր բանջարեղենը՝ լոլիկը, տաքդեղը և սմբուկը: Սրանք մշակվում են նաև հանրապետության հյուսիսարևելյան և հարավարևելյան ցածրադիր մասերում: Երկրագործական առումով առանձնանում է 1500-2000 մ բարձրության գոտին, որը մասնագիտանում է պակաս ջերմասեր ու ցրտադիմացկուն բանջարաբոստանային մշակաբույսերի՝ կաղամբի, գազարի և բազուկի մշակման գծով:

Կարևորագույն պարենային մշակաբույս է կարտոֆիլը, որն աճում է բոլոր բնական գոտիներում: ՀՀ-ում առավել հայտնի կարտոֆիլացան շրջաններն են Սևանի ավազանը, Շիրակի և Լոռու դաշտերը: Արարատյան դաշտը մասնագիտացած է վաղահաս կարտոֆիլի մշակության գծով: Կարտոֆիլի համախառն բերքն անցնում է 600 հազ. տ-ից, որի ﬕ մասն արտահանվում է Վրաստան:

Անցած տասնամյակներին ﬔծ փոփոխություն է կրել տեխնիկական մշակաբույսերի տեսականին: Վերջին տարիներին թռիչքային աճ է գրանցել ծխախոտագործությունը, որի համախառն բերքը 2007 թ. հաﬔմատ աճել է 7 անգամ՝ կազﬔլով 1,8 հազ. տ (2012 թ.): Շիրակի դաշտի ագրոկլիմայական պայմանները նպաստավոր են շաքարի ճակնդեղի, իսկ Արարատյան դաշտինը՝ եթերայուղատու խորդենու մշակության համար: Ներկայումս փորձեր են արվում վերականգնելու նշված մշակաբուսերի արտադրությունը:

Այգեգործությունը: Հանրապետության մշակովի հողերից բազմամյա տնկարկներ են պտուղների, հատապտուղների և խաղողի այգիները, որոնց ցանքերը կազմում են 56,7 հազ. հա (2012 թ.): Այգեգործությունն ունի երկու ենթաճյուղ՝ խաղողագործություն և պտղաբուծություն:

Այգեգործությունը հանրապետության գյղատնտեսական մասնագիտացման գլխավոր ուղղություններից է: Այն բնակչությանն ապահովում է անհրաժեշտ թարմ և պահածոյացված սննդամթերքով, իսկ գինու-կոնյակի  ու պահածոների  արդյունաբերությանը՝   հումքով:  Հանրապետությունում 2012 թ. արտադրվել է ավելի քան 240 հազ. տ խաղող և 330 հազ. տ պտուղ:

Խաղողագործությունը ﬔր լեռնաշխարհի բնակչության հնագույն զբաղմունքներից է և ունի հազարամյակների պատմություն: Մեր խաղողագործության կարևոր առանձնահատկությունն այն է, որ խաղողի վազը Արարատյան դաշտում ձﬔռային ցրտահարությունից պաշտպանելու համար ծածկում են հողով՝ «թաղում են»: Այդ պատճառով էլ ՀՀ-ում խաղողագործությունն, ի տարբերություն այլ երկրների, ավելի աշխատատար է և պակաս շահութաբեր:

ՀՀ-ում խաղողագործության վերին սահմանը հասնում է մոտ 1400 մ բացարձակ բարձրությունները: Հայաստանում հազարամյակների ընթացքում ժողովրդական սելեկցիայի շնորհիվ ստեղծվել են խաղողի բազմազան տեսակներ: Ներկայումս լայն տարածում ունեցող տեղական տեսակներն են՝ Ոսկեհատը, Գառան դմակը, Սև Արենին, Կարմրահյութը, Նռնենին և այլն: Ներմուծված տեսակ է Ռկացիթելին:

Հանրապետությունում ձևավորվել է 

խաղողագործական չորս շրջան: Առաջին տեղում Արարատյան դաշտն է՝ նախալեռնային գոտու հետ ﬕասին: Երկրորդը հյուսիս-արևելքն է, երրորդը՝ Արփայի հովիտը և չորրորդը՝ Զանգեզուրի հարավը (Մեղրին)։

Պտղաբուծության համախառն բերքի վրա ﬔծ ազդեցություն են թողնում ﬔր հանրապետության փոփոխական եղանակային պայմանները, հատկապես վաղ գարնանային և ուշ աշնանային  ցրտահարությունները: Պտղի և հատապտղի պահանջարկը ներքին շուկայում վերջին տարիներին գրանցել է դանդաղ, բայց կայուն աճի ﬕտուﬓեր, ինչի շնորհիվ էլ բազմամյա տնկարկների տարածքն աննշան չափով ընդլայնվել է և 2012 թ. կազﬔլ է 39,2 հազ. հա:

Պտղատու տնկարկների կառուցվածքում գերակշռում են հնդավորները (խնձոր, տանձ և սերկևիլ): Երկրորդ տեղում են կորիզավորները (ծիրան, դեղձ, սալոր, բալ, կեռաս): Կան նաև ընկուզապտուղներ (ընկույզ, նուշ, պիստակ), ինչպես նաև ﬔրձարևադարձային պտուղներ (թուզ, նուռ, փշատ):

Պտղաբուծությամբ զբաղվում են հանրապետության գրեթե բոլոր շրջաններում՝ ընդհուպ ﬕնչև 2100 մ բացարձակ բարձրությունները: Սյունիքի և Տավուշի մարզերի չոր ﬔրձարևադարձային կլիմայական պայմաններում մշակում են ﬔրձարևադարձային պտուղներ:

Արարատյան դաշտում, Վայոց Ձորի, Սյունիքի, Լոռու և Տավուշի մարզերի ցածրադիր գոտիներում և ﬕջին բարձրություններում (ﬕնչև 1400-1500 մ) մշակում են կորիզավորներ և ընկուզապտուղներ: Բարձրադիր գոտիներում (1500-2100 մ) հիﬓականում մշակում են հնդավորներ (խնձորենի, տանձենի):

ՀՀ անասնապահությունը

Անասնապահությունը արտադրական առումով անասնակեր ծառայող բուսական մթերքների «վերամշակուﬓ» է մարդու համար ավելի արժեքավոր մթերքների՝ կաթի, մսի, բրդի, մորթու, կաշվի:

Անասնապահության կերային բազան: Անասնապահության զարգացման հնարավորությունները պայմանավորված են նախ և առաջ դրա կերային բազայով: Աշխարհի պետությունների ﬔծ մասում, ինչպես և Հայաստանում, տարվա տաք սեզոնին անասունները սնվում են բնական արոտային թարմ խոտով, իսկ ցուրտ սեզոնին՝ նախօրոք կուտակված մսուրային կերով: Մեր երկրում արոտային կերը բավարար է, բայց անբավարար է մսուրային կերը:

Մսուրային կերի խնդիրը լուծելու համար օգտագործում են բնական խոտհարքները, կերային մշակաբույսերը (բազմամյա ու ﬕամյա խոտաբույսեր, անասնակերի եգիպտացորեն, կերային արմատապտուղներ), ինչպես նաև խտացված և համակցված կերը, որն արտադրվում է արդյունաբերական եղանակով:

Ֆերմերները մտահոգ են, որ աշնանը խնդիրներ են սպասվում անասնապահության  ոլորտում. «Փաստ» - 365news

Անասնապահության կերային բազան ևս բնական լանդշաֆտների գոտիականությանը համապատասխան ունի վերընթաց տարածում: Ավելի ընդարձակ են ﬔրձալպյան տիպի արոտավայրերը (2000-2600 մ բարձրություններում), երկրորդ տեղում է կերահանդակների տափաստանային տիպը: Դրանք ﬔծ արժեք են ներկայացնում հատկապես խոշոր եղջերավոր անասունների համար, որովհետև խոտածածկը բավականին բարձր է, իսկ բուսակազմը՝ բազմազան:

Մեր լեռնային երկրի համար բնորոշ է արոտային անասնապահության վերընթաց գոտիական համակարգը. ցածրադիր գոտու տնտեսություններն ամառվա աﬕսներին կենդանիներին տանում են բարձրադիր ﬔրձալպյան ու ալպյան գոտիներ, որտեղ և կազմակերպում են արոտը, կաթի ստացուﬓ ու մշակումը:

ՀՀ համարյա բոլոր տարածաշրջաններում արոտավայրերը ծանրաբեռնված են 50-70%-ով: Միաժամանակ նկատելի է, որ անասունների գրեթե չկառավարվող արոտը հանգեցրել է առանձին արոտավայրերի գերբեռնվածության և գերարածեցման: Դրա պատճառով շատ շրջաններում պակասել է բուսազանգվածը, տարածվել են մոլախոտերը, զարգացել է հողի էրոզիան:

Անասնապահության ճյուղային կառուցվածքը: Անասնապահության ճյուղային կառուցվածքը ձևավորվում է ոչ ﬕայն բնական պայմանների, այլև բնակչության պահանջմունքների և տնտեսական պայմանների ազդեցությամբ:

Վերջին հարյուրամյակի քաղաքական և սոցիալ-տնտեսական անկայունությունից առավել տուժել է ՀՀ անասնապահությունը: Տասնամյակներ են պահանջվել կորուստները վերականգնելու համար: Օրինակ՝ ոչխարների ու այծերի 1916 թ. գլխաքանակը վերականգնվել է ﬕայն 1940-ական թվականների վերջերին:

20-րդ դարի ընթացքում էական փոփոխություն է կրել նաև անասնապահության ճյուղային կառուցվածքը: Գյուղատնտեսական աշխատանքների ﬔքենայացման հետևանքով աստիճանաբար պակասել, ապա և գրեթե վերացել է ձիաբուծությունը, քարշող անասունների (եզների) բուծումը: Մյուս կողﬕց՝ արագ թափով աճել է թռչնաբուծությունը, որը մսի արտադրության արդյունավետ ﬕջոց է (այժմ թռչնաբուծությունն ապահովում է հանրապետությունում արտադրվող մսի մոտ 8%-ը):

Անասնապահության ճյուղային կառուցվածքը որոշվում է յուրաքանչյուր ճյուղին պատկանող անասունների գլխաքանակով կամ արտադրվող մթերքի ծավալով: Ավելի տարածված է երկրորդ ցուցանիշը։

Մեր հանրապետությունում անասնապահության համախառն արտադրանքի մոտ 70%-ը բաժին է ընկնում խոշոր եղջերավոր անասնապահությանը (տավարաբուծությանը), երկրորդ տեղում է ոչխարաբուծությունը (մոտավորապես 12%): Խոշոր եղջերավոր անասնաբուծության տեղաբաշխումը, ի տարբերություն անասնապահության մյուս ճյուղերի, ավելի համաչափ է: Այնուհանդերձ, որոշ շրջաններ առանձնանում են թե՛ անասունների գլխաքանակով և թե՛ բարձր մթերատվությամբ (Արարատյան դաշտ, Շիրակի, Լոռու և Գեղարքունիքի մարզեր): 2012 թ. խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը կազﬔլ է մոտ 600 հազ.:

Վերջին տարիներին անասնաբուծության ոլորտում իրականացված արմատական բարեփոխուﬓերի շնորհիվ հնարավոր է դարձել, հատկապես խոշոր եղջերավոր կենդանիների պահելու ավանդական պայմանները փոխարինել ժամանակակից տեխնոլոգիաներով, իսկ ցածր մթերատու կենդանիների փոխարեն բուծել ﬔր երկրի բնակլիմայական պայմաններին առավել հարմարված համաշխարհային լավագույն դասական ցեղերի բարձր մթերատու կենդանիներ: Այդ նպատակով եվրոպական երկրներից ներկրվել են բարձր մթերատվությամբ և ամուր կազմվածքով կաթնատու և կաթնամսատու (հիﬓականում սիﬔնթալ, շվից, հոլշտին ցեղատեսակների) տոհմային երինջներ:

Արարատյան դաշտում բնակչության ﬔծ խտությունը, մայրաքաղաքին մոտ լինելու հանգամանքը, կերային մշակաբույսերի հաﬔմատաբար ընդարձակ տարածքները և կաթի վերամշակման ձեռնարկությունների խիտ ցանցը հնարավոր են դարձնում բացառապես կաթնային տավարաբուծության ուղղությամբ մասնագիտացումը:

Նախալեռնային գոտին մասնագիտանում է կաթնամսատու տավարաբուծության ուղղությամբ: Դրան նպաստում են նաև տավարի ներմուծված նոր ցեղերը և տեղական «կովկասյան գորշ» ցեղը: Լեռնային գոտին մասնագիտանում է  մսակաթնատու և մսատու տավարաբուծությամբ, որը պայմանավորված է հարուստ բուսածածկ ունեցող ալպիական մարգագետինների առկայությամբ։ Ոչխարաբուծության զարգացման համար ﬔր երկրի բնական պայմաններն ընդհանուր առմամբ բարենպաստ են: Չնայած դրան՝ ոչխարների և այծերի գլխաքանակը նախորդ տասնամյակների հաﬔմատ աստիճանաբար կրճատվել է և վերջին տարիներին կազմում է շուրջ 590 հազ. (առավելագույնը եղել է 20-րդ դարի 70-ական թվականներին՝ մոտ 2 մլն): Տարբեր ցեղերի ոչխարներ տալիս են տարբեր քանակի բուրդ, ﬕս և կաթ: Կախված այն բանից, թե դրանցից որն է շատ, որոշվում է ոչխարաբուծության ուղղությունը՝ մասնագիտացումը: Մեզանում տիրապետող  է մսակաթնաբրդատու ուղղությունը: Բուծում են բալբաս, արագածյան և այլ ցեղերի ոչխարներ:

Ոչխարաբուծությունը նույնպես տարածված է աﬔնուրեք: Սակայն դրա նշանակությունն ավելի ﬔծ է լեռնային ու նախալեռնային շրջաններում: Ոչխարների և այծերի գլխաքանակով առաջատար տեղ են գրավում Գեղարքունիքի, Արագածոտնի, Սյունիքի, Շիրակի և Վայոց Ձորի մարզերը:

Թռչնաբուծությունը վերջին տարիներին աﬔնաարագ աճող ճյուղն է: Այժմ այն ոչ ﬕայն լիովին բավարարում է թռչնի մսի և ձվի ներքին շուկայի պահանջարկը, այլև արտադրանքի ﬕ մասն արտահանվում է: Գործում են խոշոր թռչնաբուծական ֆաբրիկաներ ﬔրձերևանյան գոտում (Լուսակերտ, Արզնի), ինչպես նաև Գյումրիում և Կապանում:

Խոզաբուծությունն աչքի է ընկնում մսի արտադրությունն ավելացնելու լայն հնարավորություններով, քանի որ մյուս կենդանիների հաﬔմատ ավելի կարճ է խոզերի վերարտադրության բնական ցիկլը: Չնայած վերջերս հաճախակի գրանցվող աֆրիկյան ժանտախտի դեպքերին, ինչը խոզերի գլխաքանակի զանգվածային անկման պատճառ է դարձել, այնուաﬔնայնիվ, դրանց ընդհանուր գլխաքանակի դանդաղ, կայուն աճ է նկատվում: Չնայած դրան, խոզերի գլխաքանակը 20-րդ դարի 80-ական թվականների հաﬔմատ դեռևս երեք անգամ պակաս է: Սովորաբար խոզաբուծությունը զարգանում է հացահատիկազգիների մշակության շրջաններում և սննդարդյունաբերության ավելցուկների հիման վրա: Խոզաբուծության զարգացման առաջատար շրջաններ են Երևանին հարակից մարզերը և բնական կերով հարուստ անտառաշատ Տավուշի մարզը:

Անասնապահության ճյուղերից ՀՀ-ում առանձնահատուկ նշանակություն ունի ﬔղվաբուծությունը: Բազﬔրանգ ծաղիկներով ծածկված լեռնային տափաստաններն ու ալպյան մարգագետինները հնարավորություն են տալիս ստանալ բարձրորակ ﬔղր: Միաժամանակ, ﬔղուները անփոխարինելի դեր են կատարում ծաղիկների փոշոտման գործում, նպաստում են բերքատվության բարձրացմանը և սերﬔրի բարելավմանը: Բացի բուն ﬔղրի արտադրությունից՝ Հայաստանը լավ հեռանկարներ ունի նաև այլ ﬔղվամթերքների արտադրման ոլորտում, քանի որ նպաստավոր պայմաններ կան ﬔղվակաթ, ծաղկափոշի, ինչպես նաև՝ ակնամոմ (պրոպոլիս) ստանալու համար։ Վերջինս ﬔծ կիրառություն ունի դեղարտադրության ﬔջ։

Լայն իմաստով՝ անասնապահության ճյուղ է համարվում նաև ձկնաբուծությունը: Նախկինում ձկան որս կատարվում էր ﬕայն Սևանա լճում: Սևանի ձկնային պաշարների չկարգավորվող, անխնա որսի հետևանքով այժմ լճի բոլոր տեսակի ձկների (այդ թվում՝ սիգի, կողակի) արդյունագործական պաշարները գտնվում են սպառման վտանգի տակ: Այժմ դրան զուգահեռ՝ ձկնաբուծության ծավալներն աճում են հանրապետության ﬕ քանի փոքր լճերում, գետերի հունի ﬔրձակա արհեստական ջրավազաններում, ջրամբարներում և հատկապես Արարատյան դաշտի աղակալած հողերում ստեղծված արհեստական լճակներում: Վերջին տարիներին այս ջրավազաններում բուծված ձկան ﬕ մասը արտահանվում է:

Հայաստանում գյուղատնտեսության ընդհանուր բնութագիրը

Գյուղատնտեսությունը հազարամյակներ շարունակ եղել է Հայաստանի բնակչության հիմնական զբաղմունքն ու ապրուստի միջոցը: Հայերը հնուց ի վեր վարել են նստակյաց կյանք, զբաղվել են հողագործությամբ և անասնապահությամբ, կառուցել են ոռոգիչ ջրանցքներ։

ՀՀ գյուղատնտեսությունն իր զարգացման ընթացքում կտրուկ փոփոխություններ է կրել հաճախակի կրկնվող սոցիալ-տնտեսական ցնցումների պատճառով:

Մինչխորհրդային Հայաստանում ձևավորվել է տիպիկ ագրարային տնտեսություն, որին բաժին էր ընկնում զբաղված բնակչության շուրջ 85%-ը։ Հողի մեծ մասը պատկանում էր մանր սեփականատերերին: Ապրանքային բնույթ ուներ մի քանի մշակաբույսերի արտադրությունը։ Հայաստանի խորհրդայնացումից հետո հողը պետականացվել է։ Գյուղացիական մանր տնտեսությունների միավորման հիման վրա ձևավորվել են գյուղատնտեսական պետական (սովխոզ) և կոլեկտիվ տնտեսություններ (կոլխոզ): Գյուղատնտեսությունը տնտեսության մյուս ճյուղերի պես զարգանում էր սոցիալիստական ուղիով, և արդեն 1990 թ. հանրապետությունում կար սոցիալիստական տիպի 850 ձեռնարկություն՝ սովխոզներ, կոլտնտեսություններ և միջտնտեսային ձեռնարկություններ:

Գյուղացիական խոշոր տնտեսությունները մանր, փոշիացած տնտեսությունների համեմատությամբ շատ առավելություններ ունեն: Հեշտանում են ոռոգման միասնական համակարգի կառուցումն ու շահագործումը, գյուղատնտեսական արտադրության մեքենայացումը, քիմիացումը, գիտության նվաճումների կիրառումը: Դա հնարավորություն է տալիս ոչ միայն ավելի շատ արտադրանք տալ, այլև բարձրացնել բույսերի բերքատվությունն ու անասունների մթերատվությունը, նվազեցնել արտադրանքի ինքնարժեքը։ Սակայն խորհրդային ժամանակաշրջանում գյուղատնտեսական արտադրության կազմակերպման մեջ առկա էին որոշակի թերություններ: Արտադրողը, չլինելով իր արտադրանքի տերը, շահագրգռված չէր արտադրանքի ավելացման, ջրի , պարատանյութերի և գյուղատնտեսական տեխնիկայի արդյունավետ օգտագործման մեջ, սահմանափակ էր օգտվում գյուղատնտեսական արտադրության կազմակերպման վերոնշյալ առավելություններից ։

Այդ ամենի պատճառով գյուղատնտեսական արտադրության զարգացման տեմպերը բավականին դանդաղ էին: Դրանք չէին համապատասխանում հանրապետության բնական ու տնտեսական հնարավորություններին:

1991 թ. ՀՀ անկախացումից հետո գյուղատնտեսության մեջ սոցիալ-տնտեսական նոր փոփոխություններ տեղի ունեցան: Հաստատվեց հողի և գյուղատնտեսական մյուս արտադրամիջոցների նկատմամբ մասնավոր սեփականություն։ Լուծարվեցին սովխոզները և կոլտնտեսությունները, և հողը բաժանվեց գյուղացիական մասնավոր տնտեսությունների միջև։ Դրանց թիվը այժմ շուրջ 340 հազ. է, իսկ գյուղատնտեսության մեջ զբաղված է տնտեսության տարբեր ոլորտներում զբաղվածների ընդհանուր թվի ավելի քան 40%-ը:

Սկզբնական շրջանում նվազեց գյուղմթերքների արտադրությունը, կտրուկ կրճատվեցին ցանքատարածությունները, ընկավ բերքատվությունը: Սակայն շուկայական տնտեսության ձևավորմանը զուգընթաց իրականացված պետական ծրագրերի շնորհիվ գյուղատնտեսության մասնագիտացման գլխավոր ճյուղերը ոչ միայն վերականգնեցին խորհրդային ժամանակների արտադրության ծավալները, այլև որոշ արտադրանքների գծով գերազանցեցին այն: Այժմ գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմում է հանրապետության ՀՆԱ-ի շուրջ 18%-ը , իսկ սննդի արդյունաբերության հետ միասին՝ մոտ 25%-ը։ Ներկայումս ցածր մրցունակություն ունեցող մանր գյուղացիական տնտեսությունները գյուղատնտեսական ապրանքային արտադրության զարգացման հիմնական խոչընդոտներից են: Այն հաղթահարելու նպատակով, պետական աջակցությամբ, Արարատյան դաշտում, նախալեռնային հեռավոր սահմանաﬔրձ շրջաններում ստեղծվում են մանր սեփականատերերի ներհամայնքային և ﬕջհամայնքային գյուղացիական տնտեսությունների կամավոր ﬕավորուﬓեր՝ կոոպերատիﬖեր: Դրանց արտոնյալ պայմաններով տրվում են գյուղատնտեսական վարկեր, գյուղտեխնիկա, պարարտանյութեր և այլն:

ՀՀ-ը, չնայած հողային ռեսուրսների սահմանափակությանը, առանձնանում է բազմաճյուղ գյուղատնտեսությամբ։ Դա նախ և առաջ պայմանավորված է մեր հանրապետության բնակլիմայական պայմանների բազմազանությամբ: Այժմ գյուղատնտեսության մեջ հաշվվում է մոտ երեք տասնյակ ճյուղ, արտադրություն: ՀՀ-ի բնակլիմայական պայմանները թույլ են տալիս մշակել շուրջ 100 մշակաբույս (աշխարհում մշակաբույսերի թիվը մոտ 1600 է):

Անկախության տարիներին էական տեղաշարժեր են կատարվել ՀՀ-ն գյուղատնտեսության ճյուղային կառուցվածքում: Գլխավոր տեղաշարժն այն է, որ փոխվել է գյուղատնտեսության հիմնական ուղղությունների՝ բուսաբուծության և անասնապահության հարաբերակցությունը: Ավելի մեծացել է բուսաբուծության բաժինը:

ՀՀ գյուղատնտեսության մեջ իրենց նշանակությամբ առանձնանում են՝

ա) ճյուղերը, որոնք ունեն արտահանման նշանակություն և որոշում են հանրապետության արտադրական մասնագիտացումը: Դրանք են խաղողագործությունը, պտղաբուծությունը, հարավային բանջարաբուծությունը և ծխախոտագործությունը.

բ) ճյուղերը , որոնք ունեն տեղական նշանակություն: Դրանք են հացահատիկի, կերաբույսերի և կարտոֆիլի մշակությունը , ինչպես նաև անասնապահությունը (չնայած այս ճյուղերի արտադրանքի որոշ տեսակներ սահմանափակ քանակությամբ արտահանվում են, օրինակ՝ թռչնի ﬕս, ձու, կարտոֆիլ):

Գյուղատնտեսության տեղաբաշխումը, ի տարբերություն վերամշակող արդյունաբերության ճյուղերի, ուղղակի կախման մեջ է բնական պայմաններից: Կետային տեղաբաշխում ունեցող արդյունաբերության և գծային տեղաբաշխում ունեցող տրանսպորտի համեմատ, գյուղատնտեսական արտադրությունն ունի գերազանցապես համատարած տեղաբաշխում և զբաղեցնում է ընդարձակ տարածքներ (ցանքատարածություններ, արոտներ, խոտհարքեր, այգիներ)։ Գյուղատնտեսության գլխավոր արտադրամիջոցի՝ հողի տեղաբաշխումը կանխորոշված է բնության կողմից, և ճիշտ օգտագործելու դեպքում այն ոչ միայն չի մաշվում ֆիզիկապես, այլ բարելավվում, դառնում է ավելի բերրի։

ՀՀ Մետալուրգիա

Մետալուրգիան Հայաստանի Հանրապետթյան արդյունաբերության հնագույն և առաջատար ճյուղերից է: Հին Հայաստանը հարակից երկրների հետ ﬕասին եղել է ﬔտաղաձուլական համաշխարհային կենտրոններից ﬔկը:
Այստեղ Ք. ա. 4-րդ հազարամյակից արդեն ձուլվել է բրոնզ, իսկ Ք. ա. 2-րդ հազարամյակի կեսրից՝ երկաթ: Այդ են վկայում Մեծամոր բնակավայրում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի տարածքում կատարված պեղուﬓերի ընթացքում հայտնաբերված զարդերը, զենքերի և գործիքների նմուշները: Հայտնի է, որ ﬔտաղի ստացուﬓ անցնում է տեխնոլոգիական ﬕ քանի փուլ սկսած հանքանյութի հանույթից, հարստացուﬕց ﬕնչև ﬔտաղի ձուլումը և գլանվածքի ստացումը:

ՀՀ ﬔտալուրգիական համալիրը բաղկացած է ﬕ քանի ենթաճյուղերից` պղնձի, մոլիբդենի, բազմաﬔտաղների (կապար, ցինկ և այլն) և ոսկի: Դրանցից ավարտուն տեխնոլոգիական ցիկլ ունեն պղնձի, մոլիբդենի և ոսկու արտադրությունները: ՀՀ ﬔտալուրգիայում զգալի է օտարերկրյա ընկերությունների (Գերմանիա, Ռուսաստան, Կանադա և այլն) ներկայությունը:

Արդյունաբերական համեմատություն Հայաստանի և Մոլդովիայի միջև – «Սեբաստացի»  գիտա-հանրամատչելի հանդես

Մինչխորհրդային տարիներին մետալուրգիական ավարտուն ցիկլ ու­նեցել է պղնձաձուլությունը։ Դեռևս XVIII ր. 60-70-ական թվականներին Զանգեզուրում (Կապան) և Հյուսիսային Հայաստանում (Ալավերդի) կառուցվեցին տեղական հումքով աշխատող պղնձի ձուլման գործարաններ։

XX դ․ սկզբին Հայաստանը Ռուսաստանի պղնձաձուլության առաջատար երկրներից մեկն էր։ 1913 թ. Հայաստանի արդյունաբերության համախառն արտադրանքի կառուցվածքում գունավոր մետաղաձուլության  (բացառապես պղնձաձուլության) բաժինը կազմում էր մոտ 60%։ Խորհրդային տարիներին փոքր պղնձաձուլարանների փոխարեն կառուցվեց Ալավերդու լեռնամետալուր­գիական խոշոր կոմբինատը, որի վերջնական արտադրանքը՝ մաքուր պղինձը, գլանվածքի ձևով առաքվում էր մեքենաշինական ձեռնարկություններին։ Պղնձի հանքաքարի ձուլման ընթացքում անջատվում է ﬔծ քանակությամբ ծծումբ, որն
արժեքավոր հումք է տարբեր արտադրությունների համար: Ստացվում են նաև պղնձարջասպ, արծաթ, ոսկի և այլ ար­ժեքավոր մետաղներ (վերջիններս փոքր քանակությամբ առկա են պղնձաձուլման թափոնների մեջ)։

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ

Պղնձաձուլության թափոնները (խա­րամը) և ծծմբային գազերը աղտոտում են շրջակա միջավայրը։

Դեբեդ գետի հովտի բնական ﬕջավայրը պահպանել պատճառաբանությամբ 1989 թ. փակվեց Ալավերդու կոմբինատը, որը տարեկան արտադրում էր 30-40 հազ. տ մաքուր պղինձ։ Այժմ երբեմնի հզոր կոմբինատի փոխարեն գործում է սեփականաշնորհված «Մանես-Վալեքս» ձեռնարկությունը։ Այն, բացի տեղա­կան հումքից (Ալավերդի, Ախթալա, Շամլուղ), հարստացված հանքանյութ է ստանում Սյունիքի մարզից (Քաջարան, Կապան, Ագարակ) և ԼՂՀ-ից (Դրմբոնի հանքահարստացուցիչ կոմբինատից)։ Հեռանկարում Թեղուտի հանքավայրի շահագործման հետ կապված պղնձի արտադրության ծավալները կընդլայնվեն։ Դրան կնպաստի նաև Քաջարան քաղաքում կառուցվող նոր պղնձաձուլարանը։ 2012 թ. ՀՀ-ում արտադրվել է 155 հազ տ. պղնձի խտանյութ և 10 հազ տ. կոնվերտորային (մաքուր) պղինձ։

ՀՀ մետալուրգիայի մյուս ենթաճյուղը մոլիբդենի արդյունաբերությունն է, որը վերջերս սկսել է աշխատել ավարտուն արտադրական ցիկլով։ Նախկինում հարստացված հանքանյութը՝ խտանյութը, արտահանվում էր արտասահման՝ հետագա մշակման և մետաղային մոլիբդեն ստանալու համար։ Այժմ Երևանի մաքուր երկաթի գործարանում մշակում են խտանյութի մի մասը և ստանում մետաղային մոլիբդեն (ֆեռոմոլիբդեն)։ Ծրագրվում է մոլիբդենի ամբողջ խտան­յութի (շուրջ 10 հազ.տ.) վերամշակումը և մաքուր մոլիբդենի ու մյուս արժեքավոր նյութերի ստացումը կազմակերպել այս գործարանում։

Մոլիբդենի պաշարներով ՀՀ-ն աշխարհում գրավում է առաջին տեղերից մնկը։ Դրանց հիմնական մասը գտնվում է Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրում, որի բազայի վրա գործում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը` ՀՀ-ն արդյունաբերական խոշորագույն ձեռնարկություններից մե­կը։ Տեղական հումքի բազայի վրա մոլիբդենի հանքանյութ է արտադրվում նաև Ագարակ քաղաքում։

Դուք գիտեք, որ Հայաստանի մետաղային հանքավայրերը համալիրային են։ Այսինքն՝ գլխավոր մետաղին ուղեկցում են ուրիշ արժեքավոր մետաղներ և տարբեր քիմիական տարրեր ՝ ոսկի, արծաթ, ռենիում, սելեն, թելուր և այլն, որոնց կորզումը նույնպես նախատեսվում է կազմակերպել տեղում։ Ախթալայի հարստացուցիչ ֆաբրիկան տեղական բազմամետաղային հանքավայրի մշակման հիման վրա պղնձից բացի արտադրում է ցինկի խտանյութ։

Ոսկու արդյունաբերության ենթաճյուղն ունի լրիվ արտադրական ցիկլ։ Հայտնաբերված շուրջ երկու տասնյակ ոսկու հանքավայրերից առավել մեծ արդյունաբերական նշանակություն ունեն Սոթքի և Մեղրածորի հանքերը, որտեղից ստացվող հումքը վերամշակվում է Արարատի ոսկու կորգման ֆաբրիկայում։

ՀՀ֊ում ալյումինի արդյունաբերության ենթաճյուղը ստեղծվել է 1950-ական թվականների սկզբներին, երբ ջրէկ-ների Սևան-Հրազդան կասկադի շինա­րարության շնորհիվ առաջանում էր էլեկտրաէներգիայի ավելցուկ (ալյումինի ձուլումը խիստ էլեկտրատար է)։ Կառուցվեց Քանաքեռի ալյումինի գործարա­նը։ Ենթադրվում էր, որ որպես հումք կծառայեն Թեժ լեռան նեֆելինային սի­ենիտները, սակայն հանքաքարի հարստացման և խտանյութի՝ արզնահողի ստացման տեխնոլոգիան մշակել չհաջողվեց, և այդ մտքից հրաժարվեցին։ Երկար ժամանակ արզնահողն առաքվում էր Ուրալից։ Դրա էլեկտրաձուլումից էլ Երևանում ստացվում էր մետա­ղական ալյումին։ Դա բավականին թանկ էր նստում։ Այդ հանգամանքը, ինչպես նաև այն, որ մայրաքաղաքի մթնոլորտ էին արտանետվում թու­նավոր գազեր, պատճառ հանդիսա­ցան, որ մետաղային ալյումինի ար­տադրությունը դադարեցվի։ Գործա­րանը վերակառուցվեց, փոխեց իր պրոֆիլը, ստացավ նոր անվանում (Ռուսալ–Արմենալ) և այժմ տարբեր երկրներից ներմուծվող ալյումինի հիման վրա թողարկում են մեծ պա­հանջարկ ունեցող փայլաթիթեղ և պատրաստի այլ իրեր։

Կովկասում փայլաթիթեղի միակ արտադրող ԱՐՄԵՆԱԼ-ը մեծացրել է արտադրության ու  արտահանման ծավալները | ԱՐՄԵՆՊՐԵՍ Հայկական լրատվական ...
Փայլաթիթեղի արտադրությունը Ռուսալ-Արﬔնալ գործարանում

Մեր հանրապետությունն ունի սև մետաղաձուլության զարգացման լայն հնարավորություններ։ Դեռևս խորհրդային տարիներին Չարենցավանում և Երևանում ստեղծվեցին մետաղի ջարդոնի և թուջի վերաձուլման հիման վրա ոչ մեծ արտադրություններ մեքենաշինության պահանջները սև մետաղներով մասնակիորեն բավարարելու համար։ Ներկայումս դրանք չեն գործում։

Առայժմ չեն շահագործվում հարուստ երկաթահանքերը (Սվարանցի, Կապուտանի և Հրազդանի)։ Դրա պատճառները մի քանիսն են։ Ժամանակակից պողպատաձուլական ձեռնարկություն կառուցելու համար պահանջվում են կապիտալ մեծ ներդրումներ։

ՀՀ վառելիքաէներգետիկ արդյունաբերությունը

Վառելիքաէներգետիկ համալիրն այն հիմքն է, որի վրա ներկայումս զարգանում է յուրաքանչյուր երկրի տնտեսությունը: Այն ապահովում է տնտեսության բոլոր ճյուղերի և բնակչության` վառելիքի ու էլեկտրաէներգիայի պահանջարկը: Այդ համալիրն է, որ վառելիքի տարբեր տեսակների այրումից (ածուխ, նավթ, բնական գազ) կուտակված էներգիան, գետերի և քամու մեխանիկական էներգիան, Երկրի ընդերքի և Արևի ջերմային էներգիան հատուկ կառուցված կայաններում փոխարկում է էլեկտրական էներգիայի և էլեկտրահաղորդման գծերով փոխանցում սպառողին:

Մեր հանրապետության տարածքում առայժմ հանքային վառելիքի նշանակալից արդյունաբերական պաշարներ հայտնաբերված չեն: Իսկ հայտնաբերված ածխի (Իջևան, Ջաջուռ) և տորֆի (Վարդենիս) պաշարներն աննշան են և ունեն տեղական նշանակություն: Վառելիքը գրեթե ամբողջությամբ ներմուծվում է դրսից: Բնական գազ ստացվում է Ռուսաստանից և Իրանից եկող գազամուղներով, նավթ, նավթամթերքներ և քարածուխ` երկաթուղային և ավտոմոբիլային տրանսպորտով:

Մեր երկիրը համեմատաբար լավ է ապահովված ջրաէներգետիկ ռեսուրսներով, որոնց յուրացումը սկսվել է դեռևս մինչխորհրդային տարիներին: Առաջին ջրաէլեկտրակայանը կառուցվել է 1903 թ. Կապանի մոտակայքում` Ողջի գետի հովտում: Հետագա տասը տարվա ընթացքում դրանց թիվը հասավ 13-ի, որոնց տարեկան արտադրությունը կազմում էր 5,1 մլն կՎտ.ժ էլեկտրաէներգիա:

Հայաստանի Հանրապետության վառելիքային հաշվեկշռում ամենամեծ բաժինն ունի գազը: Գազը Հայաստան է մուտք գործել 1960 թ.: Դա հնարավորություն տվեց 1963 թ. Երևանում կառուցել առաջին ջերմաէլեկտրակայանը: Մինչ այդ Հայաստանը զուտ ջրաէներգետիկ երկիր էր, քանի որ ամբողջ էլեկտրաէներգիան ստացվում էր ջրէկներում: Այժմ Ադրբեջանի տարածքով Հայաստան եկող գազամուղը չի գործում:

Հայկական ատոմային էլեկտրակայան - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան
Մեծամորի աէկ

Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում գործում է գազամուղների ներքին միասնական ցանց, որն ընդգրկում է բոլոր խոշոր քաղաքները և դրանց հարող բնակավայրերը: Հայաստան ներկրվող գազի հիմնական մասը ջերմային էլեկտրակայաններում փոխարկվում է էլեկտրաէներգիայի:

Հայաստանի Հանրապետության էլեկտրատնտեսությունը հանրապետական միասնական էներգահամակարգ է, որը բարդ արտադրական օրգանիզմ է: Դրա մեջ մտնում են էլեկտրակայանները, ինչպես նաև տրանսֆորմատորային ենթակայանները և էլեկտրահաղորդման գծերը, այսինքն` էլեկտրաէներգիայի թե՛ արտադրությունը, թե՛ սպառողին հասցնելը:

ՀՀ-ում էլեկտրակայանների թիվը երեք տասնյակից ավելի է: Դրանց գումարային հզորությունը 3,5 մլն կՎտ է: Եթե 1990 թ. ՀՀ-ում արտադրվում էր 15 մլրդ կՎտ. ժ, ապա այժմ` շուրջ 7,5 մլրդ կՎտ.ժ էլեկտրաէներգիա: Էլեկտրաէներգիայի արտադրության նվազման հիմնական պատճառներն են.

1) ներմուծվող վառելիքի (նավթ, բնական գազ) թանկացումն ու ծավալների կրճատումը,
2) արդյունաբերության ճգնաժամով պայմանավորված էլեկտրաէներգիայի սպառման ծավալների էական նվազումը:

Ներկայումս էլեկտրաէներգիայի արտադրությունը ոչ միայն բավարարում է հանրապետության ներքին պահանջներն, այլ հնարավորություն է տալիս նաև արտահանել: Էլեկտրակայաններն ըստ տեսակների բաշխվում են հետևյալ կերպ.

  • ջրային – 30-ից ավելի կայան (գումարային հզորությունը` 1,19 մլն կՎտ),
  • ջերմային – 3 կայան (գումարային հզորությունը` 1,91 մլն կՎտ),
  • ատոմային – 1 կայան (հզորությունը` 0,82 մլն կՎտ), բաղկացած է երկու էներգաբլոկից (այժմ գործում է մեկը` 0,41 մլն կՎտ հզորությամբ):
  • հողմային — հզորությունը՝ 4 հազ. կՎտ:

Էլեկտրակայանի արտադրած էլեկտրաէներգիայի քանակը (կՎտ.ժ) կախված է ոչ միայն տեղակայված հզորությունից, այլև նրանից, թե էլեկտրակայանը տարվա ընթացքում քանի ժամ է աշխատում լրիվ հզորությամբ: Այսինքն` այդ քանակը հավասար է տեղակայված հզորության (կՎտ) և աշխատած ժամերի արտադրյալին:

Ներկայումս ՀՀ էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքում առաջատարը (շուրջ 42%) ջերմային էներգետիկան է: Ջրային և ատոմային էներգետիկաները գրեթե հավասարաչափ են ներկայացված: Սակայն ջրային էներգետիկան միակն է, որ կախված չէ ներմուծվող էներգակիրներից և կարող է աշխատել նույնիսկ տրանսպորտային լիակատար շրջափակման պայմաններում:

Ճանապարհորդելիս կամ ձեր բնակավայրի հարևանությամբ դուք հաճախ եք հանդիպում երկաթյա հզոր սյուներով «քայլող» մետաղյա լարերի: Դրանք երկրի տնտեսության «արյունատար անոթներն» են, որոնցով էլեկտրաէներգիան արտադրության վայրից հաղորդվում է սպառողին: ՀՀ-ում ամենաերկարն ու հզորը Հրազդան Սևանի ավազանից Զանգեզուր` 220 հազ. վոլտ լարման էլեկտրահաղորդման գիծն է: Դրանից ճյուղավորվում են 110 հազ. և 35 հազ. վոլտ լարման գծեր, որոնք էլ իրենց հերթին սկիզբ են տալիս բաշխիչ ցանցը կազմող ավելի ցածր լարման գծերին և էլեկտրաէներգիան հասցնում են երկրի բոլոր քաղաքներն ու գյուղերը:

Հայաստանի Հանրապետության առավել հզոր էլեկտրակայաններն են.

  • Հրազդանի ջէկը – 1110 հազ. կՎտ,
  • Հայկական աէկը (Մեծամոր) – 820 հազ. կՎտ,
  • Երևանի ջէկը – 550 հազ. կՎտ,
  • Արգելի (Գյումուշ) ջէկը – 218 հազ. կՎտ,
  • Տաթևի ջէկը – 157 հազ. կՎտ,
  • Շամբի ջէկը – 151 հազ. կՎտ,
  • Քանաքեռի ջէկը – 102 հազ. կՎտ:

Մնացած էլեկտրակայաններից յուրաքանչյուրի հզորությունը 100 հազ. կՎտ-ից պակաս է: Գետերի ջրաէներգետիկ ռեսուրսներն ավելի արդյունավետ են օգտագործվում, երբ նույն գետի հունի երկայնքով կառուցում են էլեկտրակայանների կասկադ: ՀՀ-ում համեմատաբար խոշոր ջրէկներ կասկադի ձևով կառուցված են
Հրազդան և Որոտան գետերի վրա: Հրազդանի վրա կառուցված 6 էլեկտրակայանները (Սևանի, Հրազդանի, Արգելի, Արզնի, Քանաքեռի, Երևանի) սնվում են հիմնականում Սևանա լճից, ուստի հայտնի են Սևան–Հրազդան կասկադ անունով: Նշված էլեկտրակայանների գումարային հզորությունը կազմում է շուրջ 555 հազ. կՎտ։

Որոտանի կասկադը բաղկացած է 3 կայանից` Տաթևի (ամենախոշորը), Շամբի և Սպանդարյանի ջրէկներից:

Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման տարբեր փուլերում տարբեր է եղել էլեկտրաէներգիայի արտադրանքի և պահանջարկի հարաբերակցությունը, այսինքն` էլեկտրահաշվեկշիռը:

Մինչև 1950-ական թվականները Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիան բավարարում էր ներքին պահանջները: Հետագայում` մինչև 1960-ական թվականների կեսերը, պահանջարկը կտրուկ առաջ անցավ արտադրությունից, և Հայաստանն իր կարիքների 20-30%-ը բավարարում էր Անդրկովկասի միացյալ էլեկտրահամակարգի հաշվին: Հարավկովկասյան տարածաշրջանում առայժմ միակ Հայկական (Մեծամորի) աէկ-ի շահագործումից հետո (1979 թ.) էլեկտրաէներգիայի արտադրությունը կտրուկ աճեց և գերազանցում էր պահանջարկը: Արտադրված էլեկտրաէներգիայի ընդհանուր ծավալի մինչև 15%-ը հաղորդվում էր Անդրկովկասի (Հարավային Կովկասի) միացյալ էներգահամակարգ:

1991-1994 թվականները Հայաստանի էներգետիկայի համար խոր ճգնաժամի տարիներ են եղել: Դադարել էր էներգակիրների ներկրումը: Ատոմակայանն ամբողջությամբ և ջերմաէլեկտրակայանները` մեծմասամբ, չէին աշխատում: Երկրի էներգահամակարգը, դրա հետ և ամբողջ տնտեսությունը, հայտնվել էին կաթվածահար վիճակում: Արտադրանք չէին տալիս բազմաթիվ արդյունաբերական ձեռնարկություններ, դադարեցվել էին բնակարանների ջեռուցումը և էլեկտրամատակարարումը, քաղաքները զրկվել էին արտաքին լուսավորումից: Հայկական աէկ-ի վերագործարկման շնորհիվ երկիրն աստիճանաբար դուրս եկավ էներգետիկական ճգնաժամից: Այժմ աէկ-ը տալիս է ՀՀ-ում արտադրված էլեկտրաէներգիայի 1/4-ից ավելին:

Սևան-Հրազդան կասկադ - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան
Քանաքեռի ջրէկ

Ներկայումս էլեկտրաէներգիայի ներքին պահանջարկը, ինչպես ասվեց, բավարարվում է լիովին: Զգալի քանակության էլեկտրաէներգիա մեր հանրապետությունը բարձր հաղորդման էլեկտրալարման գծերով մատակարարում է Իրանին, Վրաստանին և ԼՂՀ-ին:

Ապագայում ևս Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկան հիմնվելու է ատոմային, ջերմային (գազով աշխատող) և ջրային էլեկտրակայանների վրա: Վերակառուցվում ու ընդլայնվում են ջերմային էլեկտրակայանները: Մեծամորի գործող ատոմային էլեկտրակայանը, որն աշխատում է հնացած սխեմայով և վտանգավոր է, նախատեսվում է փակել և կառուցել նոր, կատարելագործված ու ավելի հզոր ատոմակայան: Նախատեսվում է առաջիկայում կառուցել Մեղրու (Արաքս գետի վրա, Իրանի հետ համատեղ) և Շնողի ջրաէլեկտրակայանները:

Ծավալուն աշխատանքներ են տարվում փոքր գետերի էներգառեսուրսների և, այսպես կոչված, ոչ ավանդական էներգետիկ աղբյուրների (արևի, քամու, Երկրի ընդերքի) օգտագործման ուղղությամբ: Վերջին տարիներին փոքր գետերի վրա կառուցվել են բազմաթիվ էլեկտրակայաններ: Արդեն գործում են քամու (Պուշկինի լեռնանցք) և Արևի էներգիայով աշխատող առաջին փոքր հզորության էլեկտրակայանները: